Գիտնական. Եթե ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն հետեւություններ անել վերջին պատերազմից, ապա պետք է հեռանան
Պարոնայք պատգամավորներ Հայրապետյան (իշխող Իմ քայլ դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյան` խմբ.) եվ Հովհաննիսյան (իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյան` խմբ.), եթե դուք չեք կարողանում ստիպել գործող իշխանություններին արմատապես ավելացնել ծախսերը գիտության կարիքների համար, ապա բոլորը պետք է հեռանան: Այս մասին փետրվարի 1-ին «Գիտությունը` որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Ֆիզիկայի եւ մաթեմատիկայի դոկտոր Արթուր Իշխանյանը` դիմելով Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին եւ շրջնակային խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանին:
Ըստ նրա` այն իշխանությունները, որոնք երկրի համար այսպիսի աղետալի 44-օրյա պատերազմից հետո ի վիճակի չեն կրկնակի ծախսեր կատարել գիտության կարիքների համար, ի վիճակի չեն կոնկրետ դասեր քաղել տեղի ունեցածից, պետք է «արժանի հանգստի» գնան:
Նա նաեւ խոստովանեց, որ Հայաստանի անկախացումից ի վեր ինքն արդեն 15 կամ 20-րդ անգամ է մասնակցում նմանատիպ լսումների, սակայն ամեն անգամ ամեն ինչ ավարտվում էր ոչ թե կոնկրետ գործերով եւ առաջարկություններով, այլ` «առողջության համար կենացներով»:
«Այսինքն` այդպես էլ ոչինչ չի արվել: Հայաստանում բոլոր իշխանությունները վատ են վարվել գիտության հետ, սակայն ներկայիս կառավարությունն էլ ավելի վատ վարվեց: Փոփոխությունների համար պետք է սկսեք ինքներդ ձեզնից: Ցույց տվեք բոլորին, որ իսկապես ցանկանում եք ինչ-որ բան փոխել, այլ ոչ թե փորձեք թոզ փչել մեր աչքերին»,- շեշտեց Իշխանյանը:
Գիտնականի նման անսպասելի ելույթը, որը նույնիսկ ծափահարությունների արժանացավ, դուր չեկավ խորհրդարանական լսումների նախաձեռնող Մխիթար Հայրապետյանին:
Հայրապետյանը, մասնավորապես, հանդիպման մասնակիցներին կոչ արեց քաղաքական հայտարարություններով հանդես չգալ, այլ կոնկրետ լուծումներ առաջարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Ընդ որում, ինքը` պատգամավորը, որեւէ կոնկրետ օրինակ եւ առաջարկ չներկայացրեց: Այնուամենայնիվ, պատգամավորը նշեց, որ Իշխանյանի ելույթը կապ չունի այսօրվա քննարկումների թեմայի հետ, եւ ուստի նրա հայտարարությունները դուրս են գալիս կառուցողական երկխոսության շրջանակներից:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են