ԵՄ-ն պատրաստ է ձեռնարկել միջոցառումներ, եթե ՌԴ-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցները սպառնան Եվրոպային
ԵՀ-ն պատրաստ է ընդունել շտապ միջոցառումներ, եթե Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները վտանգեն ԵՄ-ի էներգետիկ անվտանգությունը, ասվում է ԵՀ նախագահ Ժան Կլոդ Յունկերի հայտարարության մեջ, որը հրապարակվել է եվրահանձնակատարների հետ նրա հանդիպումից հետո, հայտնում է BBC-ը։
ԱՄՆ շահերը չպետք է առաջնայնություն ունենան Եվրոպայի էներգետիկ անվտանգության հանդեպ, հայտնել է Յունկերը։ «ԱՄՆ-ում հավանության արժանացած օրինագիծը կարող է ունենալ չկանխատեսված միակողմանի հետեւանքներ, որոնք կանդրադառնան էներգետիկ անվտանգության ոլորտում ԵՄ շահերի վրա»,- ասվում է Եհ ղեկավարի հայտարարության մեջ։
Եվ այսպես ԵՄ-ում վախենում են, որ նոր ամերիկյան պատժամիջոցները կարող են խոչընդոտել խողովակաշարերի համակարգի զարգացմանը, որը օգտագործվում է ռուսական գազը Ուկրաինայի տարածքով Եվրոպա փոխադրելու համար։ «Դրա համար էլ այսօր հանձնաժողովը ընդւոնել է որոշում, որ եթե մեր շահերը բավարար չափով հաշվի չառնվեն, մենք պատրաստ կլինենք համապատասխան քայլեր ձեռնարկել մի քանի օրվա ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ։ Թե ինչ միջոցառումների մասին է խոսքը, տեքստում նշված չէ։
Ընդ որում ԵՀ-ում նշել են, որ ընդհանուր առմամբ ԵՄ-ն նախկինի պետք հանձնառու է պատժամիջոցային ռեժիմին, որպեսզի հասնի Մինսկյան համաձայնագրերի կատարմանը։ «Դա է առանցքային նպատակը, որն ընդհանուր է թե ԵՄ-ի, թե ԱՄՆ-ի համար»,- ասվում է հայտարարության մեջ։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են