«Мутиловщик»-ները՝ «крутит» են փնտրում, իսկ մեղավոր և «мутиловчик» Նիկոլը՝ անձնական անվտանգություն է փնտրում
Մեղավորներն արդարացում են փնտրում,
«Мутиловщик»-ները՝ «крутит» են փնտրում, իսկ մեղավոր և «мутиловчик» Նիկոլը՝ անձնական անվտանգություն է փնտրում։
Սա էր իր այսօրվա լայվի ճամարտակության մեսիջը։ Կենդանական վախը և սեփական ժողովրդի դեմ գործած հանցագործության ծավալների ու պատճառած վնասի ուշացած գիտակցումը՝ Նիկոլին բերել է տագնապային հոգեվիճակի։
Վախը շատ ուժեղ զգացմունք է, ավելի ազդեցիկ՝ քան սերը։ Վախն՝ ամեն ինչի ընդունակ է դարձնում։
Նիկոլը վախեցած է, որովհետև, նախ և առաջ ուզում է ապրել։ Ուզում է ապրել անվնաս, խաղաղ, հարգալից միջավայրում։ Ուզում է ապրել գոնե նախորդ ղեկավարների ունեցած հարգանքի մեկ տոկոսն ունենալով։
Ինքնարդարացման փորձ, ահա այն ինչ մնացել է երբեմնի «ժողովրդահաճո» պոպուլիստ Նիկոլից։ Սեփական դավաճանական որոշումների, հանցագործ տգիտության, մութ գործարքների հետևանքով Հայաստան աշխարհին հասցված մահացու հարվածները պետք է պատասխանատուներ ունենան։
Նիկոլի թիմից ոչ ոք, այդ պատասխանատվության չնչին բաժինն անգամ չի ցանկանում կրել։ Հակառակը՝ վաղը նրանցից շատերը դառնալու են Նիկոլի դահիճներն ու «մեղադրող դատախազները»։ Նիկոլը դա տեսնում է։ Գիտենք նաև մենք։
Գերագույն գլխավոր հանցագործը, տեսնելով, որ իր «մեծաթիվ թիմից» ոչ ոք ցանկություն չունի իր հանցավոր հիմարությունները (բացի լրագրողի պլակատը պատռող տարեց կնոջից) պաշտպանելու՝ փորձում էր դա անել ինքնուրույն։ Վկան՝ այսօրվա լայվը։
Աշխարհի ոչ մի ղեկավարի հասցեին, հրապարակային հարցազրույցով չեն ասել, որ պետք է նրան վերացնել, սպանել, գնդակահարել, սատկացնել և այլն։ Նիկոլի հասցեին ասում են բացահայտ, առանց կաշկանդվելու։ Բազմահազար մարդիկ նման բաներ ասում ասում են նաև ոչ հրապարակային, և Նիկոլը դա գիտի։
Նիկոլն ալիևներից, էրդողաններից, թուրքերից, պակիստանցիներից, գորշ գայլերից, ջիհադիստներից չի վախենում։ Նա վախենում է ազգանվան «յան» վերջավերություն ունեցող անձանցից, կորսված Հայրենիքի համար՝ նրանց վրեժից։
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են