Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարում Team-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածով Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս Պատերшզմը կարող է ավարտվել մի քանի ամսից, եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ Զելենսկի Շրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲ Համերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին Երբ կակտիվանա YouTube-ի դրամայնացումը Հայաստանում․ նախարարը ժամկետ է նշել Տոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին Մենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարի Քառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն են Սուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկը

Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարումTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովԵթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ ՎենսԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա ԿալասՊատերшզմը կարող է ավարտվել մի քանի ամսից, եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ ԶելենսկիՇրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲՀամերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակինԵրբ կակտիվանա YouTube-ի դրամայնացումը Հայաստանում․ նախարարը ժամկետ է նշելՏոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչինՄենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարիՔառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն ենՍուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկըԼեոյի դեմ պաշտպանվելու որևէ հստակ բանաձև գոյություն չունՍպերցյանը վնասվածք է ստացել«Էլ Կլասիկոյի» վետերանների պայքարում հաղթանակը տոնել են «Արքայական ակումբի» ներկայացուցիչներըՀենրի VIII-ի և Կատրին Արագոնացու կախազարդն արդեն Բրիտանական թանգարանում էՀրաձգnւթյnւն՝ Անապայի տեխնիկումում, կա զnհ և վիրավnրներՌոբերտո Դե Ձերբին լքում է «Մարսելը»Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի միջոցառումները գրադարաններումՖրանսիայում ՀՀ դեսպանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցության ծրագիրը պատերազմի հայտարարում է Հունգարիային. ՕրբանՔարաթափում Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)Խորհրդակցություններ են ընթանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների որոշման շուրջ․ ԼարիջանիՔրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամՌուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՍտամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օրՀայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումըԱրդյո՞ք քննարկվել է երկաթուղու վերականգնման այն հատվածը որը կապում է Իջևանը Ադրբեջանի երկաթուղունՀայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, և ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք. Պեսոկվը՝ Վենսի այցի մասինՋեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանությունԱՍՀ նախարարությունը իրազեկով հոլովակ է տարածել կենսաթոշակների և նպաստների անկանխիկ ստացման մասին (տեսանյութ)Լոռու դպրոցներից մեկից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ. նրան ծեծի են ենթարկելՏեղումներ, բուք և մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի, հետո աստիճանաբար կբարձրանաՎաղարշապատի ավագանու «Հաղթանակ» դաշինքի աջակիցները խոչընդոտել են ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. (ՔԿ ձայնագրությունը)Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ վարձատրվում. ՊապիկյանՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանումԿապիտալ ներդրումներով այս տարի ՀՀ-ում կտեղադրվեն 10 մամոգրաֆիկ սարքավորումներ. ԱվանեսյանՀյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթացքում էՇատ ցավալի է․ Պեսկովը՝ Telegram-ի սահմանափակումների մասինԹրամփը մայրաքաղաքում ցանկանում է կառուցել ախարհի ամենամեծ կամարըFun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերըԱպօրինի անհասկանալի տաղավարը օրինականացրել են. կասկածելի որոշում2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. Ավանեսյանի կենսագրությունըԼյուիս Համիլթոնը կարող է կոտրել Քիմ Քարդաշյանի սիրտը  Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսըՄիջազգային մամուլը լայնորեն արձագանքել է Վենսի X-ի էջում Հայոց ցեղասպանության մասին հրապարակման հեռացմանըՄանրամասներ՝ Վաղարշապատի ձերբակալություններիցԼավրով․ Մակրոնին չի հաջողվի խուսափել Մինսկյան համաձայնագրերի վերաբերյալ պատասխանատվությունից

Սպանել ստրուկին. Արա Նռանյանի հոդվածը

Yerkir.am-ը ներկայացրել է ՀՅԴ անդամ Արա Նռանյանի՝ «Սպանել ստրուկին» հոդվածը, որը տպագրվել է «Դրոշակ»-ի այս տարվա առաջին համարում:

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.

Երկու Հայաստանների պայքարը

Հայաստանում գործադրված ինքնաոչնչացման մեխանիզմն օրեցօր թափ է առնում: Բավական է նայել գործընթացի վեկտորին և տեղի ունեցող իրադարձությունների արագացմանը, որպեսզի հասկանանք, թե ուր է այս ամենը տանում: Հատկապես պատերազմը սրեց այն բոլոր խնդիրները, որոնց բազմիցս անդրադարձել ենք` սկսած պետական կառավարումից, արտաքին ու ներքին քաղաքականությունից մինչև վերնախավերի և իշխանության ձևավորում:

Ժամանակակից հայ հասարակությունը չունի միասնական ընկալում, որը թույլ կտար լուծել այդ խնդիրները. այն բաժանված է երկու մասի, ինչի հետևանքով ունենք երկու Հայաստան: Գիտակից ու արժանապատիվ քաղաքացիները հասկանում են, որ հասել ենք պետականության ոչնչացման այն կետին, որից հետո հայ ազգի ինքնության կորուստն է:Այդ մարդիկ ունեն մեղքի զգացում, եթե նույնիսկ ուղղակիորեն մեղավոր չեն, ունեն պատասխանատվության զգացում երկրի և սերունդների առջև, թեև չեն զբաղեցնում որևէ պետական պաշտոն: Բայց նրանք պատրաստ են հասկանալու սխալները և փորձելու շտկել դրանք:

Ժողովրդի մյուս հատվածը կարծես ապրում է բոլորովին այլ հարթությունում և ընդհանրապես չի պատկերացնում իրեն սպասվող ոչ հեռու ապագան: Ինչո՞ւ:

«Իմաստուն» ժողովրդի առասպելը

«Ժողովուրդն իմաստուն է». պարբերաբար կրկնվող այս միտքն ամենամեծ կեղծիքներից է, որը տեղ է գտել մեր հասարակության մեջ: Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը ժողովրդին կրթելու, առաջադիմական ու պետականամետ դարձնելու փոխարեն քծնում էին: Իր կյանքի ընթացքում հազարավոր գրքեր կարդացած մտավորականը ոչ տառաճանաչին անվանում էր իմաստուն, որպեսզի արժանանա կիսագրագետ զանգվածի սիրուն և մեծարանքին:

Բայց ժողովուրդը նույնպես սիրում է քծնել ինքն իրեն՝ մեծարելով ու գովաբանելով սեփական ունակությունները և ինքն իրեն օժտելով գերբնական ու առասպելական հատկություններով։ Դրան գումարվեցին «հպարտություն»-ն ու «դուխով»-ը`խախտելով հասարակական բոլոր սահմանները, քանդելով ավանդական դաստիարակության ու արժեքային համակարգի հենասյուները, վարկաբեկելով պետությունը և պետական ինստիտուտները, մտցնելով ներսոցիալական ագրեսիվություն և անհանդուրժողականություն:

Եվ այժմ չպետք է զարմանալ այն ողբերգության վրա, որի ականատեսը լինելու դժբախտությունն ունենք բոլորս: «Ժողովուրդն իմաստուն է» կամ «Ժողովուրդը չի սխալվում» կեղծիքը հասարակության մեջ ձևավորել է անպատասխանատու, անսկզբունքային, ամբարտավան, սեփական թերացումներն ընդունելու անընդունակ, ինքնասիրահարված մի բազմություն, որը ճնշում է հայ ազգի էությունն ու առողջ քննադատական միտքը:

Որպես հավաքականություն, թույլ են տրվում բազմաթիվ սխալներ, գործվում են մեղքեր, նույնիսկ հանցագործություններ, սակայն դրանք խոստովանելու մշակույթն այդպես էլ չի ձևավորվում: Յուրաքանչյուրի համար մեղավոր են բոլորը, հաճախ` կոնկրետ անձինք, սակայն ոչ ինքը:

Եվ ի՞նչն էր, ի վերջո, ժողովրդի «իմաստության» արդյունքը կամ «հպարտության» առիթը` անբարոյական անգրագետների և «պատահական» անձանց իշխանության բերե՞լը, հազարավոր երիտասարդների սպա՞նդը` հանուն կապիտուլյացիան հասարակությանը սահուն կերպով հրամցնելու, թե՞ հայրենիքի տարածքների հանձնումը թշնամուն:

Ցանկացած մարդ ունի սխալվելու իրավունք, սակայն սխալը չընդունելն ու չշտկելը դարձնում է նրան աղետի համահեղինակ ու մեղավոր:

Կարծիք ունենալու իրավունքը և պատմության դատը

Այս քծնանքի ու կեղծ մեծարանքի հետևանքն է, որ անաստված անբարոյականը իրեն իրավունք է վերապահում կարծիք հայտնելու Վեհափառի, ծույլ անգրագետը` կրթված ու փորձառու մարդու, թրքասերը` հայ գեներալի, անհայրենիք ապազգայինը` Դաշնակցության, պետությանը որևէ օգուտ չտվածը` հայրենիքին ազնվորեն ծառայողի, սուտասան ավազակը` արժանավոր քաղաքացու մասին:

Կարծիք ունենալու իրավունք ունեն բոլորը, բայց կարծիք արտահայտելու իրավունքը հարկավոր է վաստակել:

Ձևավորվել է խայտառակ աղմկոտ միջավայր, որտեղ կորչում են բանական խոսքն ու ճշմարտությունը:

Նման հասարակության ձևավորումը պատահական չէր. դա Հայաստանի ոչնչացման ծրագրի բաղկացուցիչ մասն էր: Քանի որ պետությունը քանդելու ամենաարդյունավետ ձևը ինքնաոչնչացումն է, Հայաստանի կազմաքանդումն իրականացվեց ներսից: Եվ եթե այսօր շատերին թվում է, թե իրենց կեղծիքն է մնալու պատմության մեջ, ապա մոլորության մեջ են:

Մեկ դար հետո սերունդները չեն հիշելու այն հիմարությունները, որոնցով մինչ օրս սնվում են ժամանակակիցները: Պատմությունը գրվում է այլ չափանիշներով, որի էջերում կարձանագրվի մոտավորապես հետևյալը.«1988թ. Արցախյան շարժումը, փախստականների առկայության, երկրաշարժի, շրջափակման, բազմաթիվ զրկանքների ու սոսկալի ճգնաժամի միջով անցնելով, կերտեց 1994 թվականի հաղթանակը, և ստորագրվեց եռակողմ զինադադարը: ՀՀ առաջին նախագահի օրոք ազատագրվեց Արցախը, երկրորդ և երրորդ նախագահների օրոք պահպանվեցին խաղաղությունը, կայունությունը և Հայաստանի ու Արցախի տարածքային ամբողջականությունը, իսկ չորրորդ իշխանության օրոք հաղթանակած պետությունը պարտվեց, ստորագրվեց կապիտուլյացիա, իսկ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն կորցրին իրենց տարածքները»:

Այսինքն` 1988 թվականի սերունդը ոտքի կանգնեց և դարեր անց ազատագրեց հայրենիքի մի հատվածը, իսկ 2018 թվականի սերունդը ոտքի կանգնեց ու ընդամենը 2.5 տարի անց Հայաստանի համար ստեղծեց ավելի ծանր վիճակ, քան 1988 թվականին էր` հարցականի տակ դնելով ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի անվտանգությունն ու ապագան:

Հայաստանն այժմ ավելի խոցելի է, քան երբևէ: Մեր բնակչության անվտանգությունը անկախության շրջանի ամենացածր մակարդակի վրա է, և մեծագույն ջանքեր են անհրաժեշտ` երեք միլիոն բնակչության խաղաղ զարգացումն ու հեռանկարն ապահովելու համար:

Սա է իրականությունը, և յուրաքանչյուր ոք պետք է պատասխանատվություն ստանձնի այս ամենի համար:

Պետք է հրաժարվել ինքնասիրահարված, դատարկ ու մեծամիտ կեցվածքից և անսխալականության բարդույթից, հակառակ դեպքում սա իսկապես կլինի մեր հայրենիքի մայրամուտը:

Պայքար հանուն հայրենիք ունենալու

Իսկ ո՞րն է այս երկու Հայաստանների հակադրության առարկան: Այս երկու տեսակի Հայաստանների միջև ընթացող պայքարը կռիվ է Հայաստան ունենալու ու հայ մնալու և ստրկանալու ու թրքահպատակ դառնալու միջև: Այս երկու հատվածների միջև փոխզիջում լինել չի կարող: Պատահական չէ, որ բազմաթիվ մարդիկ իրենց անվանում են նախկինում ստրկացած: Եթե այդպես է, ապա տեղին է հիշել, որ Հին Հունաստանում ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկված էին նաև նախկին ստրուկները. հոգու ազատությունն ու արժանապատվությունը պայմանավորված չեն նյութական կամ ֆիզիկական հանգամանքներով:

Իսկ սպասվող հեռանկարը հստակ է: Եթե շարունակվի իրադարձությունների այսպիսի ընթացքը, ապա առաջիկայում Հայաստանը փաստացի դառնալու է թուրք զբոսաշրջիկների հաճույքները բավարարելու համար մի տարածք, որտեղ մարդիկ կարող են մոռանալ կրթության, գիտության, մշակույթի կամ արժանապատիվ աշխատանքի մասին, և նրանց միակ խնդիրը լինելու է թուրքին ծառայելը: Սեփական կյանքը փրկելու համար նրանք հրաժարվելու են ազգի պատմությունից, կրոնից, պահանջատիրությունից, արժանապատվությունից և նույնիսկ ազգանունից: Ոմանք կդառնան ենիչերիներ և մի քանի հազար դրամ ավել աշխատավարձի դիմաց ավելի «համոզիչ» կերպով կճնշեն բողոքի ձայները: Իսկ նոր դասագրքերից կպարզվի, որ մի բուռ հայերն են կոտորել հարյուր միլիոնանոց թյուրք էթնոսին...

Բազմաթիվ քաղաքացիներ լքելու են հայրենիքը` դառնալով հավերժ քոչվոր և անհայրենիք փախստական, մնացածներն ապրելու են վախի մթնոլորտում, ինչպես հայերը` Կոստանդնուպոլսում: Սփյուռքում հայերը քայլելու են գլխիկոր, վիրավորված, ստորացված ու արհամարհված, և նրանց հետևից քմծիծաղելու են օտարազգիները: Իսկ երկրի տարածքից մնալու է այնքան, որքան թույլ կտա թշնամին: Եվ այս ամենը չափազանցություն չէ: Տարբեր առիթներով այս վտանգի մասին ակնարկել ենք, բայց ժամանակն է ավելի բաց խոսելու: Շատ կարճ ժամանակում կարծես մոռանալով ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը, «Ճանաչում և հատուցում»-ը, արցախյան պահանջատիրությունը, հայ երիտասարդ սպայի կացնահարումը, հայ զինվորների խոշտանգումները, թուրքերի կողմից էթնիկ զտումները և հայոց հայրենիքի զավթումը`ոմանք անցել են թուրքերի հետ միասին դասագրքերի կազմմանը և հաշտեցմանը, օտարի հողում տներ կառուցելու մասին զառանցելուն, թուրքերի (և ադրբեջանցիների) հետ համերաշխ ապրելու, թուրքերին ծառայելու պատրաստակամությանը և թրքահաճո այլ թեզերի: Իսկ հայրենիքի կորստին, հազարավոր զոհերին, վտանգված սահմաններին և օտարների կողմից մեր տարածքների նկատմամբ հավակնություններին շատ հեշտ սովորեցինք, կարծես այդպես էլ պետք է լիներ: Պատերազմից ու թուրքական ապրանքների ներմուծման արգելքից շատ կարճ ժամանակ անց հասանք սահմանները բացելու և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առևտրատնտեսական և նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու տրամադրվածությանը: Ապշել կարելի է, թե ոմանք որքան հեշտ հաշտվեցին պարտության հետ:

Տարածաշրջանում պետք է լիներ կա՛մ փոխզիջում և փոխադարձաբար միմյանց շահերը հարգելով, համբերատար քայլերով խաղաղության հաստատում, կա՛մ մեկի ջախջախում և մյուսի թելադրանքով տարածաշրջանի վերաձևում: Ուժերի հավասարակշռության խախտման պայմաններում պետք է գործեր երկրորդ սցենարը: Դա ոչ միայն տեղի ունեցավ, այլև Հայաստանում ոմանց կողմից ընդունվեց որպես օրինաչափ լուծում:

Մենք իրավունք չունենք լռելու և չխոսելու առաջիկա ողբերգական հեռանկարի մասին, դեպի ուր գնում է Հայաստանը:

Այսօր պայքարը հասարակության երկու տեսակների միջև է: Հասարակության արժանապատիվ հատվածը պետք է հաղթի մյուս հատվածի մեջ նստած ստրուկին`հանուն թե՛ ամբողջ պետության, թե՛ հենց այդ ստրկամիտ ու էությամբ ապազգային հատվածի երեխաների ապագայի:

Առողջացում` ճշմարտությունն ասելու միջոցով

Քաղաքական և հասարակական գործիչներն ու մտավորականները պետք է ասեն ցավալի ճշմարտությունը: Առողջացումն անցնում է բացառապես ախտորոշում կատարելու, անցյալի դասերը քաղելու և ճշմարտությունն ասելու միջոցով:

Ապագա Հայաստանը պետք է մերժի կեղծիքն ու քծնանքը: Այն պետք է հիմնված լինի ճշմարտության, արդար ու շիտակ խոսքի վրա: Իսկ դրան հասնելու համար ճշմարտությունը պետք է ասել արդեն այսօր: Այն կարող է լինել տհաճ, նույնիսկ դաժան, բայց դա միակ ճանապարհն է մեր հասարակության ներքին առողջացման համար:

2018 թ. գարնանը Հանրապետության հրապարակը կամ հոկտեմբերին Ազգային ժողովը պաշարողները նույնպես կրում են 2020 թ. ողբերգության պատասխանատվությունը: Սա պետք է հստակ ասվի և գիտակցվի: Այս պատմական մեղքից կա միայն մեկ ելք` ապաշխարել, ընդունել սխալները և գործել դրանք շտկելու ուղղությամբ:

Իրենց հերթին մեղքի սեփական բաժինը պետք է ընդունեն նաև նրանք, որոնց պատճառով հնարավոր եղավ 2018 թվականը: Մեծագույն հանցանք կլինի համարել, որ բավական է միայն հեռացնել այս պահին իշխանության պաշտոնները զբաղեցնողներին, իսկ մինչև 2018 թ. գարունը ամեն ինչ նորմալ էր: Ո՛չ, նորմալ չէր:

Երեք անհրաժեշտ պայմանները

Հայաստանին այսօր միաժամանակ անհրաժեշտ է երեք պայման.

1. Գրագետ կառավարություն, որը, աշխատելով ոսկերչական ճշգրտությամբ, քաղաքական հասունությամբ և բարձր պրոֆեսիոնալիզմով, ունակ կլինի կառուցելու նոր մոդելի իրական պետություն:

2. Տասը տարվա խաղաղ ժամանակահատված` պետական շինարարության համար:

3. Զուսպ, օրինապաշտ, համեստ և համբերատար հասարակություն:

Երեքն էլ չունենք: Բայց այլընտրանք էլ չունենք: Պետք է ամեն ինչ արվի ունենալու համար, հակառակ դեպքում իսկապես կթերթենք մեր պատմության վերջին էջը:

Հայաստան պետության հզորացման այլընտրանքը միայն մեկն է` մեր տներում, մեր քաղաքներում ապրելու են թուրքերը...

Հայաստանը պետք է կառուցի նոր պետություն` քաղաքական ու իրավական նոր համակարգերով, նոր պետական կառավարմամբ, նոր գաղափարախոսությամբ ու մտածելակերպով, նոր հասարակական հարաբերություններով ու արժեքային համակարգով, նորովի կառուցի հարաբերություններն այլ երկրների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Սփյուռքի հետ, մշակի և կենսագործի սոցիալ-տնտեսական զարգացման նոր ռազմավարություն, կազմավորի նոր տիպի զինված ուժեր ու իրավապահ համակարգ և այլն: Այս ամենը առջևում է: Նոր տիպի պետություն կառուցելու մասին շատ ենք խոսել և դեռ կխոսենք:

Իսկ առայժմ անհրաժեշտ է սպանել մարդկանց մեջ նստած` ստամոքսի ռեֆլեքսով ապրող ստրուկին: Ամեն գնով: Նժարին հայոց պետականությունն է և ազգի գոյությունը: Այս գործընթացում,արդեն ներկայացված պատճառներով, չպետք է ակնկալել ողջ հանրության մասնակցությունը: Կեղծիքի մեջ ապրող հասարակությունը անառողջ քաղաքական համակարգի պայմաններում չի կարող կատարել հասուն ընտրություն:

Հասարակության պատասխանատու հատվածը պետք է ստանձնի առաջիկա տարիների զարգացման և պետականաշինության առաքելությունը` հանրությանը ներկայացնելով ամբողջական ու հստակ ընկալելի ծրագիր և հետևողական լինելով այն իրագործելու հարցում:

Եթե կորցնենք մեր մեծ հայրենիքից մնացած այս փոքր պետականությունը, ապա հնարավոր է այլևս երբեք չկարողանանք ունենալ անկախ պետություն: Նույնիսկ հազար տարի հետո:

Ժամանակ դեռ ունենք: Քիչ, բայց ունենք: