Վազգեն Մանուկյանը հանդիպել է մի խումբ համախոհների հետ, քննարկել երկրի սոցիալ-տնտեսական, անվտանգային խնդիրներ
Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է մի խումբ համախոհների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, երկրի սոցիալ-տնտեսական, անվտանգային խնդիրները, տարածաշրջանի աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները, Հայրենիքի փրկության շարժման գործունեությունը և այլ հարցեր։ Այս մասին հայտնում են «Հայրենիքի փրկության» ֆեյսբուքյան էջում:
Հանդիպմանը ներկա երիտասարդները բարձրացրել են մեր երկրում ազգային գաղափարախոսության ամրապնդման, ազգային իշխանությունների ձևավորման անհրաժեշտությունը, լսել Վազգեն Մանուկյանի տեսակետներն այդ հարցերի վերաբերյալ։
Մանուկյանի խոսքով՝ ազգային գաղափարախոսությունն ու ազատության գաղափարները իրար չեն հակասում, պարզապես պետք է կարողանալ դրանք ճիշտ համադրել։ Երկրում ազգային և ժողովրդավարական արժեքներով քաղաքացի ձևավորելու գործում նա առաջին հերթին կարևորել է կրթական համակարգի դերը։
Հանդիպման մասնակիցները բարձրացրել են մեր երկրում ստեղծված իրավիճակում իշխանափոխության հրատապության հարցը, հետաքրքրվել Հայրենիքի փրկության շարժման ծրագրերի մասին և պատրաստակամություն հայտնել ակտիվորեն աջակցելու Շարժման գործունեությանը։
Վազգեն Մանուկյանը շեշտել է, որ Հայաստանում իշխանափոխության պահանջը քաղաքական պահանջ չէ, այլ պետականության պահպանման, երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտություն։


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Հայտարարություն․ տարածքի անվտանգությամբ պայմանավորված՝ բեռնատարների մուտքը սահմանափակվում է