Հայկ Մարությանը դուրս է եկել «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությունից․ իշխանության ներսում իրավիճակը լարված է
Օրերս մամուլում հայտնվեցին տեղեկություններ, ըստ որոնց մինչեւ հունվարի վերջ հրաժարականի դիմում կգրի նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Իշխանությունները չեն շտապում այս մասով մեկնաբանություններ տալ, բայց Politik.am-ի աղբյուրները պնդում են, որ Հայկ Մարությանը իր կապերը վերջնականապես կտրել է իշխող թիմի հետ։ Մեր աղբյուրի տեղեկացմամբ, Երևանի քաղաքապետը օրերս դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Հայկ Մարությանի հարաբերությունները իշխող թիմի հետ լարված են եղել նաև նախապատերազմական շրջանում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, թիմը նրան պարտադրել էր հրաժարական տալ սեպտեմբեր ամսին, որին Մարությանը համաձայնել է։
Այն որ Հայկ Մարությանը պետք է հրաժարական տար 2020 թվականի սեպտեմբերին ապացուցվում է առկա փաստերով։ Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոս ամսին իշխանական մամուլը և մասնավորապես Ալեն Սիմոնյանին պատկանող «Ֆրինյուզ» լրատվականը գրեց քաղաքապետի հրաժարականի մասին, նաև նշեց հավանական փոխարինողի անունը՝ Արմեն Կոտոլյան, որի թեկնածությունը նաև հիմա է քննարկվում և Հայկ Մարությանին, ըստ էության, հենց նա է փոխարինելու։
Այդ ընթացքում սակայն Հայկ Մարությանին հրաժարական տալու մտքից հրաժարվել ստիպել են իր կինն ու կնոջ հայրը։ Նրանք, ըստ մեր տեղեկությունների, քաղաքապետի ֆինանսական հոսքերի կառավարիչներն են և չեն ցանկացել զրկվել քաղաքի տնտեսության վրա ունեցած ազդեցությունից։
Հենց Հայկ Մարությանի կնոջ և կնոջ հոր գործունեության հետևանքով է, որ իշխանությունները հնարավորություն են ստացել քրեական գործ հարուցել և խաղից հանել քաղաքապետին։ Մարությանը նաև խոցելի է կրիմինալ աշխարհի հետ ունեցած իր կապերի մասին առկա տեղեկություններով։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը Politik.am-ի հետ զրույցում ասաց, որ չի տիրապետում նման տեղեկատվության և որ իրենք նման դիմում չեն ստացել։ Չնայած Սարգսյանի պնդումներին մեր աղբյուրները հաստատում են, որ Հայկ Մարությանը լքել է իշխող կուսակցության շարքերը։


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Հայտարարություն․ տարածքի անվտանգությամբ պայմանավորված՝ բեռնատարների մուտքը սահմանափակվում է