Առաջնորդը ՀՀ-ում, ըստ էության, ուրվագծվում է՝ Ռոբերտ Քոչարյան․ Գաբրելյանով
«Հասարակական կարծիքը Հայաստանում դանդաղ, բայց փոխվում է։ Ազգի մոտ կամաց-կամաց նահանջում է դեպրեսիան, սկսում է հաղթել առողջ միտքը: Այդ մասին իր տելեգրամյան ալիքում գրել է հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը:
«Իհարկե, մեծ դեր է խաղում նաև Նիկոլի «Իմ քայլ»-ը խմբակցության գրեթե բոլոր պատգամավորների զարմանալի բթամտությունը։ Եթե նայենք Հայաստանի քաղաքական դաշտին, ապա իրապես խելացի քաղաքական գործիչները շատ քիչ են։ Նույնիսկ կասեի՝ աղետալի քիչ: Իսկ ահա խորամանկ, լկտի, չսափրթված, երկերեսանի մարդիկ շատ են: Խելացի, համարձակ, հայրենասեր, համարձակ մտքով անձինք գրեթե չկան։ Ինձ համար առանձնանում են Քոչարյանը, Թաթոյանը, Մանուկյանը: Հիմա այն մասին, թե ինչպիսի քաղաքական դասավորություն եմ տեսնում: Առաջնորդն, ըստ էության, ուրվագծված է՝ դա Ռոբերտ Քոչարյանն է։ Նրանից բացի, ոչ ոք առաջիկա երկու տարիներին երկիրը փոսից դուրս բերելու ոչ մի շանս չունի։
Քոչարյանից մարդիկ հստակ գործողությունների պլան են սպասում։ Հստակ պատկերացում, թե ուր է գնալու երկիրը և ինչ ուժերով է դուրս գալու այս իրավիճակից։ Երկիր փրկել ցանկացող այդ մարդկանց անվանենք ՊԱՇՏՊԱՆՆԵՐ: Նրանք Հայրենիքի, հայ ընտանիքի, եկեղեցու, արժեքների պաշտպաններն են:
Երկրորդ հակամարտող խումբը՝ Փաշինյանի շուրջ հավաքված մարդիկ են։ Նրանք անձինք են, որոնք հանդես են գալիս հայկական արժեքների դեմ, ԼԳԲՏ-հանրության, կապիտուլյացիայի և թուրքերի հետ բարեկամանալու կողմնակիցներ են: Նրանց անվանենք ՊԱՐՏՎԱԾՆԵՐ: Ահա այդ պաշտպանների ու պարտվածների միջև է լուրջ կոնֆլիկտը: Հույս ունեմ՝ այն կմնա քաղաքական դաշտում»,-գրել է նա:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են