Ռուսաստանաբնակ հայ ռեժիսորին սպառնում է ազատազրկում՝ ԱՄԷ-ում անօդաչու սարք օգտագործելու համար
Ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Արիկ Մանուկյանը և նրա եղբայրն ավելի քան 2 ամիս չեն կարողանում լքել Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքը. հարսանեկան ֆիլմի նկարահանումների համար ԱՄԷ մեկնած տղամարդկանց սպառնում է ազատազրկում՝ անօդաչու թռչող սարք օգտագործելու համար: Այս մասին հայտնում է moscowexpress.info-ն:
«Մայիսի 26-ին Մոսկվայից նորապսակների հետ երեք օրով եկանք Դուբայ: Առավոտյան գնացինք ծովի մոտ, մի քանի կադր արեցինք, այնուհետ մեկնեցինք Աբու Դաբի՝ շեյխ Զաիդի մզկիթի ֆոնին նկարահանումներ անելու համար՝ չկասկածելով՝ ինչ է մեզ սպասվում դրա պատերի մոտ», - ասել է Արիկ Մանուկյանը:
Ռեժիսորի խոսքով՝ իրենք որոշել են մզկիթի ավտոկայանատեղից դրոնի միջոցով նկարահանել ճարտարապետական համալիրի ընդհանուր տեսքը:
«Մզկիթի պահակները նկատեցին թռչող սարքը, մոտեցան մեզ և, առգրավելով այն, մտան մզկիթ: Մի քանի ժամ սպասեցինք այնտեղ՝ կարծելով, թե մեզ կարող են տուգանել և բաց թողնել, սակայն ինձ, եղբորս և փեսայի եղբորը տարան քրեական հետախուզության բաժանմունք», - վերհիշել է ռեժիսորը:
Մանուկյանը պատմել է, որ այնտեղ իրենք մնացել են 6 օր՝ հնարավորություն չունենալով զանգահարել հարազատներին և ընկերներին, որոնք մտածել են, թե նրանց հետ դժբախտ դեպք է տեղի ունեցել:
«Հունիսի մեկին մեզ ձեռնաշղթաներ հագցրին, և մեկ ժամ անց հայտնվեցինք դատական բանտում։ Երեք օր անցկացրինք կարանտինային գոտում: Խցիկը նախատեսված էր երեք հոգու համար, սակայն 12 մարդ ենք եղել այնտեղ: Կարանտինային գոտու պայմանները շատ վատն էին», - մանրամասնել է տղամարդը:
Կարանտինային գոտում երեք օր մնալուց հետո նրանք տեղափոխվել են բանտ, որտեղ 3 օր անցկացնելուց հետո նրանց անսպասելի ազատ են արձակվել:
«Միջադեպից անցել է համարյա 2 ամիս, և մինչ օրս անհայտ է՝ երբ կփակվի մեր գործը, որը ոչ մի հիմք չունի և նույնիսկ ծիծաղ է առաջացնում, որ ժամանակակից աշխարհում դրոնով նկարահանում անելու պատճառով ռուսաստանցի զբոսաշրջիկները կարող են ճաղերի հետևում հայտնվել: Այժմ մեր գործը գտնվում է ԱՄԷ-ի ՆԳ նախարարությունում», - ասել է նա:
ԱՄԷ-ում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար Ռամիլ Բիկմուլինը հավաստիացրել է, որ Ռուսաստանի իշխանություններն անում են հնարավոր ամեն բան իրավիճակը կարգավորելու համար՝ միևնույն ժամանակ չբացառելով, որ Ռուսաստանի քաղաքացիներին կարող է ազատազրկում սպառնալ:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են