Ապաստան ստանալու համար դիմել եմ Հունաստանին. Սևան Նիշանյան
Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով հուլիսի 14-ին հայտարարել էր թուրքական բանտից փախուստի մասին, ապաստան ստանալու դիմում է ներկայացրել Հունաստանի իշխանություններին:Այս մասին մտավորականն ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում: Նա հայտնել է, որ գործընթացը բարեհաջող կերպով ավարտին հասցնելուց հետո կցանկանար այցելել Հայաստան:
- Պարոն Նիշանյան, հարցազրույցներից մեկում հայտնել էիք, որ Հունաստանում եք: Հունաստանի իշխանություններին ներկայացրե՞լ եք ապաստան տրամադրելու դիմում:
-Գործընթացն այսօր սկսում ենք: Հունաստանն ի սկզբանե դիտարկել եմ որպես իմ երկրորդ կամ երրորդ հայրենիք, սա շատ գեղեցիկ ու քաղաքակիրթ երկիր է: Շատ ուրախ կլինեմ կյանքիս նոր փուլն անցկացնել այստեղ:
-Բոլորին ամենաշատը հետաքրքրող հարցը մեկն է՝ ինչպե՞ս փախաք բանտից: Նախապատրաստությունները որքա՞ն տևեցին:
-Դյուրին էր: Ոչ մի խնդիր չեղավ: 1.5-2 տարի ծրագրեցինք, սակայն գործնականում այդ ծրագրերից և ոչ մեկի կարիքը չեղավ: Քայլեցինք, գնացինք:
- Փախչելուց հետո ասացիք, որ այդ երկրում գումարով ամեն բան հնարավոր է: Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայում արդարադատության համակարգի ներկա վիճակը:
- Թուրքիայի Հանրապետության բյուրոկրատիան անհեթեթ, ոչ խելամիտ մի մեխանիզմ է, որն ապրում է երազների, անմեղսունակ աշխարհում: Եթե հասկանաս դրա տրամաբանությունը, շատ հեշտ կարող ես խաղացնել մատներիդ վրա:
-Բանտից դուրս գալու մասին թվիթերյան ձեր միկրոբլոգում գրառում էիք կատարել՝ ասելով. «Թռչունը թռավ: Տարոսը մնացած ութսուն միլիոնին»: Սակայն որքանով տեղյակ եմ՝ ձեր ընտանիքն այս պահին Թուրքիայում է: Նրանց համար չե՞ք վախենում:
-Չորս մեծ զավակներս այս պահին ամառային հանգիստն են անցկացնում Թուրքիայում: Հասուն ու խելամիտ մարդիկ են: Չեմ կարծում, որ նրանց գլխին մի բան գա:
-Անգամ բանտում անգործ չեք մնացել և գրքեր եք գրել: Այդ գրքերը վերցրե՞լ եք Ձեզ հետ:
-Վարտիքս, շապիկս թողեցի, բայց ինչպե՞ս կարող էի այնտեղ թողնել գրքերն ու տետրերը: Նախ և առաջ պետք է վերանայեի 3-4 տարի ուշացած արմատական բառարանը: Յենիփազարի բանտում գտնվելու ընթացքում դրա վրա աշխատելու բավական ժամանակ եմ ունեցել: Բացի այդ, գրել եմ գիրք թուրքերեն լեզվի պատմության մասին, ինչպես նաև երկխոսություն կրոնի և կրոնների վերաբերյալ: Դրանք հրատարակության նախապատրաստելը մեկ տարի կտևի: Բացի այդ, փոքր աղջկաս՝ Անահիտին ուղղված նամակներից մի փոքր գիրք եմ գրել, թեև վստահ չեմ՝ արդյոք ուզում եմ դա հրատարակել:
-Ապագայում Հայաստան գալու մտադրություն ունե՞ք:
-Երբ կարողանամ օրինական կերպով հանգիստ շրջել, առաջին իսկ հնարավորության դեմքում կցանկանայի գալ Հայաստան: Բանտում գտնվելուս ժամանակ Հայաստանում գտնվող ընկերներիցս մեծ աջակցություն ու սեր եմ ստացել: Շատ մարդիկ կան, ում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են