Ռուբեն Հայրապետյանի գտնվելու կոնկրետ վայրը մշտապես ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին հայտնի է եղել. Փաստաբան
Ստիպված եմ անդրադառնալ մամուլում տարածվող հերթական ապատեղեկատվությանը… և 1000 երրորդ անգամ ասել՝ դադարեք Ռուբեն Հայրապետյանի անունն օգտագործելով top news և դիտելիություն ապահովել,
Ռուբեն Հայրապետյանի գտնվելու կոնկրետ վայրը մշտապես ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին հայտնի է եղել, իսկ նրա հետախուզումը վաղուց դադարեցված է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:
«Վերջում չմոռանամ նշել՝ հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին»,-հավելել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշել էր, որ ավարտվել է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու եւ վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերեւույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաեւ շորթում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը:
Նաեւ որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել է հետախուզում:
Ինչպես են Ռուբեն Հայրապետյանն ու իր որդին ազատությունից զրկել և ունեզրկել «Հարսնաքարի» ղեկավարին. ՔԿ-ն մանրամասնում է


















































Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Ռուս փորձագետը Հայաստանին կոչ է արել Ադրբեջանից նավթամթերք ներկրելիս ամեն ինչ ուշադիր ուսումնասիրել
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել են «Tesla»-ն ու «Dodge»-ը