Ապօրինի տուգանքներն ու դրանց բողոքարկումը. Որո՞նք են ամենատարածված անարդար տուգանքները
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» անիմացիոն տեսանյութ է հրապարակել վարորդների իրավունքների վերաբերյալ։ Նշվում է, որ ճանապարհային ոստիկանությունը տարեկան դուրս է գրում միլիոնից ավելի տուգանքներ: Այդ տուգանքների մի մասը տեղին է, իսկ մի մասը՝ ոչ:
Ցանկացած մարդ կարող է բողոքարկել իր նկատմամբ կայացված որոշումը եթե համարում է, որ այն ապօրինի է: Տեսանյութում փորձ է արվել ներկայացնել տարածված անարդար տուգանքները, որոնց բողոքները հիմնականում բավարարվում են, ինչպես նաեւ բողոքարկման կարգը:
1. Փողոցների տեղային լայնացումներում՝ այսպես կոչված գրպանիկում թեք, երթեւեկելի մասին ոչ զուգահեռ կայանված եւ տուգանված վարորդները կարող են վստահ բողոքարկել դատական կարգով եւ հասնել հաջողության, եթե չի եղել նշան, որը վարորդներին կպարտադրեր կանգնել զուգահեռ:
Տես` 1968 թվականի «Ճանապարհային երթեւեկության մասին» կոնվենցիայի 23-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը:
2. Հայաստանում լրացուցիչ սեկցիայով լուսացույցերը հաճախ այնպես են կահավորված, որ ընկալելի չեն: Հաճախ լուսացույցը կանաչ գույնն է վառում եւ մարած սեկցիան չնկատող վարորդները մտնում են խաչմերուկ՝ խախտում կատարելով: Լուսացույցի լրացուցիչ սեկցիային չենթարկվելու տուգանքները վարորդները կարող են վստահաբար բողոքարկել, քանի որ լուսացույցի արգելող նշանը պետք է լինի կարմիր գույնի եւ ոչ պարզապես մարված կանաչը:
Տես՝ ՀՀ կառավարության 1699-ն որոշման 4-րդ գլխի 34-րդ կետը:
3. Վարորդները կարող են նաեւ վստահաբար բողոքարկել կարմիր լույսին չենթարկվելու տուգանքները, եթե լուսացույցը բավարար տեսանելի չէ: Վարորդը պարտավոր չէ տեսնել չերեւացող, խամրած եւ տեսանելիության այլ ստանդարտներին չբավարարող լուսացույցը:
Ավելին, եթե լուսացույցի հետ կապված տուգանքը եկել է տեսախցիկի միջոցով եւ տեսանյութում լուսացույցը ֆիզիկապես չի երեւում, ապա եւս կարելի է բողոքարկել տուգանքը, քանի որ մայրաքաղաքի մի շարք խաչմերուկներում՝ մուտքային եւ կրկնող լուսացույցերի աշխատանքը սինքրոն չէ:
4. Դատարանները նաեւ հաճախ բավարարում են այն բողոքները, որոնք կապված են ֆորմալ առումով բնակավայրերի, բայց իրականում ամայի ու չբնակեցված տարածքում արագության սահմանափակման խախտաման հետ, քանի որ բնակավայրը դա ոչ թե բնակավայրի նշանն է, այլ դրա հատկանիշները՝ օրինակ, շենք-շինությունները:
Տես՝ ՎԴ/3314/05/14 գործով վարչական վճռաբեկ դատարանի որոշումը:
Հիշեք, որ որոշումը կարելի է բողոքարկել դրա ստացումից հետո 30 օրում ճանապարհային ոստիկանության պետին կամ 2 ամսվա ընթացքում Վարչական դատարան: Երկու դեպքում էլ բողոքարկումն անվճար է: Պարեկային տեսուչի կայացրած որոշումը բողոքարկելու համար որոշումը ստանալուց ցանկալի է գրել «համաձայն չեմ»: Բողոքարկման ձեւերը կգտնեք Tuganq.am կայքում:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են