Պենտագոնը Թուրքիայից բացատրություն է ուզում լսել С-400-ներ գնելու վերաբերյալ
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կարծում է, որ Թուրքիան պետք է բացատրի С-400 ռուսական զենիթային համակարգեր գնելու մտադրությունը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դեւիսը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Թուրքիան ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցն էր, եւ ցանկացած դաշնակցի հետ մեր հարաբերությունների հիմնարար սկզբունքն այն է, որ մենք սպառազինության համատեղելիություն ենք ցանկանում: Ինչ վերաբերում է С-400-ների գնման մասին լուրերին, ապա Թուրքիան պետք է բացատրի դա»,- ասել է Դեւիսը:
«Տրիումֆ» С-400ը բազմալիք զենիթահրթիռային համալիր է, որը հագեցած է տարբեր հեռահարության մի քանի տեսակի հրթիռներով: Այն մշակվել է 2000-ական թվականներին, սպառազինության կազմում ներառվել՝ 2007 թվականին:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են