Հայաստանում գազաբալոններով մեքենաների վարորդները պարտավոր կլինեն ունենալ դրանց շահագործման լիցենզիա
Հայաստանում գազաբալոններով մեքենաների վարորդները պարտավոր կլինեն ունենալ դրանց շահագործման լիցենզիա: Այս մասին ԱԺ նիստում «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Այդպիսով, երկրի իշխանություններն առաջարկում են ներդնել տնտեսվարող սուբյեկտների պարտադիր լիցենզավորում, որոնք զբաղվում են գազաբալոնների տեղադրմամբ: «ՀՀ կառավարությունը մշակում է անհրաժեշտ տեխնիկական եւ այլ պահանջներ ընկերությունների նկատմամբ, որոնք լիցենզիա կստանան: Լիցենզավորված բալոնի մասին տվյալները կներառվեն տվյալների միասնական բազայում»,-հայտնեց փոխնախարարը:
Իսկ գազալիցքավորման կայաններն իրավունք չեն ունենա բալոնները լիցքավորել առանց վկայականի, ինչպես նաեւ այն դեպքում, եթե այն ժամկետանց է, քանի որ այն կարող են ստուգել էլեկտրոնային բազայում: Իսկ բալոնների՝ սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում դրանց օգտագործումը կարգելվի: Խախտողներին կսպառնա վարչական տույժ:
Օրինագիծը ենթադրում է նաեւ արգել ավտոբուսների սալոններում բալոնների տեղադրման համար: Տանիքին դրանց տեղադրման ժամանակ բալոնները պետք է պաշտպանված լինեն արեւի ուղիղ ճառագայթներից, ձնից եւ անձրեւից:
Իր հերթին, համազեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանը խոստովանեց, որ տվյալ փոփոխությունները որոշ անհարմարություններ են ստեղծում վարորդներին, որոնք ստիպված են ստուգել գազի բալոնների անվտանգությունը: Այնուամենայնիվ, նա վստահեցրեց, որ դա արվում է ինչպես վարորդների, այնպես էլ ուղեւորների անվտանգությունն ապահովելու համար:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են