ԵՄ-ի ազատ մուտքի իրավունքից օգտվել է Վրաստանի 55 հազար քաղաքացի
2017-ի մարտի 28-ին Եվրոպական միության հետ առանց վիզային ռեժիմի հաստատումից հետո ազատ մուտքի իրավունքն օգտագործել է Վրաստանի ավելի քան 55 հազար քաղաքացի: Նրանցից թույլատրված ժամկետում դեռևս չի վերադարձել 3000-ը: Տեղեկությունները հաղորդել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին: Ըստ նրա՝ չվերադարձած անձանց ինքնությունը պարզ է, այս փուլում չի կարելի ասել, թե նրանք խախտել են 90-օրյա կեցության ժամկետը, քանի որ նրանց մի մասը կարող էր մեկնած լինել այնպիսի երկրներ, որոնց հետ Վրաստանը վիզային ռեժիմ չունի։
«Հնարավոր է նրանք մեկնել են Ուկրաինա, Թուրքիա, Բելառուս: Միանշանակ չի կարելի ասել, որ նրանք խախտել են թույլատրելի ժամկետները, բայց, ամեն դեպքում, նախարարությունը նրանց ներառել է հնարավոր ռիսկային խմբում, և մոնիթորինգ է իրականացվում՝ որ շրջաններից են նրանք մեկնել, ովքեր են, ինչ կապեր ունեն և այլն։ Հիմնականում մեծ ռիսկեր չկան, քանի որ մեծ մասը հետ է վերադառնում: Երկրներից, ուր մեկնում են Վրաստանի քաղաքացիները, ահազանգեր չկան»,- ասել է Խուցիշվիլին՝ նշելով, որ հիմնականում մեկնում են այն երկրներ, որոնց հետ Վրաստանն ուղիղ օդային հաղորդակցություն ունի, կամ մեծ սփյուռք: Դրանք են Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Հունաստանը և այլն:
Աղբյուրը՝ aliq.ge


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են