Գեներալների, նաեւ Օնիկ Գասպարյանի պահանջմունքները բավարարվել են, նրանք հանցավոր գործարքի են գնացել. Նարեկ Մանթաշյան
Նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ամենաառանցքային հարցը պետք է լիներ գերիների վերադարձի հարցը, քանի որ մեր ժողովուրդն արդեն ընտելացել է տարածքների հետ կապված Փաշինյանի հանձնողական մոտեցումներին: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսում նշեց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը:
«Սակայն գերիների վերադարձի օրակարգը Փաշինյանը որեւէ կերպ չկարողացավ առաջ տանել: Նա չկարողացավ իր այցի գերնպատակին նույնիսկ մոտենալ: Այսինքն մենք չունենք գերիների հարցին նույնիսկ մոտենալու ինչ-որ լույս: Փաստացի այն սուտը, որ կերակրվում էր գերիների ծնողներին, որ տեսեք, ընդդիմադիրներն են խանգարում, եւս փլուզվեց: Փաշինյանը գնաց պարտվողի դերում, լիզեց Ալիեւի կոշիկները: մոսկովյան այցը մեզ չտվեց ոչինչ, նա կրկին գնաց ծուռվիզ, Գիքորի դեմքով այնտեղ նստեց, չկարողացավ ներկայացնել մեր զգային շահը, չկարողացավ որեւէ դրական բան կորզել ի շահ Հայաստանի»,-ասաց Մանթաշյանը:
Նա հավելեց, որ այսօր Նիկոլ Փաշինյանի շահը հակասում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերին եւ այստեղ կա շահերի բախում. «Նիկոլ Փաշինյանի շահը պահանջում է օր ավել մնալ իր պաշտոնում, օր ավել իր թիմի ախորժակին հագուրդ տալ: Նա ուզում է օր ավել իր պատիժը հետաձգել»:
Մանթաշյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի ռազմական ղեկավարությանը՝ նշելով. «Մենք այսօր ունենք գեներալներ՝ հենց ԶՈՒ գլխվոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի դեմքով, ով հայտարարում է, որ պատերազմի 4-րդ օրը ես զեկուցել եմ, որ պատերազմը կանգնեցնելու եւ հնարավորություններն են եղել, բայց կարծես ինչ-որ ձեւով նրանց պահանջմունքները բավարարվել են: Ես կոնկրետ չեմ ուզում մեղադրել կաշառքի կամ բերան փակելու կամ շանտաժի արդյունքում էր, բայց այս լռությունը դառնում է հանցավոր լռություն: Նրանք կարծես դավաճանի հետ հանցավոր գործարքի են գնացել կամ ինչ-ինչ շանտաժի են ենթարկվել եւ նրանց վրա կան կոմպրոմատներ: Նրանք օր առաջ պետք է հանդես գան հայտարարություններով, կտրուկ գործողություններով, ցուցմունք տան, քրեական գործեր պահանջեն:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են