Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ճառագայթային, քիմիական և կենսաբանական վտանգների արձագանքման ոլորտում համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարի տեղակալներն ընդունել են ԱՄՆ պատվիրակությանը Շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի, կորոնավիրուսի հարուցիչներ Հրդեհի ահազանգ Մյասնիկյան պողոտայում ՔԿ-ն պարզաբանել է, թե ինչու է ակտիվացրել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով քննությունը Աշխարհի ամենախաղաղ երկրների ցանկում Հայաստանը 58-րդն է, Թուրքիան՝ 146-րդը Վարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագար Թրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանը Վիեննայում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի հետ (տեսանյութ) Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով Աղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ) Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Կարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համար

ԱՄՆ-ն սպառնացել է դադարեցնել մասնակցությունը ՆԱՏՕ-ի մի շարք մեխանիզմներին, եթե Եվրոպան չբարձրացնի ռազմական ծախսերըՃառագայթային, քիմիական և կենսաբանական վտանգների արձագանքման ոլորտում համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարի տեղակալներն ընդունել են ԱՄՆ պատվիրակությանըՇրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի, կորոնավիրուսի հարուցիչներԼիտվան մտադիր է արտակարգ դրություն հայտարարելԻնչու են մարդիկ մշտապես մտածում իրենց նախկին զուգընկերների մասինՀրդեհի ահազանգ Մյասնիկյան պողոտայումՔԿ-ն պարզաբանել է, թե ինչու է ակտիվացրել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով քննությունըԱշխարհի ամենախաղաղ երկրների ցանկում Հայաստանը 58-րդն է, Թուրքիան՝ 146-րդըԶախարովան Եվրամիությանը մեղադրել է «ավազակության» մեջФАС-ը զգուշացումներ է ներկայացրել Սոչիի, Կալինինգրադի և Եկատերինբուրգի օդանավակայաններին՝ ուղևորների գրանցման վճարների համարԱՄՆ-ն հարված է հասցրել թմրավաճառներին«Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ ԿարապետյանMercedes-Benz G-Class Cabriolet-ը գալիս է համաշխարհային շուկա. ապրանքանիշը ներկայացրել է նոր մոդելըՇրջված թագով կինը. հին հունական դամբարանը ցնցել է հնագետներինՍովորական մանկական վիրուսը կարող է հանգեցնել միզապարկի քաղցկեղի հանգեցնող գործընթացների․ Science AdvancesՎարչապետն ընդունել է ՄԹ պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը. ինչ է քննարկվելՄեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբԻսրայելին թույլատրվել է մասնակցել «Եվրատեսիլ 2026»-ին. Իռլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Սլովենիան բոյկnտում են«Շատերիդ կտանեմ ծով՝ ծարավ հետ կբերեմ»․ Էվելինա Ստեփանյանն անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններինՎարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագարՀարրի Փոթերի մասին պատմող սերիալում Վոլդեմորտին կարող է մարմնավորել Սինթիա ԷրիվոնԹրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանըԲռնցքամարտի Աշխարհի Առաջնություն. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՎիեննայում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի հետ (տեսանյութ)Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքովԱմենագնացներ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցինԵրևանի քաղաքապետարանի հերթական նախաձեռնությունը՝ միտված երեխաների հուզական մտավոր կարողությունների զարգացմանըՆախիջևանում սկսվել է Հայաստանի սահման տանող երկաթուղու վերակառուցումըԴատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ թերակղզու տարածքում գտնվող հողամասի պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասինՀայտնի է՝ ով է սպանել Արմինե Մկրտումյանին․ մանրամասներԱղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ)Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահCБУ-ն ու հակակոռուպցիոն մարմինները խուզարկություններ են անցկացրել Ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդի բնակարանումՍուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարարինՔաղաքական գործիչը մեղադրվում է բանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու մեջՊետք է խիստ լինենք նրանց նկատմամբ, ովքեր փորձում են ազատվել զինվորական ծառայությունից․Գեղամ ՆազարյանԿարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համարԵրևանում ոչ սթափ, առանց վարորդական վկայանի 28-ամյա տղամարդը շղթայական վթարի հեղինակ է դարձելՄայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը և պահանջում է դադարեցնել ապօրինի հետապնդումներըԷդգար Շաթիրյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահՆԳՆ-ում մեկնարկել է ապագա պարեկային ծառայողների ամփոփիչ պետական ատեստավորումըՄիացյալ Նահանգները առաջնահերթություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններում կայունության վերականգնմանըՄեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 դրամահավաք-արշավը` Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համարՓրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըԱվարտվում է Եղիպատրուշից դեպի «Մայլեռ» տանող 3 կմ ավտոճանապարհի կառուցման աշխատանքըԱՄՆ փոխնախագահը քննադատել է ԵՄ-ին՝ X սոցիալական ցանցին հնարավոր տուգանելու մտադրության համարԱրմավիրի մարզում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 1 անձ ձերբակալվել էՌուս և գերմանացի քաղաքական գործիչները գաղտնի հանդիպել են Աբու Դաբիում. DWԲելգիայի խորհրդարանը ծափահարություններով է դիմավորել Ռուսաստանի վերաբերյալ որոշումըԽիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակաեկեղեցական քաղաքականությունը
Թոփ-լուրեր

Էլինար Վարդանյան. Անգամ ԱԱԾ չի հասկացել Փաշինյանի մոտիվացիաները

Երեկ հեռուստաընկերություններից մեկի եթերում ականատես եղանք բացառիկ կարևոր և հետաքրքիր մի հարցազրույցի։ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշոնակատար գնդապետ Միքայել Համբարձումյանը հանդես եկավ ընդգծված հավասարակշիռ, միևնույն ժամանակ՝ կարևորագույն բացահայտումներով։
Ձևակերպվեցին հարցեր, որոնք վերջին երկու ամսվա ընթացքում մտել են մեր տները, դարձել մեր առօրյայի բաղկացուցիչ։ Երեկ դրանք ստացան այնպիսի ձևակերպումներ, որոնցից այլևս խուսափել հնարավոր չի լինելու։

1. «Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու պատերազմի ընթացքը չի կասեցվում, չի կանգնեցվում պատերազմը։»։
ԱԱԾ-ը տնօրենի նախկին ժ/պ-ի պաշտոնավարման դադարեցումը պայմանավորված է հատկապես այս կարևոր հարցադրման հետ։
Հարցազրույցից պարզ դարձավ, որ ԱԱԾ-ն, Պաշտպանության նախարարությունը ամենօրյա ռեժիմով վարչապետին զեկուցել են մեր կորուստների, մեր խնդիրների և հեռանկարի մասին։ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին մտահոգող հարցը եղել է, թե ինչու պատերազմի դադարեցման հետ կապված վարչապետը որոշում չի կայացնում. «Ինչու պատերազմի ընթացքը չի կասեցվում, ոչ թե զինադադար հայտարարվում, որովհետև դա տեսնում էինք ֆիզիկապես չի լինում, չի պահպանվում, այլ զուտ պատերազմի ընթացքը չի կասեցվում, և չի սկսվում բանակցային պրոցես։
Այդ պայմաններում ի՞նչ նպատակ էր հետապնդում մեր իշխանությունը պատերազմի ընթացքը չկասեցնելով։ Ուր ենք մենք գնում։ Վերջն ուր ենք հասնելու, Ստեփանակերտն ենք կորցնելու, թե արդեն Հյուսիսային շրջաններն ենք կորցնելու, նոր գանք, հասնենք այն կետին, որ պետք է պատերազմական գործողությունները կասեցվեն կամ ավարտվեն։»։
Վարչապետը իրավիճակի վերաբերյալ ինֆորմացիայի պակաս չի ունեցել, ինչպես պարզվում է Միքայել Համբարձումյանի խոսքերից նա ամենօրյա ռեժիմով, ամենժամյա ռեժիմով վարչապետին զեկուցել է ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին, ներքաղաքական իրավիճակի մասին, զեկուցել է մեր կորուստների մասին և տիրող տրամադրությունների մասին։ Ընդ որում զեկուցվել է նաև գրավոր փաստաթղթերով՝ թե ինչ իրավիճակ է տիրում և ինչ հեռանկար կարող է լինել։

2. ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, որ պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար։ ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարի հարցազրույցից պարզ դարձավ, որ հոկտեմբերի 18-19-ին ԱԽ նիստում Գլխավոր շտաբի պետը կրկին մանրամասն ներկայացրել է տիրող իրավիճակը, հեռանկարը և այն, որ մենք ուղղակի գնում ենք դեպի պարտության։ Եղել է առաջարկություն դադարեցնելու ռազմական, պատերազմական գործողությունները։ Նույն կարծիքին է եղել նաև Դավիթ Տոնոյանը։ «Բավականին մանրամասն քննարկում տեղի ունեցավ, բայց այնուամենայնիվ դրանից հետո նման որոշում չկայացվեց։»։

3. ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ով համարվում է երկրի առանցքային պաշտոնյաներից մեկը, պատերազմի ժամանակ տեղյակ չի եղել Ռուսաստանի առաջարկների մասին։ Այդ մասին իմացել է խայտառակ պարտությունից հետո միայն, Ռուսաստանի նախագահի խոսքերից, այլ աղբյուրներից եկած ինֆորմացիայից։ «Պարզվեց, որ դեռևս 2020թ. հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի ղեկավարության կողմից եղել են կոնկրետ առաջարկություններ, կետային առաջարկություններ, թե ինչ պետք է անել։ Այսինքն ըստ էության կյանքի էր կոչվելու Լավրովի պլանը։ Առաջարկությունների մեջ պետք է կարևորել այն հանգամանքը, որ առաջարկվում էր ռուսական խաղաղապահ զորքեր մտցնել Արցախի տարածք և բնականաբար դա կլիներ անվտանգության այն երաշխիքը, որ կապահովեր Արցախի բնակչության անվտանգությունը, ինչպես նաև մենք չէինք կորցնի Շուշին և Հադրութը։ Ինչո՞ւ քննարկման առարկա չէր դառնում Ռուսաստանի կողմից հնչեցված առաջարկությունները։ Չէր քննարկվում ոչ հանրության հետ, ոչ ԱԽ նիստերի ժամանակ։ Նոյեմբերի 7-ի դրությամբ ես չեմ իմացել այդ առաջարկի մասին։»

4. Հարցազրույցում երկրի պետական համակարգի կարևորագույն կառույցի նախկին ղեկավարը հաստատեց, որ գեներալների ներուժը պատերազմի ժամանակ ճիշտ չի օգտագործվել։ «Գեներալների դերակատարությունը շատ ավելի մեծ կարող էր լինել՝ մարդիկ ունեին փորձ, մարդիկ անցել էին պատերազմական թոհուբոհի միջով։ Որոշակի հրապարակումներ եղան, որտեղ շրջանառվում էր վարկած , թե իբր Արցախում կային ուժեր, որոնք խուճապային տրամադրություններ են ստեղծում։ Քննության շրջանակներում վարկած էր առաջ քաշվել այդ պրոցեսների հետ Արցախի նախկին հրամանատարական կազմի առնչության մասին։ Քննության տվյալները վկայեցին հակառակը՝ նախկին հրամանատարներն ու գեներալները, այդ թվում Սամվել Կարապետյանը, Վիտալի Բալասանյանը, Լևոն Մնացականյանը, Արթուր Աղաբեկյանը, Արշավիր Ղարամյանը ամեն ինչ անում էին երկրի պատերազամական վիճակում իրենց ներուժը ներդնելու, կազմակերպելու, արդյունավետությունը բարձրացնելու համար, հատկապես ուզում եմ շեշտել Վիտալի Բալասանյանի մասին, որի կատարած աշխատանքը շատ տեսանելի էր։ Բավականին հեղինակություն ուներ զինվորականների շրջանում, տեսլական ուներ, պատկերացում ուներ ինչ պետք է անել։»։

5. Պատերազմի ժամանակ կազմակերպական լուրջ խնդիրների մասին տարբեր հրապարակումներ են եղել։ Միքայել Հարությունյանի հարցազրույցում դա հաստատվեց պաշտոնական մակարդակով. «Եթե կազմակերպչական խնդիրներ չլինեին մենք այս արդյունքը չէինք արձանագրի։ Ես խնդիր էի տեսնում մոբիլիզացիայի հետ կապված, խնդիր էի տեսնում մեր կամավորական ջոկատների Արցախ անկանոն մեկնելու հետ կապված, այնտեղ ընդունելու և տեղաբաշխելու հետ կապված, խնդիր էի տեսնում կասկաների, զրահաբաճկոնների քանակության հետ կապված, խնդիրները շատ էին և խնդիրների չլուծումը բերեց այն իրավիճակին, որ մենք այսօր ունենք։»։

6. Նա կարևորեց հայապահպանության իմաստով Դաշնակցության անգնահետելի դերը և պատերազմի առաջին իսկ օրից նրանց կազմակերպված մասնակցությունը։

7. Երկրի ազգային անվտանգության ապահովման թիվ մեկ մարմնի նախկին ղեկավարը մտահոգություն է հայտնում շրջանառվող 5 միլիարդի գործարքի մասին տեղեկությունների վերաբերյալ։ Նա գտնում է, որ դա լրջագույն հարց է, որը պետք է խորը քննության առարկա դառնա։ «Մենք գործ ունենք մի տվյալի հետ, որ ասվում է, որ տևական ժամանակ կապ է եղել վարչապետի և ադրբեջանական կողմի միջև։ Կապի արդյունքում քննարկվել է գումարով՝ միլիարդավոր դոլարների դիմաց հարցի լուծմանը հասնելու տարբերակը։ Քննարկումների արդյունքը, քննարկումների ընթացքը հայտնի չէ։ Ոչ մեկ չգիտի ինչ է տեղի ունեցել։ Այնուհետև մենք ունենք հետևանքը, իսկ հետևանքն այսօրվա իրավիճակն է՝ պարտություն, հողերի կորուստ, այսօր արդեն Հայաստանի սահմանների հետ կապված լուրջ խնդիրներ։ Մենք պետք է գտնենք պատճառահետևանքային կապը։ Շատ մանրամասնված, շատ դետալացված պարզաբանումներ պետք է տա և վարչապետը, և այն պաշտոնատար անձինք, ովքեր առնչվել են այդ պրոցեսի հետ։ Եթե բացատրություններ չտրվեն ու համոզիչ բացատրություններ չտրվեն, կասկածներ կլինեն։ Սրա հետ կապված պետք է տարվի քննություն, և դա չպետք է քողարկվի նախաքննական գաղտնիքի քողով, այլ դա պետք է արվի մաքսիմում հնարավոր հանրային եղանակով»։

Ամփոփում

Միքայել Համբարձումյանը, ԱԱԾ տնօրենի ԺՊ է եղել դեռևս սեպտեմբերի 30-ից, այսինքն պատերազմի հենց սկզբից, ինչի մասին ի դեպ, հանրությունը չգիտեր։ Եվ նրա բարձրացրած հարցերը հետևաբար ունեն բացառիկ նշանակություն։ Ստացվում է մի հրեշավոր պատկեր՝

ա/ Բոլոր կարևորագույն որոշումները Փաշինյանը կայացրել է կամ միայնակ կամ խորհրդակցելով այն մարդկանց հետ, ովքեր չունեն նման լիազորություններ։

բ/ Չի կանգնեցրել պատերազմը, երբ բոլոր ուժայինները պնդել են դրա վրա։

գ/ Տեղյակ չի պահել պետության առանցքային պաշտոնյաներին, որ հոկտեմբերի 19-ին մերժել է ՌԴ նախագահի պատերազմը դադարեցնելու առաջարկը։

դ/ Հետևաբար՝ Փաշինյանը կրում է ուղիղ պատասխանատվություն մեր մեծաթիվ մարդկային և տարածքային կորուստների համար։

ե/ Նույնիսկ երկրի ամենատեղեկացված մարդկանցից մեկի համար պարզ չէ՝ սա արվել է դավաճանության, թե՞ անգրագիտության պատճառով։ Եվ այդ հարցը պետք է ստանա իր պատասխանը։


Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ