Վաղն արդեն ուշ է լինելու
Հունվարի 11-ին սպասվում է վարչապետի այցը Մոսկվա։ Այնտեղ կայանալու է Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպումը։ Հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում, դրա մասին կարելի է միայն կանխատեսումներ անել։ Կարծում եմ, որ այսօր այլևս մոլորվածներ չկան և հայաստանյան հանրությունը արդեն համոզված է, որ վարչապետ կոչվածը իր արարքները չի քննարկում «ժողովրդի» հետ։ Մոսկովյան հանդիպման հետ կապված, ունեմ հետևյալ մտահոգությունները․
-Ինչպե՞ս է պարտված, նվաստացած, Ադրբեջանի նախագահի և ողջ ադրբեջանցի ժողովրդի կողմից ծաղրուծանակի ենթարկված անձը հանդիպելու Ալիևի հետ։ Կամ ողջ աշխարհի կողմից արհամարհված նույն անձը հանդիպելու Պուտինի հետ։ Պատկերացնում եմ Պուտինի և Ալիևի հայացքները հանդիպման ժամանակ՝ խղճահարություն և արհամարհանք առաջինի, ծաղրելի ժպիտ երկրորդի կողմից։Իսկ հանդիպումից հետո, Ալիևի պատվիրակության հռհռոց։
Հարգելի հայրենակիցներ, այդ վերաբերմունքը վարչապետի նկատմամբ չի, այլ մեր ողջ ժողովրդի, որ մինչև հիմա հանդուրժում ենք մեզ բոլորիս նվաստացրած անձին։
-Լավ, այս խեղճուկրակը ինչ բանակցություններ է վարելու և ինչ փաստաթուղթ ստորագրի։
Իսկ, չե՞ք կարծում, որ ինչպես նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան բոլորիս համար անակնկալ եղավ, նման ստորացուցիչ փաստաթուղթ չի ստորագրվելու Մոսկվայում։Իսկ եթե նոր կապիտուլյացիոն փաստաթղթով , արդեն Սյունիքն ու Տավուշի գյուղերն են հանձնվում թշնամու՞ն։
Թե՞, էլի կգտնվեն արմենմարտիրոսյաններ, որ կպնդեն , որ դրանք պատմական Ադրբեջանի մասեր են եղել և հո պատերազմ չի՞ լինելու։
Ոտքի է պետք կանգնել, վաղն ուշ է լինելու։ Հետո չասեք, որ չէինք զգուշացրել։
Ավետիք Իշխանյան


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են