«Նոր ու հին տարիները մեր իրականությունում հասցրեցին լղոզվել․․․ ուզում եմ հայ լինենք, ու գալիք տարում եւս դեռ կապույտ անձնագրեր ունենանք»․ Իննա Խոջամիրյան
Դերասանուհի Իննա Խոջամիրյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով հին ու նոր տարիներին։ Նա գրել է․
«Էս նկարում շատ-շատ երջանիկ եմ. ծննդյանս օրն էր` բոլորս ուրախ, անհոգ, խմած..))) Սա իմ վերջին երջանիկ օրն էր 2020-ին... Կամ գուցե դեռ շատ երկար ժամանակ...Տարին սեպտեմբերի 25-ին կանգ առավ, որ 27-ին մղձավանջ սկսվի... Թող այս վերջին վառ հիշողությունն էլ տարին ամփոփի իմ վիրտուալ կյանքում: Նոր տարվա առթիվ չեմ շնորհավորում, չնայած նոր ու հին տարիները մեր իրականությունում հասցրեցին լղոզվել: Պաթետիկ խոսքեր չեմ գրելու գալիք տարվա խաղաղության, առողջության , միասնականության և այլ հեքիաթների մասին: Ուզում եմ հայ լինենք, ու գալիք տարում ևս դեռ կապույտ անձնագրեր ունենանք: Եվ հավերժ Փառք ու հիշատակ նրանց` ովքեր այլևս մեր Նոր Տարին, կամ Ծննդյան օրը չեն շնորհավորի...
Լավ եղեք: 12 ժամից ես էլ կմտնեմ Նոր Տարի, այս անգամ հետ եմ մնացել տեմպից»:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ով ինչպես է սիրում Հայաստանը
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ