Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ը զորքերը դուրս է բերում Մերձավոր Արևելքի իր հիմնական բազաներից. Reuters Ադրբեջանական գերությունից ազատ արձակված Վագիֆ Խաչատրյանը տեղափոխվում է Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոն Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի Մարմարաշեն գյուղում 14 տրանսպորտային միջոց է բախվել «ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է հերթական թերլիցքավորման դեպքը. կասեցվել է հեղուկացված գազի վաճառքը Վատնված գումարներ, անարդյունք նախագծեր՝ Սևանա լճի փրկության համար. Hetq.am Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը Ոստիկանները հայտնաբերել են Ամանորի գիշերը կրшկոցներ արձակած անձանց (տեսանյութ) ՀՀ ՄԻՊ-ը խոսել է նախընտրական քարոզչության և ընտրությունների ժամանակ ատելության խոսքի տարածման վտանգավոր միտումներից Միայն Դանիան և Գրենլանդիան են որոշում իրենց ապագան 4 գերու դիմաց Հայաստանը փոխանցել է 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված 2 սիրիացի վարձկանների Երևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներ

Կուրսկում մուրճով դպրոց ներխուժած դեռահասը դատապարտվել է ութ տարվա ազատազրկմանԱՄՆ-ը զորքերը դուրս է բերում Մերձավոր Արևելքի իր հիմնական բազաներից. ReutersԱդրբեջանական գերությունից ազատ արձակված Վագիֆ Խաչատրյանը տեղափոխվում է Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոնԻրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. ԱրաղչիՄարմարաշեն գյուղում 14 տրանսպորտային միջոց է բախվել«ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է հերթական թերլիցքավորման դեպքը. կասեցվել է հեղուկացված գազի վաճառքըՎատնված գումարներ, անարդյունք նախագծեր՝ Սևանա լճի փրկության համար. Hetq.amԼինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրըՈստիկանները հայտնաբերել են Ամանորի գիշերը կրшկոցներ արձակած անձանց (տեսանյութ)ՀՀ ՄԻՊ-ը խոսել է նախընտրական քարոզչության և ընտրությունների ժամանակ ատելության խոսքի տարածման վտանգավոր միտումներիցՄիայն Դանիան և Գրենլանդիան են որոշում իրենց ապագան«Հիմա փորձում եմ տոմս գնել՝ Հայաստան մեկնելու համար». Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ ամուսնու ազատ արձակման մասին4 գերու դիմաց Հայաստանը փոխանցել է 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված 2 սիրիացի վարձկաններիԵրևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներԻսրայելի թիվ 1 ինքնաթիռը լքել է երկիրը՝ Իրանի հետ հնարավոր սրացման պատճառով․ The Times of IsraelԱրտոնություններ՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց համարՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքովԳործընթացն իրականացվել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունքԻնչու է հարցաքննության հրավիրվել Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձակված հորըՉորս հայ գերրիներ են վերադարձել ՀայաստանԵրևանում 14-ամյա տղան 15-ամյա աղջկա կամքին hակառակ, uեռшկան բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբԿիանու Ռիվզը 61 տարեկանում դեռ կարող է իսկական ռոմանտիկ լինելԽուլիո Իգլեսիասը մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ Թուրքիայում հայտնաբերել են գիտությանը նախկինում անհայտ հին լեզվի ապացույցներNEO մարդանման ռոբոտը սովորում է ինքնուրույն արդուկել հագուստը և սանրել մազերըՄասկը Starlink արբանյակային ծառայությունը Իրանում անվճար է դարձրելԹաիլանդում շինարարական կռունկն ընկել է ուղևորատար գնացքի վրա. կա 22 զnհ, 55 վիրավnրՀանս–Դիտեր Ֆլիկը հաղթել է մարզչական կարիերայի բոլոր եզրափակիչներումՀայաստանն աշխարհաքաղաքական կոնտեքստում վերջին շրջանում մի հարցի պետք էր պատասխաներ, մի հարց է եղել Հայաստանի առջև դրված՝ «Куда вы денетесь?». Արմեն ԳրիգորյանՀայկական շուկայում առաջին անգամ արձանագրվել է շաքարավազի գնի նվազումՊՆ-ն հերքում է քահանաներին դրամական աջակցություն խոստանալու մասին տեղեկությունը«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի վարչական բողոքը մերժվել է Հայ-թուրքական սահմանի «Ալիջանի» սահմանային անցակետում աշխատանքները 90%-ով ավարտված ենՔաղաքական գովազդը Ֆեյսբուքում և Ինստագրամում. ծախսերն աճում ենՅուրաքանչյուր անձի դեպքում շտապօգնության 9-րդ կանչը լինելու է վճարովիՈւկրաինայի նոր պաշտպանության նախարար է նշանակվելԵՄ-ն աջակցում է Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման միացվածությանըՀնդկաստանի դեսպանատունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին լքել Իրանը 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններ են. ԿԳՄՍՄեկնարկել են շախմատի Հայաստանի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնություններըԱՄՆ-ն մտադիր է կալանավորել Վենեսուելայի հետ կապված տասնյակ լցանավերը․ ReutersՖրանսիան փետրվարի 6-ին հյուպատոսություն կբացի ԳրենլանդիայումՊետական կառավարման համակարգում պարգևավճարների մասին որոշումներն առհասարակ գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ Կառավարության պարզաբանումըՄայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով. Երևանի ավտոբուսՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը գետնի վրա արդեն իսկ նպաստել է խաղաղության օրակարգի առաջմղմանը. Վասիլիս ՄարագոսՀՀ կառավարությունն առաջարկում է պարզեցնել ԵԱՏՄ շրջանակներում հայ գործարարների համար փաստաթղթաշրջանառության գործընթացըՀայաստանը TRIPP-ի շրջանակում համատեղ կկառավարի տարածաշրջանային և միջազգային երկաթուղային հոսքերըԵթե Իրանում որևէ հաջողության հասան, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպանTRIPP-ի շրջանակում անվտանգային բոլոր հարցերը լուծելու են հայ իրավապահները, այլ ուժեր չեն լինելու
Հայաստան

Դա կլինի լավագույնը, որ կարող ենք անել՝դուրս գալով փոխադարձ մեղադրանքների եւ ատելության այս փակ շրջանից. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ուղերձ է հղել, որոըմ ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Անցնող տարին մեր պատմության ամենադաժան էջերից էր. հետեւանքները դեռ երկար ժամանակ զգալու եւ փորձելու ենք հաղթահարել։

Նախ, կորոնավիրուսի համավարակը խլեց մեր բազմաթիվ հայրենակիցների կյանքերը ու դեռ շարունակում է տարածվել՝ թուլացնելով նաեւ տնտեսության առանց այդ էլ խարխուլ հիմքերը։

Այնուհետեւ, տարիներ անց մեր ժողովուրդը կրկին ստիպված եղավ ուղիղ նայելու պատերազմի անողոք աչքերին՝ ընդունելով մարտահրավերը եւ զոհելով ամենաթանկը՝ իր հազարավոր զավակների կյանքն ու առողջությունը։

Սիրելի՛ ժողովուրդ, այս արյունալի փուլում մենք կրկին միասնական էինք ընդդեմ արհավիրքի, ընդդեմ թշնամու, ընդդեմ մահի։

Այժմ էլ պետք է լինենք միասին՝ մեզ բաժին մնացած հողի վրա կառուցելու համար երկիր, որտեղ ապահով ու երջանիկ կապրեն մեր զավակները։ Դա կլինի լավագույնը, որ կարող ենք անել թե՛ նրանց, թե՛ անձամբ մեզ համար՝ դուրս գալով փոխադարձ մեղադրանքների եւ ատելության այս փակ շրջանից։

Մխիթարանքի խոսքեր չկան ասելու որդեկորույս մայրերին, ամուսին ու ծնող կորցրած ընտանիքներին, անհետ կորած մեր որդիների ընտանիքներին, աննկարագրելի է գերի ընկած մեր զինծառայողների եւ քաղաքացիների ընտանիքների սպասումը։ Նրանց բոլորի հետ սպասում ենք բոլորս, ուրախանում ենք բոլորս, սգում բոլորս…

Սիրելիներս, կոչ եմ անում այս Նոր տարի առանձնակի ուշադիր լինել ու աջակցել զոհված, վիրավոր, գերի ընկած կամ անհետ կորած մեր զինծառայողների եւ մյուս հայրենակիցների ընտանիքներին։ Նրանք տվել ու կորցրել են ավելին, քան մեզանից յուրաքանչյուրը, եւ այդ ընտանիքների հոգսը հոգալը, ցավի հետ միայնակ չթողնելը նվազագույնն է, որ կարող ենք անել իրենց կյանքը, առողջությունն ու ազատությունը զոհած մեր եղբայրների համար։

Իհարկե այս դժվարին ժամանակներում, երբ շատերիս հնարավորությունները սուղ են, դժվար է անել այն ամենը, ինչ մեր սրտի ցանկությունն է։

Սակայն իմ անձնական խնդրանքն է մեր բոլոր հայրենակիցներին, որ հիմա, ինչպես երբեք, լինենք միասնական, լինենք ուժեղ ու նայենք հետ՝ դասեր քաղելու եւ չմոռանալու համար, նայենք առաջ՝ մեր ընտրած ճանապարհով արժանի լինելու մեզ համար իրենց զոհաբերած մեր լույս զավակների սխրանքին։

«Լուսավոր Հայաստանը» եւս այս օրերին կատարելու է այն, ինչ այժմ առաջարկում եմ բոլորին։

Աստված պահապան Հայ Ժողովրդին։