Սա ուներ մեկ նպատակ՝ վախեցնել, որ պակասեցնեմ իմ քաղաքական ակտիվությունը, բայց կլինի հակառակը. Բաբկեն Հարությունյան
Այդ հանցագործությունը իմ հանդեպ իրականացվել է քաղաքական հետապնդման շրջանակներում. նման ապօրինի գործողություններով փորձ է արվում խոչընդոտելու լռեցնելու, վախեցնելու ինձ, որը չի հաջողվելու այս ազգադավ իշխանություններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը՝ անդրադառնալով իր մեքենայի վնասելուն, ինչի մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նա եւ հրապարակել լուսանկարներ:
«Սրան նախորդել են մի շարք այլ գործողություններ, այդ թվում ինձ ապօրինի կերպով ոստիկանություն բերման ենթարկելը, նաեւ քրգործ է հարուցված իմ նկատմամբ անօրինկան հավաքներ, երթեր կազմակերպելու մեղադրանքով: Ինձ ձերբակալել էին եւ միայն դատարանի որոշմամբ ազատ արձակեցին;
Մինչ այդ բանալի էին կոտրել դռանս մեջ, որ չկարողանամ մտնել իմ բնակարան: Ձերբակալության ժմանակ վերցրել էին գումար, բանալիներ եւ օրեր առաջ միայն հետ վերադարձեցին:
Այսինքն տեսնում ենք շարունակական հետապնդման գործողություններ, չբացահայտված դեպքեր, որոնք միտված են մեկ նպատակի, որ իմ քաղաքական ակտիվությունը պակասեցնեմ, բայց լինելու է ճիշտ հակառակը»,-հայտարարեց Հարությունյանը՝ հիշեցնելով, որ 2 օր առաջ էլ միջադեպ էր եղել ԱԺ-ի դիմաց իր եւ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգյանի միջեւ:
«Հայրենիքի» անդամը տեղեկացրեց, որ արդեն դիմել է ոստիկանություն:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ով ինչպես է սիրում Հայաստանը
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ