«Բարի գալուստ դժոխք․․․»․ Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բարի գալուստ դժոխք․․․
Արցախը թուրքին հանձնածը, 5000 անմեղ զոհերի արյամբ ձեռքերը որդան կարմիրով ներկածը, տասնյակ հազարավոր արցախցիներին անտուն թողածը, հազարավոր մեր որդիների անթաղ մարմինները ձյան տակ թաղածը տեւական ժամանակ իր ֆիքս իդեան էր դարձրել ինձ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելը:
Դեռ այն պահից, երբ ես ամբիոնից նկատողություն արեցի հայտնի տրանսգենդերին։
Եւ այսօր «իրենցքայլական» խունտան բերվել էր առաջին աստիճանի մարտական զորահավաքային վիճակի: Զանգել ու բռնի ուժով խորհրդարան էին բերել նաև հիվանդ պատգամավորների, որ բավարարեն քինախնդիր Նիկոլի անձնական վրեժը:
Բոլորին ստիպել են իրենց քվեարկությունը նկարել եւ ուղարկել խմբակցության քարտուղարին։
78 սահմանադրախախտ, 78 կամակատար, հեզաճկուն կատարեցին երկրի թիվ մեկ դավաճանի ճղճղան հրահանգը:
Այսօր ինձ համար հպարտության օր է. իմ դեմ տեւական ժամանակ է խաչակրաց արշավանք էին սկսել հայրենիքի դավաճաններն ու Արցախը թուրքին հանձնածները, Ադրբեջանի նովրուզին պորտապար պարողը, թուրքի հետ հայոց պատմության դասագիրք պղծողն ու հայ առաքելական եկեղեցի հայհոյողը: Ադրբեջանի ֆոլկլորի ազգային հերոսը հաստատեց, որ իմ դեմ պայքարը իր համար շատ ավելի կարեւոր է, քան մեր ռազմագերիները, հանձնվող Սյունիքն ու ձյան տակ սառչող մեր զինվորների դիակները գտնելը։
Ինձ համար պատիվ է լինել ալիեւյան ֆոլկլորի հերոս Նիկոլի քաղաքական հակառակորդը:
Հիմա, որպես պատգամավոր, շատ ավելի ազատ և անկաշկանդ եմ լինելու Նիկոլի ու նիկոլականության աղանդի դեմ պայքարում:
Նիկոլը շատ շուտով կանգնելու է դատարանի առաջ և դա անխուսափելի է: Հակասահմանադրական նախագիծ բերած և քվեարկած երևույթները դատվելու են և դա ևս անխուսափելի է:
Ու մենք հաստատ ունենալու ենք առանց Նիկոլ և առանց նիկոլիզմ Հայաստան:
Իսկ քրեակատարողական հիմնարկներում մենք դեռ երկար ենք տեսնելու երիտհայերի հանցագործ խմբակին ու մեր երեխաները պատմության ապագա դասագրքերից իմանալու են հայրենադավների, դավաճանների ու սրբապիղծների այն իշխանության պատմությունը, որը ծախեց Արցախն ու մաս-մաս իր կիրթ եղբայր Ալիևին հանձնեց Հայաստանը։
Ուստի, ինչպես կասեր մեր հին բարեկամ Արծրուն Հովհաննիսյանը` բարի գալուստ դժոխք:
Շնորհակալ եմ Նիկոլի պարտադրած նախագծին դեմ քվեարկած չորս պատգամավորներին եւ Արարատ Միրզոյանին»։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են