Ոստիկանությունում ոմանց ուշքն ու միտքը Նիկոլին համոզելն է, որ իրենք ավելի լավ կարող են ծառայել իրեն. Գեղամ Մանուկյան
Իշխանությունը հակառակ իր հայտարարություններին, թե բոլոր հնարավորությունները ստեղծել է ընդդիմության գործունեության համար, մոռանում է իր մամլիչ հիմնական զենքերի մասին՝ ոստիկանություն, Քննչական կոմիտե եւ ՀՔԾ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ընդդիմության բողոքի երթի սկզբում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Նա հիշեցրեց, որ երեկ ԱԺ շրջակայքում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը դիմեց շատ ավելի բիրտ միջոցների, քան նախկինում. «Եթե ոստիկանությունում նոր նշանակվածներ կան, որոնց ուշքն ու միտքը Նիկոլին համոզելն է, որ իրենք ավելի լավ կարող են ծառայել Նիկոլին, քան ՀՀ օրենքներին, պետք է իմանան, որ այդ օրենքները մի օր կանգնելու են իրենց առաջ, նայելու են այդ պաշտոնյաների աչքերի մեջ ու պահանջելու են խիստ պատասխան:
Այսօր մենք շարժվում ենք դեպի Հատուկ քննչական ծառայություն, որտեղ ներկայացնելու ենք մեր պահանջները: Հիմա Քոչարի փողոցով շարժվում ենք դեպի ՀՔԾ, դեպի Վաղարշյան փողոց»,-ասաց Մանուկյանը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ով ինչպես է սիրում Հայաստանը
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ