Ինչու Ալիեւն ու Պուտինը չէին թաքցնում ժպիտները (Տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Սոչիում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Վլադիմիր Պուտինն ասել է, թե ակնկալում է, որ Ալիևի հետ հանդիպումը կնպաստի տարածաշրջանային խնդիրների լուծմանը:
«Ուրախ եմ մեր երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված ոչ պարզ իրավիճակի մասին խոսելու հնարավորության համար»,- նշել է Պուտինը:
«Հուսով եմ՝ այսօրվա մեր հանդիպումը ևս կնպաստի բոլոր բարդ խնդիրների լուծմանը, ինչպես նաև Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,-ասել է Պուտինը:
Նա նշել է, որ Մոսկվան և Բաքուն ապագայի համատեղ ծրագրեր ունեն:
« Կոնսուլտացիաների անհրաժեշտություն կա, կապված ինչպես տարածաշրջանային եւ համաշխարհային քաղաքական գործընթացների հետ, այնպես էլ տարածաշրջանի անվտանգության հարցերի հետ կապված»,-նշել է Ալիեւը:
Բնականաբար,զրույցի հիմնական թեման վերաբերվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը եւ ԵՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը:
Հայաստանի շուրջ վտանգավոր զարգացումներ են ընթանում, իսկ հայ քաղաքական միտքը քնած է: Հայաստանում անտարբեր են նույնիսկ այս հանդիպման նկատմամբ:
Top-News.am


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները