26 օրում Սևանա լճի ջրի մակարդակն իջել է 8 սմ-ով
Ընդամենը 26 օրում Սևանա լճի ջրի մակարդակն իջել է 8 սմ-ով, այս մասին տեղեկացնում է
ԷկոԼուրը։ 2017թ-ին Սևանա լիճը մակարդակի ամենաբարձր ցուցանիշին` 1900,91 մ բարձրությանը հասավ հունիսին: Հունիսի 26-ից լճի մակարդակը սկսեց իջնել` հուլիսի 21-ի դրությամբ կազմելով 1900.83մ:
Լճի մակարդակի անկումը պայմանավորված է Սևանից ոռոգման համար իրականացվող ջրառով: Արդեն իսկ Սևանա լճից բաց է թողնվել 141.595 միլիոն խմ ջուր, որից 0.741 միլիոն խմ-ն չկարգավորվող արտահոսքն է:
Սևանա լիճ ջրի մուտքը կազմում է 95.414 միլիոն խմ, որից 15.396 միլիոն խմ-ն ստորգետնյա հոսքն է, 80.018 միլիոն խմ-ն Արփա-Սևան ջրատարով հոսքը:
«Արփա-Սևան» ջրատարով հուլիսի 5-ից սկսած Սևանա լիճ ջուր չի հոսում: «Արփա-Սևան» ջրատարով Սևան ջուր է տեղափոխվել ընդամենը 3 ամիս` ապրիլից մինչև հուլիսի սկիզբը: Մինչդեռ այս ջրատարը կոչված է Կեչուտի ջրամբարի միջոցով Սևանա լիճ ուղղել Արփա և Եղեգիս գետերի հոսքերի մի մասը` գումարային 250 միլիոն խմ ջուր տարեկան:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ