Դատարանը մերժեց Քաջարանի քաղաքապետի նկատմամբ կալանք կիրառել
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հիմքերի բացակայության պատճառով մերժեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։
Անձամբ Փարամազյանի համար դատարանի որոշումն անսպասելի էր։ Քաղաքապետի փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ արձանագրեց, որ դատական համակարգը իր բարձրության վրա է եւ քաղաքական իշխանության պատվերները չի կատարում։
«Մենք ստիպված ենք լինելու պաշտպանել նաեւ այն դատական համակարգը, որը թույլ չի տալիս վերջնականապես կործանել մեր պետությունը»,- ասաց Երվանդ Վարոսյանը։
Դատարանի որոշումն արժանացավ քաղաքապետի՝ դրսում հավաքված համախոհների ծափահարություններին։ Մանվել Փարամազյանը ներկաներին շնորհակալություն հայտնեց այս օրերին իր կողքին կանգնելու համար։
Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի (Մարդուն առեւանգելը) 2-րդ մասի 1-ին կետով: Նշված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել եւս 5 անձի:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ով ինչպես է սիրում Հայաստանը
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ