Սոչիում կայացել է Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը (Տեսանյութ)
Ռուսստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ իր հանդիպումը կնպաստի առկա տարածաշրջանային խնդիրների լուծմանը, փոխանցում է ՏԱՍՍ—ը։
«Ուրախ եմ ձեզ հետ խոսելու հնարավորության համար՝ թե մեր երկկողմանի հարաբերությունների, թե այն մասին, թե ինչ ոչ հասարակ իրավիճակ է ստեղծվում տարածաշրջանում։ Հույս ունեմ, որ մեր այսօրվա հանդիպումն էլ կնպաստի նրան, որ մենք կփնտրենք բոլոր բարդ խնդիրների լուծման ուղիներ ու բնականաբար կխոսենք այն մասին, թե ինչպես են զարգանում Ադրբեջանի ու Ռուսաստանի միջեւ երկկողմանի կապերը»,- դիմել է Պուտինը Ալիեւին ՝ Սոչիում երկկողմանի հանդիպումը սկսելով։
Պուտինը նշել է, որ Մոսկվան ու Բաքուն ապագայի բազմաթիվ համատեղ ծրագրեր ունեն։ «Ուրախ եմ ձեզ հետ հանդիպելու ու այդ բոլոր ուղղություններով խոսելու հնարավորության համար»,- ամփոփել է Ռուսաստանի նախագահը։ Ալիեւը նշել է, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները շատ հաջող են զարգանում։
Նա նշել է, որ նման շփումները կանոնավոր են ու տալիս են «լավ ազդակ երկկողմանի հարաբերությունների զարգացմանը, որոնք շատ հաջող են զարգանում»։ «Մենք բավարարված ենք մեր հարաբերությունների բարձր մակարդակով, ակտիվ համագործակցում ենք քաղաքական, առեւտրա-տնտեսական, հումանիտար ոլորտներում, կան լավ հեռանկարներ՝ տրանսպորտային, էներգետիկ ոլորտներում»,- ասել է Ալիեւը։ Նա հավելել է, որ երկու երկրների հարաբերությունները բազմաշերտ բնույթ ունեն։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են