Կարող է մի օր էլ արթնանանք ու իմանանք հերթական՝ ողջ Հայաստանի կապիտուլյացիայի մասին․ Ավետիք Իշխանյան
Երբ դու խայտառակ ձեւով պարտվում եւ կապիտուլյացիա ես ստորագրում, թշնամու ախորժակը բացվում է եւ նա շարունակում է իր նվաճողական քաղաքականությունը։ Այս մասին այսօր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաների ժամանակ նշեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Շուռնուխի եւ Որոտանի սահմանային հարցերը կարող են ցավոտ իրավիճակների բերել։
«Այդ անձը, ում անունը Դուք տվեցիք, պատասխանատու է այս ամենի համար, նա շարունակում է կառչած մնալ աթոռից։ Փաստորեն, կարող է մի օր էլ արթնանանք ինչպես նոյեմբերի 10-ի լույս գիշերն էր, եւ իմանանք հերթական կապիտուլյացիայի մասին՝ ողջ Հայաստանի։ Այս ուղղությամբ է գնում իշխանությունը։ Որպես այդպիսին Հայաստանն այլեւս պետություն չէ, հարցերը լուծում են Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը։ Իսկ նա (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին- հեղ․) պետական կառույցները դարձրել է իր անձնական թիկնազորը եւ շարունակում է հայրենիքը հանձնել թշնամուն հանուն իր իշխանության»,- ասաց Իշխանյանը։
Իրավապաշտպանը նշեց, որ իր համար զարմանալին այն է, որ շատ քաղաքացիներ անտարբեր են տեղի ունեցող գործընթացների շուրջ, անգամ պաշտապանում են Նիկոլ Փաշինյանին։
«Ովքեր ինձ լսում են, ես ձեզ խոստանում եմ՝ համաձա՞յն եք կապիտուլյացիայի եւ դառնալ թուրքի հպատակ, եւ ձեր կանայք դառնան թուրքերի սիրուհիներ, այ դրան է գնում ամբողջ գործընթացը»,- հավելեց նա։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են