Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չորս մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Սերբիայում Իսրայելի դեսպանատան մոտ անչափահասը հարձակվել է ժանդարմերիայի վրա Երբ եղել են երաշխավորներ, Հայաստանի և հայ ժողովրդի համար ավարտվել է աղետով. վարչապետ Արագածոտնի մարզի Արագած գյուղում հրշեջ կամավորական հենակետ է բացվել (տեսանյութ) Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ ԱԳՄԱ նախարարը չի համաձայնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին պնդմանը Մենք արդեն ունենք օրենսդրություն, որն արգելում է մեզ Ռուսաստանից գազ ներմուծել, և այն ուժի մեջ կմնա Վարչապետն առաջարկում է հրապարակային քննարկել ընդդիմության ճգնաժամն ու քաղաքական համակարգի կայացման խնդիրները Մեղրիի երկաթգծի գործով անցնում էին նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կառուցապատողների հետ քննարկել է բնակարանային ֆոնդի ռենովացիայի հնարավորությունները Սոցցանցում կեղծ օգտահաշիվ է ստեղծվել նաև Երևանի քաղաքապետի անունով 25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք

Չորս մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանըՍերբիայում Իսրայելի դեսպանատան մոտ անչափահասը հարձակվել է ժանդարմերիայի վրաԵրբ եղել են երաշխավորներ, Հայաստանի և հայ ժողովրդի համար ավարտվել է աղետով. վարչապետ Արագածոտնի մարզի Արագած գյուղում հրշեջ կամավորական հենակետ է բացվել (տեսանյութ)Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջԱԳՄԱ նախարարը չի համաձայնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին պնդմանըՄենք արդեն ունենք օրենսդրություն, որն արգելում է մեզ Ռուսաստանից գազ ներմուծել, և այն ուժի մեջ կմնաՎարչապետն առաջարկում է հրապարակային քննարկել ընդդիմության ճգնաժամն ու քաղաքական համակարգի կայացման խնդիրներըՄեղրիի երկաթգծի գործով անցնում էին նախկին բարձրաստիճան պաշտոնյաներՔաղաքաշինության կոմիտեի նախագահը կառուցապատողների հետ քննարկել է բնակարանային ֆոնդի ռենովացիայի հնարավորություններըՍոցցանցում կեղծ օգտահաշիվ է ստեղծվել նաև Երևանի քաղաքապետի անունով25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենքՀՀ վարչապետը ցավակցել է Իսպանիայի երկաթուղային վթարի զոհերի հարազատներինԱՄՆ-ն զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին Իրանի դեմ նոր պատերազմի հնարավորության մասին. WSJTRIPP-ի համար օգտագործվելու է նույն տարածքը, որով խորհրդային ժամանակներում անցել է երկթագիծը. փոխվարչապետPeople-ի ամենասեքսուալ տղամարդըԱնսովոր ճառագայթային պայթյուն տիեզերքումԱմերիկյան Dodge-ը Եվրոպայում պաշտոնապես կներկայացնի Charger-ի ութերորդ սերունդըԱՄՆ ընտրություններից հետո` կարճատեւ, բայց ինտենսիվ ռազմական արշավՀատուկ անդրադարձ է կատարվել սինթետիկ թմրամիջոցների տարածման դեմ պայքարի արդի մեթոդներին (տեսանյութ)Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան (տեսանյութ)Կարևորվել է հավաքների իրացման ուղղությամբ հասարակական կարգի պահպանությանը միտված շարունակական վերապատրասումների դերը․ ՆԳ նախարարի տեղակալը հանդես է եկել բացման խոսքովՔննարկվում է ամերիկյան ընկերությունների վերադարձը ռուսական էներգետիկ շուկա. FTՓարիզի, Լիոնի և Մարսելի քաղաքապետարանների ներկայացուցիչներն այցելել են Երևանի կենսաբազմազանության գոտիՀամբարձում Մաթևոսյանի անունով բացվել են կեղծ օգտահաշիվներՎթարային ջրանջատում Արագածոտնի մարզում հոկտեմբերի 29-ինՍիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտեՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել սոցիալական հարթակումՀիացած ենք տեսնել, թե ուր է հասել Հայաստանը. Սաուդյան Արաբիայի արքայազնՏեղեկատվություն` Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալԼամին Յամալի հայրը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնումԼամին Յամալի հայրը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնումԻսպանիայում գնացքների բախումից առնվազն 10 մարդ է զոհվել Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. EuronewsՄեկ շաբաթում նավթի արտահանումից՝ ռեկորդային 2,76 մլրդ դոլար. BloombergՌուսաստանին պետք է ամբողջ Ուկրաինան. ՍիկորսկիԱզգային ժողովը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունըԱզգային ժողովում բացվել է Փոքրիկ հոգու վիճակ խորագրով ցուցահանդես (տեսանյութ)Ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ Իսրայելում կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնություն չկաՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԷդգար Առաքելյանը ստանձնեց պատգամավորի լիազորություններըԵՄ դատախազները դեռ հարցեր ունեն Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Pfizergate-ի գործովՄենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. ՄիրզոյանԱԺ-ն ընդունեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծըԺոզե Մոուրինյուն կողմ է Մակ Ալիստերի տրանսֆերինՊատրաստ ենք համատեղ ջանքերով առավել խորացնել մեր համագործակցությունը. Փաշինյանը՝ Չեխիայի վարչապետինՀայ-իրանական սահմանի հետ կապված աշխատանքային խումբ է ստեղծվելՀայաստանն ու Սլովենիան ընդլայնված քաղաքական երկխոսության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել (տեսագրություն)Գործուն զղջալու հնարավորության պահպանումը նշանակում է չհասկանալ ընտանեկան բռնության բնույթը․ ՆԳ նախարար
Վերլուծական

Թրամփի եւ Զելենսկիի հեռախոսազրույցի հայկական նախապատմությունը

Միջազգային եւ ամերիկյան ճգնաժամի հանգեցրած Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի նախագահների հեռախոսազրույցը պարունակում է որոշ հատվածներ, որոնք ուղիղ առընչվում են Հայաստանի նորագույն պատմության հետ։

Հեռախոսազրույցի մի պահից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անդրադառնում է վերջերս պաշտոնանկ արված Ուկրայիանում ԱՄՆ դեսպանի գործունեությանը. «Այդ կնոջից, նրանից ոչ մի լավ բան չէր կարելի սպասել։ ...Եւ մարդիկ, որի հետ նա համագործակցել է Ուկրաինայում՝ նույնպես վատ մարդիկ են»,- ասում է Թրամփը։

Զելենսկին ի պատասխան արձագանքում է. « .... Ինչ վերաբերում է ԱՄՆ նախկին դեսպանին, ապա դա հիանալի է, որ Դուք առաջինն ինձ ասացիք, որ նա վատ դեսպան էր։ Նրա վերաբերմունքը իմ մարդկանց հանդեպ՝ մեղմ ասած լավագույնը չէր...»։

Երկու նախագահների զրույցում քննարկվող դեսպանը Մարի Յովանովիչն է։ Այն նույն Մարի Յովանովիչը, որը 2008-2011 թվականներին եղել է ԱՄՆ դեսպանը Հայաստանում։

Ուկրաինայում նախագահ Պորոշենկոյի օրոք Մարի Յովանովիչն, ըստ էության, եղել է կոռումպացված համակարգի որոշակի գործառույթներով օղակներից մեկը եւ հակակոռուպցիոն պայքարի հիմնական խոչընդոտը։ Կա տեսակետ, որ Մարի Յովանովիչի ակտիվ ջանքերով է պաշտոնանկ արվել Ուկրաինայի նախկին դատախազը, որը փորձում էր բացահայտել կոռուպցիոն հայտնի գործեր, որտեղ ներգրավված էին հեղափոխական Պորոշենկոյի թիմերը եւ ամերիկյան ազդեցիկ դեմքեր։ Եւ հենց այդ դատախազի մասին էր Թրամփն ասում. «… Ես գիտեմ, որ դուք ունեցել եք շատ լավ դատախազ, որին հեռացրել են... դա անարդար է...»։

Յովանովիչի հայաստանյան փուլը

Վիկիլիքսի գաղտնազերծված ֆայլերում է դեսպան Մարի Յովանովիչի գաղտնի նամակը ԱՄՆ պետքարտուղարությանը։ « Հայաստանում քաղաքական գործիչներին պատկանող սեփականության մասին հավաստի եւ հիմնավոր տեղեկություններ հայթայթելը շատ դժվար է, սակայն լավ կապեր ունեցող գործարարներից մեկը պատրաստակամություն է հայտնել գաղտնի տեղեկատվություն փոխանցել իշխող քաղաքական գործիչների տնտեսական շահերի մասին»։

Այնուհետեւ ամբողջ փաստաթուղթը հիմնվում է այդ անձի հետ ունեցած զրույցի վրա, որի արդյունքում Յովանովիչը փորձում է կազմել հնարած մի բուրգ՝ դրանցում ընդգրկելով տարբեր քաղաքական գործիչների եւ գործարարների։

Թե ո՞վ է եղել այդ ընդդիմադիր հայացքներով հայաստանյան խոշոր գործարարը, որը վազել է ԱՄՆ դեսպանի մոտ տեղեկության արտահոսքի՝ մենք չենք կարող ստույգ ասել։
Այդ նամակում Յովանովիչը նկարագրում է տարբեր քաղաքական-բիզնես սերտաճման կապեր, քաղաքական դեմքերի բիզնես հետաքրքրությունների հնարավոր սխեմաներ։

Ի դեպ, Յովանովիչի այդ նամակում խոսք չկա Քոչարյանի «4 մլրդ»-ի մասին՝ հավանաբար խիստ անիրատեսական լինելու պատճառով։ Թեեւ վստահ ենք, որ ինֆորմատոր-գործարարը դրա մասին ասած կլինի, քանզի դրանից անմիջապես հետո ռուսական երկրորդական նշանակության մեդիայով սկսվեց Քոչարյանի 4 մլրդ-ի մասին տեղեկատվական արշավը՝ «Версия» 2010 թ., «Век», «The Moscow post» եւ այլն։ Այս հրապարակումներում, արդեն հիշատակվում է Սմբատ Կարախանյանի տեսակետները՝ դրանով իսկ մատնելով պատվիրատուի շրջանակը, գուցե նաեւ խոշոր գործարարի։ Իսկ որոշ ժամանակ անց, ռուսական մեդիայի արշավը շարունակեցին հայաստանյան մի խումբ լրատվամիջոցներ, որոնք դարձյալ ասոցիացվում էին նույն քաղաքական շրջանակի հետ։

Ի դեպ, Յովանովիչի նամակից ավելի վաղ, ըստ Վիկիլիքսի, հայաստանյան քաղաքական եւ բիզնես էլիտայի մասին եղել է նաեւ մեկ այլ նամակ՝ Երեւանում ԱՄՆ դեսպանատնից դեպի պետքարտուղարություն, որտեղ հստակ նշված է. «փաստաթուղթը պաշտոնական բնույթ չի կրում եւ դրանում առկա տեղեկատվության մի մասը հիմնված է տարբեր բամբասանքների եւ սպեկուլյացիաների վրա (The folloing is our guide to who owns what in Armenia, with the caveat that some of the information is based on rumor and speculation):

Յովանովիչի գործունեության եւս մեկ ուշագրավ դրվագ. 2009-ին Ռոբերտ Քոչարյանն ԱՄՆ դեսպանի հետ լարված հեռախոսազրույցներ է ունեցել։ 2009 մայիսի 11-ին դեսպան Մարի Յովանովիչն ուղարկում է պետքարտուղարություն. «Քոչարյան. ԱՄՆ-ն միջամտում է Հայաստանի ընտրություններին» վերնագրով փաստաթուղթը։ Փաստաթղթում նշվում է, որ Քոչարյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ երկրորդ նախագահն ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային մեղադրել է հայասանյան ներքաղաքական կյանքին եւ ընտրություններին միջամտելու մեջ»։

Դատելով Վիկիլիքսի արտահոսքից եւ որոշ օբյեկտիվ փաստերից, դեսպան Յովանովիչն ունեցել է լարված անձնական հարաբերություններ երկրորդ նախագահի հետ։ Իսկ հարաբերությունների լարվածության հիմքում եղել է Տեր-Պետրոսյանական շրջանակների տեղեկատվական դեզինֆորմացիան, ինչպես նաեւ՝ Քոչարյանի բնավորության գիծը՝ չընկրկել որեւէ ազդեցիկ պերսոնայի առաջ։

Ամենայն հավանականությամբ, հենց այս երկու հանգամանքով պայմանավորված Մարի Յովանովիչը համաձայնվել է «դառնալ Քոչարյանի 4 մլրդ-ի» լեգենդի օղակներից մեկը. միջնորդ խոշոր գործարար, իբր տեղեկատվության աղբյուր, Յովանովիչ՝ նամակներ ԱՄՆ պետքարտուղարությանը, եւ հրապարակումներ ռուսական երկրորդական մամուլով։

Դրանից հետո հայկական մամուլը հղում անելով ռուսական աղբյուրներին տասը տարի շարունակ այդ թեման պահեցին շրջանառության մեջ՝ ժամանակ առ ժամանակ սրելով կամ մոռացության տալով։

Ի դեպ, բոլոր երկրներում, որտեղ աշխատել է Մարի Յովանովիչը, ակնհայտ է դառնում, որ նա միշտ հարել է որեւէ քաղաքական խմբի, խմբավորման, դրանով իսկ վտանգելով ԱՄՆ քաղաքականությունն այդ երկրներում։ Յովանովիչին ինչ-ինչ պատճառներով երբեւէ չի հաջողել հավասարակշռված հարաբերություններ ունենալ երկրների քաղաքական եւ հանրային շրջանակների հետ։ Այդպես էր Ղրղզստանում, այդպես էր Հայաստանում, այդպես էր Ուկրաինայում: Երեք երկրներում էլ նա եղել է ԱՄՆ դեսպանը։

Փաստերի համադրումը ցույց է տալիս, որ թե Յովանովիչի նամակի, թե ռուսական մամուլի 2010-2011 թվականների հրապարակումների հիմքում ընկած են նույն անձի կամ անձանց կողմից տրամադրված դեզինֆորմացիան։

Տեղեկատվության տրամադրողները կապված էին այն ժամանակվա ընդդիմության (Լեւոն Տեր-Պետրոսյան) հետ , ինչը հաստատվում է Յովանովիչի նամակում եւ փաստացի ապացուցվում հոդվածաշարում Սմբատ Կարախանյանի մասնակցությամբ։

Հ.Գ. Մարի Յովանովիչն արդեն ելույթ է ունեցել Կոնգրեսում կազմակերպված լսումներում եւ փորձել արդարանալ, ասելով, թե Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազի պնդումը, թե ինքը արտոնյալների եւ ոչ արտոնյալների հատուկ ցուցակ է կազմել եւ հանձնել ուկրաինական իշխանություններին, չի համապատասխանում իրականությանը: Իհարկե, արդեն կոնգրեսականները կորոշեն, թե որքանով է ճիշտ Յովանովիչը, բայց արդեն իսկ պարզ է, որ առանց հիմնավոր պատճառների նա ոչ կազատվեր դեսպանի պաշտոնից, ոչ էլ Կոնգրեսը լսումներ կկազմակերպեր:

Top-News.am

Շարունակելի