Հյուսիսային Կորեան կիբերհարձակումների միջոցով 2 մլրդ դոլար է գողացել
Հյուսիսային Կորեան կիբերհարձակումների միջոցով 2 մլրդ դոլար է գողացել և դրանք օգտագործել զենքի մշակման համար: BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դարձել լրատվամիջոցների տրամադրության տակ հայտնված ՄԱԿ-ի զեկույցից:
Ըստ փաստաթղթի՝ Փհենյանը բազմաթիվ հարձակումներ է կատարել ֆինանսական ինստիտուտների վրա, ինչպես նաև օգտագործել է կրիպտոարժույթի փոխանակումը: ՄԱԿ-ը հետաքննում է 35 նման կիբերհարձակում: Ընդ որում, կրիպտոարժույթի փոխանակման հետ կապված հարձակումները դժվար են վերահսկվում և կարգավորվում:
Հիշեցնենք՝ Հյուսիսային Կորեան վերջին 2 շաբաթվա ընթացքում արդեն 4 հրթիռային փորձարկում է կատարել: Երկրի ղեկավար Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ հրթիռների արձակումն ուղղված է Հարավային Կորեայում Վաշինգտոնի և Սեուլի միջև ընթացող համատեղ զորավարժությունների դեմ: