44-օրյա պատերազմի Քննիչ հանձնաժողովի զեկույցը կանցնի երեք ատյանով
«Հրապարակ» թերթը գրում է․ «44-օրյա պատերազմի Քննիչ հանձնաժողովի զեկույցը թեեւ պատրաստ է, սակայն այն հերթական նիստերին էլ քննության չի դրվի, լավագույն դեպքում՝ ԱԺ կներկայացվի տարեվերջին կամ ավելի ուշ՝ դառնալով նախընտրական քարոզչության մաս։ Մոտ հազար էջանոց զեկույցը, մեր տեղեկություններով, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջիկայում կուղարկի ԱԺ նախագահին, ապա՝ կառավարություն, ԱԱԾ, Արտաքին հետախուզության ծառայություն, որպեսզի թույլտվություն ստանա, թե զեկույցի որ հատվածները կարելի է բաց ռեժիմով քննարկել:
Դիցուք, Արտաքին հետախուզության պետ Քրիստինե Գրիգորյանը կարող է թույլ չտալ, որ հրապարակեն, թե պատերազմից առաջ արդյո՞ք պատկան մարմինն օպերատիվ տվյալներ ունեցել է մոտալուտ պատերազմի մասին եւ եթե ունեցել է` հայտնե՞լ է, թե՞ ոչ։ Գերատեսչությունների պատասխաններից հետո միայն հստակ կդառնա՝ զեկույցի որ մասը բացել, որը` փակ պահել: Մեր աղբյուրը կարծում է, որ այն ամբողջությամբ փակ է լինելու։ Ի դեպ, ասում են՝ զեկույցը գլխացավանք է դարձել Անդրանիկ Քոչարյանի գլխին, մոտ հազար էջը նա պետք է համառոտ կոնսպեկտավորի եւ որպես զեկուցող` ներկայացնի ԱԺ-ում»:
Մանրամասները՝ այստեղ։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում