Դա տեղի է ունենում միայն «ի պաշտպանություն կանանց և աղջիկների». ՄՕԿ-ը արգելել է տրանսգենդերների մասնակցությունը
Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ արգելում է տրանսգենդեր մարզիկների մասնակցությունը կանանց մրցումներին։ Այդ մասին հաղորդել է Deutsche Welle-ն՝ հղում անելով կազմակերպության նոր քաղաքականությանը։
Նոր կանոնների համաձայն՝ Օլիմպիական խաղերում և ՄՕԿ-ի հովանու ներքո անցկացվող մրցումներում կանանց կարգում հանդես գալու իրավունք կունենան միայն կենսաբանական կանայք։ Սահմանվել է նաև, որ մարզիկները պետք է անցնեն հատուկ գենետիկական թեստ՝ կապված SRY գենի առկայության հետ, որը սովորաբար կապված է արական սեռի զարգացման հետ։
ՄՕԿ-ի ղեկավար Կիրստի Քովենտրին ընդգծել է, որ այս որոշումը հիմնված է գիտական տվյալների և բժշկական փորձագիտական եզրակացությունների վրա։ Նրա խոսքով՝ նույնիսկ փոքր ֆիզիկական տարբերությունները կարող են վճռորոշ լինել մրցումների արդյունքի համար, և կանանց մրցումներում «արդար մրցակցությունը» պետք է պահպանվի։
Նոր քաղաքականությունը կկիրառվի արդեն 2028 թվականի Օլիմպիական խաղերից սկսած և հետադարձ ուժ չի ունենա, այսինքն՝ չի վերաբերի նախկին մրցումներին։ Միևնույն ժամանակ, որոշ բացառություններ կարող են կիրառվել այն մարզիկների նկատմամբ, ովքեր ունեն որոշակի կենսաբանական առանձնահատկություններ, օրինակ՝ սեռական զարգացման խանգարումներ։
«Շնորհավորում ենք միջազգային օլիմպիական կոմիտեին կանանց մարզաձևերից տղամարդկանց հեռացնելու որոշման կապակցությամբ: Դա տեղի է ունենում միայն «ի պաշտպանություն կանանց և աղջիկների» իմ հզոր գործադիր հրամանի շնորհիվ»,- որոմանն արձագանքել է Դոնալդ Թրամփը՝ Truth սոցցանցի իր էջում գրառում կատարելով։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները