Գրիգոր Մինասյանի օրերը հաշված են
«Հրապարակը» գրում է․ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի օրերը կարծես հաշված են։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցությունում երեկվանից ստորագրահավաք են սկսել՝ նրա պաշտոնանկության հարցով Նիկոլ Փաշինյանին դիմելու համար։ Կուսակցության կանոնադրության համաձայն՝ ցանկացած պաշտոնյայի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա կարող է դառնալ, եթե 1/3-ը դիմում է ՔՊ ղեկավարին։ Այսինքն՝ 24 ստորագրություն հավաքելու դեպքում նախարարին հեռացնելու հարցը կքննարկվի, բայց վերջին խոսքը կլինի Փաշինյանինը, նա կորոշի՝ ինչ ընթացք տալ կուսակիցների դիմումին։
Երեկ կեսօրին, մեր տեղեկություններով, շուրջ մեկ տասնյակ ՔՊ-ական էր ստորագրել, ՔՊ-ում վստահ են, որ անհրաժեշտ թիվը կհավաքվի։ Մինասյանի նշանակմանը ՔՊ-ում դեմ էին հենց առաջին օրվանից, իշխանական որոշ պատգամավորներ անգամ հրապարակային դժգոհություն հայտնեցին այդ օրերին, իսկ անցած հինգշաբթի՝ կուսակցական հավաքի ժամանակ, Մինասյանի ոսկորները պարզապես փշրել են․ ով չի ալարել, ելույթ է ունեցել այն «խայտառակության» մասին, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հարազատ եղբորը նշանակել են բարձր պաշտոնի, իսկ նա էլ իր հերթին այլ նախկինների է նշանակում բարձր պաշտոնների։ Հիշեցնենք․ խոսքը փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանի մասին է, որը Քոչարյանի դստեր համակուրսեցին է եղել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել