Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկում ենք հարաբերությունների կարգավորման տարածաշրջանային համագործակցության ձևաչափ․ Կոբախիձե
Վրաստանը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկում է հարաբերությունների կարգավորման տարածաշրջանային համագործակցության ձևաչափ։ Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում իր ելույթում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Գիտակցելով խաղաղության կարևորությունը՝ մենք առաջատար դեր ենք խաղացել Հարավային Կովկասի տարածաշրջանը հակամարտությունների տարածաշրջանից հնարավորությունների տարածաշրջան դարձնելու ջանքերում։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը, հատկապես հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը: Մենք ցանկանում ենք ապահովել տարածաշրջանային համագործակցության ձևաչափ, որն աջակցում է երկրների միջև համագործակցության և վստահության կառուցմանը, որպեսզի երաշխավորվի, որ տարաձայնությունները կմնան անցյալում, իսկ տարածաշրջանի ռեսուրսներն ու առավելությունները կառաջարկվեն աշխարհին», – ասել է Կոբախիձեն:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց