Իրանը ներկայացրել է ռազմական կապի սեփական համակարգը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներկայացրել է հաղորդակցության սեփական ռազմական համակարգը ձայնայն հաղորդագրություններ եւ տվյալներ փոխանցելու համար, հաղորդում է Tasnim-ը:
«Sepehr-110» կոչվող հաղորդակցական համակարգը ներկայացվել է ԻՀՊԿ-ի հրամանատար գեներալ մայոր Հուսեյն Սալամիի կողմից Թեհրանում կայացած արարողության ժամանակ:
Ակնկալվում է, որ ԻՀՊԿ-ի փորձագետների կողմից ծրագրավորված կապի համակարգը կմեծացնի ԻՀՊԿ-ի ուժերի կողմից կիրառվող հրամանատարության եւ կառավարման համակարգերի մոբիլությունը:
Հաղորդակցության նոր համակարգը կարող է կատարել հրահանգները մարտերի, ռազմավարական եւ տակտիկական գործողությունների ժամանակ, ինչպես նաեւ հարձակումների, պաշտպանության կամ անկանխատեսելի հանգամանքների դեպքում:
Sepeher-110-ը խոցելի չէ հաքերների հարձակումների դեպքում, այն նաեւ հնարավոր չէ գաղտնալսել, եւ չի խափանվում էլեկտրամագնիսական խնդիրների դեպքում: