Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը ամառային զորակոչ կլինի ԱՄՆ-ն և Ուկրաինան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ռեսուրսների գործարքի վերաբերյալ Բելիզում ամերիկացին ինքնաթիռ է առևանգել․ կան վիրավորներ և զոհ (տեսանյութ) Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև հաղորդակցությունը պետք է անարգել լինի. Բայրամով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Դուք ընդամենը «զապորոժեց» վարող եք. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ին ԱԺ-ում նիստը շարունակվում է. ինչ է քննարկվում այս պահին Զախարովա. Մենք լավ գիտենք, թե որոնք են Հայաստանում Եվրամիության իրական նպատակները ԱՄՆ-ն Եմենում նավթային նավահանգիստ է ոչնչացրել. կան բազմաթիվ զոհեր Կա՛մ Արուսյակ Ջուլհակյանը 42 տարեկանում դեռ մնացել է առաջին դասարանում, կա՛մ իր շեֆի պես անզուսպ ստում է․ Բագրատ Միկոյան ԱՄՆ նոր վարչակազմի կողմից նկատվում է հետաքրքրություն՝ ուղղված ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը. Միրզոյան Թրամփն արգելափակել է Իսրայելի հարվածը Իրանի միջուկային օբյեկտներին

Ճառագայթումից պաշտպանող հնագույն վահան. Ինչպե՞ս է Homo sapiens-ը 41,000 տարի առաջ դիմադրել մագնիսական քաոսինԹողարկվել է նոր Android 16 օպերացիոն համակարգի բետա տարբերակըԵրևանի դպրոցներից մեկում 7-րդ դասարանի աշակերտի ինքնազգացողությունը վատացել է «Կարմիր թե դեղին դուռ» խաղի ժամանակՌայան Գոսլինգը նկարահանվելու է «Աստղային պատերազմներ»-ի նոր ֆիլմումՍեպտեմբերին սպասվում է Թրամփի այցը Մեծ ԲրիտանիաԱրտակարգ դեպք, քույրը կրшկել է 20-ամյա եղբորըՀունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը ամառային զորակոչ կլինիԱՄՆ-ն և Ուկրաինան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ռեսուրսների գործարքի վերաբերյալԱրարատում «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կան տուժածներՄեսսին նշել է իր երեխաների սիրելի խաղացողներին, այդ թվում՝ «Ռեալի» երկու ֆուտբոլսիտիՊատրաստ ենք օգնություն ցուցաբերել մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին հաշտեցման բոլոր առանցքային ոլորտներում․ ԶախարովաՌաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի փոխչեմպիոնԲելիզում ամերիկացին ինքնաթիռ է առևանգել․ կան վիրավորներ և զոհ (տեսանյութ)Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 33-իՄակրոնը խոստացել է կրկնապատկել ջանքերը ուկրաինական ճգնաժամի կարգավորման համարԱՄՆ Պետդեպը փակում է Արտաքին միջամտության և ազդեցության հակազդման բաժինը․ ՌուբիոNew York Post-ը պարզել է՝ որքան արժե Բայդենի ելույթը որևէ միջոցառմանըԱդրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև հաղորդակցությունը պետք է անարգել լինի. ԲայրամովՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրելԲարոյական օրենքներից զրկված մեկն ասում է` արցախցիները թող մնային, կռվեին, թե չէ մի 10 հոգի են զոհվել. Արշավիր ՂարամյանԴուք ընդամենը «զապորոժեց» վարող եք. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ինՈրոշել են մարզեր գնալԱԺ-ում նիստը շարունակվում է. ինչ է քննարկվում այս պահինԶախարովա. Մենք լավ գիտենք, թե որոնք են Հայաստանում Եվրամիության իրական նպատակներըՀնչեղ բացահայտումների նոր օպերացիաներ են մշակվումԱմեն ինչից հուզվում ենԱՄՆ-ն Եմենում նավթային նավահանգիստ է ոչնչացրել. կան բազմաթիվ զոհերԶբոսաշրջիկների թիվը դարձյալ նվազել էՆարեկ Զեյնալյանը նշանակվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարՆիկոլ Փաշինյանը պա՞հք է պահում, թե՞ բուսակեր է դարձելՓորձում են հեռակառավարել Ազատության հրապարակում գեներացվող ընդդիմադիր գործընթացներըՍԴ որոշմամբ՝ ենթադրաբար ապօրինի գույքը պետք է ուղղակի կապ ունենա անձին վերագրվող հանցանքի հետ. սահմանադրագետԿա՛մ Արուսյակ Ջուլհակյանը 42 տարեկանում դեռ մնացել է առաջին դասարանում, կա՛մ իր շեֆի պես անզուսպ ստում է․ Բագրատ ՄիկոյանՄինսկում Մարշալ Բաղրամյանի պատվին դպրոց է անվանակոչվելԱՄՆ նոր վարչակազմի կողմից նկատվում է հետաքրքրություն՝ ուղղված ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը. ՄիրզոյանԹրամփն արգելափակել է Իսրայելի հարվածը Իրանի միջուկային օբյեկտներինՈրքան ողբերգական են նրանց քաղաքականության և գործողությունների հետևանքները հայ ժողովրդի համար, այնքան բարձր են նրանց լեզուն․ Վարդան ՕսկանյանUSAID-ն հովանավորում էր մոտ … ուշադրության 180 բլոգերների Հայաստանում, տարեկան 20 ՄԼՆ ԴՈԼԱՐ գումարով․ Արթուր ԽաչիկյանՏխրահռչակ մաքսանենգի՝ պեղումների վայրից գողացված հին հունական ամֆորան հանվել է աճուրդիցԿինը փորձել է վարձել կապալառու Tinder-ում, որպեսզի սպանի նախկին սիրեցյալին և նրա դստերըԳիտնականները հայտնաբերել են իմունային բջիջների մի տեսակ, որը կարող է դառնալ սննդային ալերգիաները հասկանալու բանալինԳիտնականները 3D տեխնոլոգիաների կիրառմամբ վերստեղծել են «Տիտանիկ»-ի՝ խորտակումից առաջ վերջին պահերըԿիմ Չեն Ընը հսկայական ռազմանավ է կառուցումԹուրքիայի ընդդիմության առաջնորդը Էրդողանին պետք է վճարի 75,000 լիրաՊեսկովը հրաժարվել է մեկնաբանել իրանական ուրանի վերաբերյալ ԱՄՆ առաջարկըԴատախազությունը պահանջում է Ավշարի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 մլն դրամ8,000 դոլար ապօրինի վարձատրության և ՍԱՏՄ պաշտոնյաներին կաշառք տալու դիմաց թույլատրվել է կենդանիների խմբաքանակի ապօրինի արտահանումը. քրեական վարույթը դատարանում էՄոսկվան մայիսի 9-ին Հաղթանակի շքերթին սպասում է ավելի քան 20 պետությունների և կառավարությունների ղեկավարներիԵվրոպան ցանկանում է սաբոտաժի ենթարկել ԱՄՆ-Իրան միջուկային բանակցություններըԳլխավոր դատախազությունը պահանջում է Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի նախկին ղեկավար Գվիդոն Ավետիսյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 2,3 միլիոն ԱՄՆ դոլար
Բիզնես

Մոտ 100 հազար մարդու վարկային պատմությունը կզրոյացվի և նրանք նոր էջից սկսելու հնարավորություն կունենան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բանկերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ֆիզիկական անձանց գյուղացիական և սպառողական վարկերի գծով կուտակված տույժերի և տուգանքների խնդիրը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ինչպես գիտեք, կառավարությունն իր մասով այս հարցում գնացել է որոշակի գործողությունների, լուծումների: Հույս ունենք, որ իրականացված օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կտա այս դաշտում որոշակի դրական փոփոխությունների հասնել, փակուղային իրավիճակում գտնվող վարկերը դարձնել սպասարկելի ու կառավարելի: Իհարկե, սա ամենակարևոր խնդիրն է, մենք դեռ ապրիլին խոստացել էինք, որ այսպիսի լուծումներ կլինեն և հույս ունենք, որ իսկապես այստեղ նկատելի ու էական փոփոխություններ կլինեն: Երբ մենք անցնում էինք բնակավայրերով, որտեղ, ցավոք, եռուզեռն այնքան էլ մեծ չէ, կյանքն առանձնապես չի եռում, այն հատվածներում, որտեղ մարդաշատ էր՝ այնտեղ կամ բանկեր էին գործում, կամ վարկային կազմակերպություններ: Իհարկե, մի պարագայում այս իրավիճակը կարող էր մեկնաբանվել որպես տնտեսական ակտիվության որոշակի ցուցանիշ, բայց, ցավոք, հավաքված մարդկանց դեմքերին նայելիս հասկանում ենք, որ նրանք առանձնապես ուրախ առիթով չեն այնտեղ հավաքվել: Հասկանալի է, թե ինչ խնդիրներ ունեն բանկերն ու վարկառուները, և մենք հույս ունենք ստեղծել համագործակցության այնպիսի հնարավորություն, որը թույլ կտա ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի բանկային համակարգը կարողանա նոր էներգիա, նոր արյուն մղել դեպի տնտեսություն և հանրային կյանքի բոլոր ոլորտներ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը կարևորել է բանկային համակարգի հետ արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել բանկերի ներկայացուցիչներին՝ համանման պատրաստակամության համար:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկացրել է, որ գյուղացիական վարկեր տրամադրող բոլոր բանկերը պատրաստակամություն են հայտնել զիջել մինչև 2018 թվականի հունիսի 1-ը կուտակված գյուղվարկերի տույժ-տուգանքները, ինչից կօգտվեն ավելի քան 100 հազար քաղաքացներ: Արթուր Ջավադյանի խոսքով՝ այս քաղաքացիները հնարավորություն կստանան օգտվել ֆինանսական նոր ծառայություններից: ԿԲ նախագահը նշել է, որ աշխատանքներ են տարվում նաև վարկային կազմակերպությունների հետ՝ նույնպիսի գործընթաց սկսելու համար:

«Ըստ էության, նշված անձինք այս գործընթացի արդյունքում վերադառնում են վարկային համաձայնագիրը ստորագրելու պահին եղած ստատուս քվոյին: Մոտ 100 հազար մարդ, որ չէր կարողանում նոր վարկ ստանալ վարկային վատ պատմության պատճառով, նրանց վարկային պատմությունն, այսպես ասած, կզրոյացվի և նրանք նոր էջից սկսելու հնարավորություն կունենան»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Բանկերի ներկայացուցիչները նշել են, որ տույժերի և տուգանքների զիջման գործընթացը կազմակերպելու են վարկառուների հետ առանձին աշխատանքի արդյունքում՝ վերջինիս հնարավորությունները գնահատելու միջոցով վերանայելով վարկի հիմնական գումարի մարման ժամկետները:

«Գյուղացին պետք է կոմունիկացիայի մեջ լինի բանկի հետ, որպեսզի յուրաքանրչյուր իրավիճակ անհատական քննարկվի: Կարծում եմ՝ այստեղ ձեր ճկունություն ցուցաբերելու պատրաստակամությունը կարևոր է: Յուրաքանչյուր վարկառուի իրավիճակը վերլուծելով, հասկանալով՝ հնարավորություն կլինի նրան առաջարկել այնպիսի պայմաններ, որպեսզի քաղաքացին կարողանա սպասարկել վարկը: Այս պրոցեսն իր իրական նպատակին ու արդյունքին կհասնի, եթե իսկապես կարողանանք այսպիսի արդյունքի հասնել: Սա բանկային համակարգի համար էլ կունենա առողջացման նշանակություն: Սա և՛ պետությանը, և՛ վարկառուին, և՛ բանկերին ձեռնտու պրոցես է: Սրա էֆեկտներն անհատական չեն լինելու, այլ շատ ավելի լայն են լինելու»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում բանկերի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել նաև դիտարկել ֆիզիկական անձանց այլ վարկերի՝ սպառողական և այլն, ուղղությամբ կուտակված տույժերն ու տուգանքները զիջելու հարցը:

Վարչապետն ողջունել է բանկային համակարգի նման պատրաստակամությունը և հույս հայտնել, որ արդյունքում այս գործընթացից կօգտվի հասարակության ավելի մեծ զանգված:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի սպասարկման, անտրամաբանական այլ վճարներին, ինչպես նաև վաշխառության դեպքերին:

Արթուր Ջավադյանը նշել է, որ բազմիցս հորդորել են քաղաքացիներին, որպեսզի օգտվեն միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված վարկային կազմակերպություններից, իսկ վաշխառության բոլոր գործերով դիմեն իրավապահ մարմիններին: Ըստ Ջավադյանի, նման դեպքերը շատ են՝ հատկապես մարզերում:

«Ձեր տված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս, որ մենք իրավապահ մարմիններին ներգրավվենք այս խնդրի լուծման գործում: Այսօր ոստիկանությանը կհանձնարարեմ, որպեսզի կոնկրետ այս հարցով զբաղվող օպերատիվ խումբ ձևավորվի: Այս տեղեկատվությունն էլ պետք է հրապարակվի, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն, որովհետև նրանք առավել ևս չգիտեն, որ դրանք ապօրինի են: Սա ուղղակի վաշխառության հետ առնչվող գործունեություն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ոստիկանությունն օպերատիվ տեղեկատվության արդյունքում նման գործերին համապատասխան ընթացք պետք է տա, որպեսզի այս հարցում նույնպես փոփոխություն արձանագրվի:

Խորհրդակցությանը կարևորվել է ստվերի կրճատման և կանխիկի շրջանառության նվազեցման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների անհրաժեշտությունը, ինչպես նաև մտքեր փոխանակվել վարկերի հետ կապված դատական վեճերի լուծման գործընթացների արդյունավետության բարձրացման շուրջ: