Հրաչյա Աճառյանի 150-ամյակի առիթով իրականացվող ծրագրերի մրցույթ
Այս տարի նշվում է մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակը․ այս կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ։
Հիմք ընդունելով միջգերատեսչական հոբելյանական հանձնաժողովի որոշումը՝ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է հոբելյանական միջոցառումների հայտերի ընդունման մրցույթ:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ տասնութ տարեկանից բարձր քաղաքացիները և իրավաբանական անձինք: Մասնակցելու համար անհրաժեշտ է ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել հայտ, որը պետք է ներառի՝
- դիմում (ուղղված ՀՀ ԿԳՄՍ նախարարին),
- հայտատու անձի կամ կազմակերպության գործունեության մասին տեղեկություն (ազատ ձևաչափով),
- ծրագրի բովանդակային մանրամասն նկարագրություն, որը պարունակում է դրա իրականացման վայրի և ժամկետների մասին տվյալներ (ազատ ձևաչափով),
- ծրագրի ծախսերի մանրամասն նախահաշիվը (ազատ ձևաչափով),
- կազմակերպության կանոնադրությունը և պետական գրանցման վկայականը:
Մրցույթի մասնակցության փաթեթն անհրաժեշտ է մինչև սույն թվականի մայիսի 15-ն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Հարցերի պարագայում զանգահարել նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչություն (հեռախոս՝ 010-599-699 /ներքինը՝ 697/ Արմեն Սարգսյանին):


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում