Իրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքները
ԱՄՆ-ի կողմից իրականացվող ռազմածովային շրջափակումը և խստացված պատժամիջոցները Իրանի նավթային ոլորտը կանգնեցրել են աղետալի կացության առաջ։ Փորձագետների կանխատեսմամբ՝ արտահանման ուղիների բացակայության և պահեստարանների լցվածության պատճառով Թեհրանը ստիպված կլինի երկու շաբաթվա ընթացքում դադարեցնել նավթի արդյունահանումը բազմաթիվ հորատանցքերում։
Իրանի հնացած ենթակառուցվածքների պայմաններում հորատանցքերի կանգնեցումը կարող է հանգեցնել դրանց վերջնական փչացմանը։ Մասնագետները նշում են, որ տասնամյակներ շարունակ պատշաճ չսպասարկված հորերը վերագործարկելն անհնար կամ չափազանց թանկ կլինի։
Kpler և Wood Mackenzie ընկերությունների տվյալներով՝ Իրանի պահեստային հզորությունները կսպառվեն առավելագույնը 2-3 շաբաթից։ Թեհրանն արդեն սկսել է արդյունահանման տեմպերի նվազեցումը՝ համակարգի ամբողջական կաթվածից խուսափելու համար։
Նավթային եկամուտների կտրուկ անկումը զրկում է երկիրը արտարժույթից, ինչը խորացնում է ռիալի արժեզրկումն ու գնաճը։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը կանխատեսում է, որ շուտով Իրանում կսկսվի նաև վառելիքի ներքին դեֆիցիտ։
Մինչ Իրանը փորձում է դիմադրել շրջափակմանը, ամերիկյան կողմը շարունակում է կալանավորել իրանական նավթ տեղափոխող տանկերները բաց ծովում։
Վերլուծաբանները զգուշացնում են, որ եթե արդյունահանումը դադարեցվի, դա կարող է հանգեցնել նավթագործների զանգվածային գործադուլների և նոր ներքին հուզումների, ինչպես դա եղավ 1979 թվականի հեղափոխության ժամանակ։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները