Կարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄ
Եվրամիությունը ողջունել է օրերս Կարսում տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի նիստը՝ նվիրված է երկու երկրի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կայուն դինամիկան արտացոլում է տարածաշրջանում նկատվող ավելի լայն դրական տեղաշարժերը, ինչը կարևոր նշանակություն ունի տևական խաղաղության ու կայունության համար: ԵՄ-ն խրախուսում է երկու երկրի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումը՝ ասված է հայտարարության մեջ։
Եվրամիությունից ընդգծել են՝ շահագործման հանձնվելուց հետո Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցությունը կամրապնդի տարածաշրջանային կապը և հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը:
ԵՄ-ն հանձնառու է Հարավային Կովկասում կապերի զարգացմանը՝ միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգին, Գլոբալ դարպասներ ռազմավարությանը և Անդրկասպյան տրանսպորտային միջանցքին համապատասխան, որոնցում Հայաստանն ու Թուրքիան առանցքային դեր են խաղում՝ ասված է ԵՄ պատվիրակության անունից տարածված հաղորդագրության մեջ:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները