Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բաքվում ընթացող դատաքննության մասին «Լազարյան ակումբը» փաթեթ է պատրաստում (տեսանյութ) Շարունակվում է խորհրդարանական հերթական քառօրյան (տեսանյութ) Լավրով. Հայ գործընկերոջ հետ պայմանավորվեցինք բաց և անկեղծ խոսել խնդիրների մասին Հայաստանի արտգործնախարարը «հետոյի» է թողել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամակցության հակասությունը Հուսով ենք, որ ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից. Արարատ Միրզոյան Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը․ Լավրով Երևանի ավագանու նիստը չկայացավ, տրանսպորտի թանկացումը մնաց ուժի մեջ ԱԺ-ում ԲԴԽ անդամի սկանդալային թեկնածուի ընտրությունն է Երևանի ավագանու նիստ՝ տրանսպորտի չթանկացման թեմայով Չինաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարի 38%-ով ավելացել է. ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատարմատար Հույսներս չենք կորցնում, փորձում ենք ուժեղ լինել․ Դավիթ Բաբայանի որդի Դոնալդ Թրամփը երդվեց և դարձավ ԱՄՆ 47-րդ նախագահը

Հայկ Սարգսյանը՝ ծեծկռտուքի ու քրեական հեղինակությունների հետ կապի մասին (տեսանյութ) Բաքվում ընթացող դատաքննության մասին «Լազարյան ակումբը» փաթեթ է պատրաստում (տեսանյութ)Գերմանիան 2024 թվականին ռեկորդային թվով զենք է մատակարարել ՈւկրաինայինԱրսեն Թորոսյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահԱլիևն ու Զելենսկին հանդիպել ենՍնուփ Դոգի չկայացած համերգի գումարները պետք է հետ վերադարձվեն․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)Վնասի չափը կազմել է 7-8 մլն դրամ․ Հրաչյա Հակոբյանը՝ իր առանձնատունը թալանելու մասին«Պարտք կա, կա պարտք». Անդրանիկ Հարությունյանը կրկին հումորային տեսանյութով նմանակել է ՓաշինյանինՀայաստանը Թրամփի երդմնակալությանը մասնակցել է սոցապ նախարարի մակարդակովԱլեքսանդր Սիրունյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի թեկնածությունից և նշեց պատճառներըԼՂ ղեկավարների «դատավարությունը» անձնական վրեժխնդրություն է Ալիևի կողմից. ԶատուլինՇարունակվում է խորհրդարանական հերթական քառօրյան (տեսանյութ)Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ կա տուժածԹալանել են պատգամավորի տունը. Նա փորձել է դա գաղտնի պահելՎարորդները կմիանա՞ն բոյկոտինՀարկերը և տուրքերը բարձրացնելու նախաձեռնությունների հիմքում դրվում է կուրյոզ պատճառաբանություն․ ԴանիելյանԲաքուն փորձում է խաբել համաշխարհային հանրությանը` խաղալով Լեռնային Ղարաբաղի ղեկավարության «բաց դատավարություն»Ռուսաստանում շատերը չեն հասկանում, որ Հայաստանը չի կորցրել իր կարևորությունը․ ԱլեքսանդրովԱվինյանը հայտնվել է կատաստրոֆիկ վիճակումԵՄ դիտորդների հարցով բանակցում ենՏեղեկությունը, թե Արշակ Կարապետյանի ձևավորած խորհրդին իբր անդամակցում եմ նաև ես ապատեղեկատվություն է․ ՄանասերյանԼավրով. Հայ գործընկերոջ հետ պայմանավորվեցինք բաց և անկեղծ խոսել խնդիրների մասինՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել ԳյումրիումՎահրամ Սահակյանին մեղադրանք կառաջադրվիՀայն ու հայտարարագրող խաբեբան. Հրայր ԿամենդատյանՀերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոցում 20-ամյա դատապարտյալ է մահացելԹրամփը ԱՄՆ դեսպանատան «հաճախորդների» հացին «վայիս» եղավԱրմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվումՀայաստանի արտգործնախարարը «հետոյի» է թողել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամակցության հակասությունըՉինաստանում տեղի կունենա առաջին  կիսամարաթոնը ռոբոտների մասնակցությամբՀնդկական ընկերությունը ներկայացրել է Land Rover-ի վրա հիմնված նոր մոդելըԱնտարկտիդայի սառույցի հալչումը սպառնում է 100 թաքնված հրաբուխների ժայթքումներովՖրանսիան փորձարկել է 21-րդ դարում ստեղծված առաջին ջրածնային գազային տուրբինային ինքնաթիռի շարժիչըԱՄՆ բանակը մշակել է համակարգ, որը անգամ սկսնակին թույլ կտա մարտական ուղղաթիռ շահագործելTesla Cybertruck-ն վաճառվում է զեղչերովՍեբաստիա-Րաֆֆի խաչմերուկում բախվել են «Nissan»-ը և «Opel»-ը. վիրավորին հասցրել են հիվանդանոցՀարավային Կորեայի նախագահը լսումներից հետո գնացել է զինվորական հոսպիտալԹրամփը կփորձի համաշխարհային խնդիրները լուծել ագրեսիվ մեթոդներով․ IRNAՆոր Զելանդիայի քաղաքներից մեկի քաղաքապետին զարմացրել են ատոմը պառակտելու մասին Թրամփի խոսքերըԱլեն Սիմոնյանը բացատրել է, թե ինչու Արցախ բառն օգտագործելուց հետո «ուղղեց իր սխալը» և ասաց «Ղարաբաղ»Գառնիկ Դանիելյանի ճեպազրույցըՀուսով ենք, որ ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից. Արարատ ՄիրզոյանԹեժ մթնոլորտ՝ ԱԺ–ում․ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ, վիճաբանություն սկսվեց (տեսանյութ)Թրամփը իր երդմնակալության արարողության ժամանակ ընտրել է ռուսական գինիՄոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը․ ԼավրովԲայդենին մեղադրում են հարյուր հազարավոր ուկրաինացիների ոչնչացման մեջԱՄՆ-ն դուրս է գալիս ԱՀԿ-ից և կլիմայի մասին Փարիզի համաձայնագրիցԵրևանի ավագանու նիստը չկայացավ, տրանսպորտի թանկացումը մնաց ուժի մեջԻնչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերիցՀերթական աբսուրդ գնումը՝ ՆԳՆ-ի կողմից. քյաբաբ ու իքիբիր

Սամվել Շահրամանյանի դեմ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել

«Հրապարակ» օրաթերթը գրոըմ է. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի դեմ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել, ըստ որի՝ նա, պարտավոր լինելով իր ծառայողական մեքենան հանձնել ՀՀ կառավարությանը, չի հանձնել, յուրացրել է։ Խոսքը գնում է  հունիսի սկզբին Արցախի ներկայացուցչության բակից հատուկ ջոկատայինների միջոցով առգրավված «Տոյոտա Քեմրի» մեքենայի մասին, որն Արցախի կառավարությունը ձեռք էր բերել սեփական միջոցներով։ Արցախի ներկայացուցչության բակից, առանց դատարանի որոշման, հունիսի 7-ին մեքենան կապարակնքել էին, ապա օրեր անց հատուկ ջոկատայինների օգնությամբ առգրավել։ Քննչական կոմիտեից պարզաբանել էին, թե առգրավելու որոշումը կապված է տարեսկզբին հարուցված մի քրեական վարույթի հետ՝ «էական նշանակության հանգամանքներ պարզելու համար»: Խոսքը Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի մասին էր։ Փետրվարին նա ձերբակալվել էր թմրանյութ պահելու, իրացնելու կասկածանքով։ Բայց հետո Դանիելյանն ազատ արձակվեց, նրան մեղադրանք չառաջադրվեց, մինչդեռ վարույթը շարունակվում էր։ 

Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում երեկ ասաց․ «Մեքենան վերադարձնելու համար բողոք եմ գրում դատախազին։ Մինչ այդ, մեքենան առգրաված քննիչը հնարավորինս ձգձգում է փաստաթղթերի տրամադրումը, որ չկարողանամ բողոքը գրել, ի վերջո՝ բողոք եմ գրում դատախազին, վերջինս պատասխանում է, թե բողոքս հիմնավոր է, բայց ինքը չի կարող բավարարել, քանի որ քննիչից մեկ այլ քննիչ այս մեքենան առգրավել է։ Դիմում եմ երկրորդ քննիչին, որ հասկանամ, թե ինչ գործի շրջանակում է առգրավվել։ Փաստաթղթերը տրամադրում է, պարզվում է՝ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ըստ քրեական վարույթի՝ Արցախի Հանրապետության նախկին պաշտոնատար անձը, պարտավոր լինելով մեքենան հանձնել ՀՀ կառավարությանը, չի հանձնել, կատարել է յուրացում։ Այս հիմքով քրեական վարույթ է նշանակվում։ Քննիչին հարցնում եմ՝ ո՞ր օրենքով է պարտավոր Սամվել Շահրամանյանն Արցախի Հանրապետության թեկուզ մի մեքենա հանձնել ՀՀ կառավարությանը, բայց չի հանձնում, քննիչը չի կարողանում պատասխանել»։

Երիցյանի խոսքով՝ նախաձեռնված քրեական վարույթն իրավաչափ չէ, քանի որ իրավապահները չեն կարող հղում անել այնպիսի օրենքի կետի, որը պարտավորեցնում է Սամվել Շահրամանյանին՝ ՀՀ կառավարությանը հանձնել Արցախի կառավարության ավտոմեքենան։ Բացի այդ, դեռեւս ամիսներ առաջ Սամվել Շահրամանյանը ՀՀ կառավարությանն առաջարկել է՝ միասին քննարկել ու որոշել այդ մեքենաների ճակատագիրը, սակայն առաջարկը մնացել է անպատասխան։

Ավելին, մենք տեղեկացանք, որ դեռեւս ամիսներ առաջ Արցախի նախագահը 356 ավտոմեքենայի տվյալներ է հանձնել ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով միասին քննել դրանց ճակատագիրը, բայց պատասխան այդպես էլ չի ստացել: Փաստորեն, թեման պահել են, որ քրեական գործ հարուցելու առիթ ունենան, ինչ-որ պահի աղմուկով առգրավեն մեքենաները` արդարադատություն իրականացնելու իմիտացիա անելու եւ արցախցիներին հերթական անգամ վարկաբեկելու, կալանավորելու համար:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում