Ես նախորդ օրվա քննարկումներից հետո, քննարկումների արդյունքում որոշել եմ կամովին իմ թեկնածությունը հանել: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում Civic.am-ի հետ զրույցում նշեց ԲԴԽ թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը:
Խոսելով պատճառների մասին, նա աասաց. «Երկու պատճառ եմ տեսնում. Նախորդ օրերից սկսած եղան քննարկումներ երկու գույքային հարցի շուրջ՝ հողամասի եւ այն ընկերությունում իմ ներգրավվածության հետ կապված: Ես գտնում եմ, որ այդ չփարատված կասկածների պայմաններում դատավոր նշանակելը կոռեկտ չի, դա վնասելու է մեր դատարանի իմիջին եւ դատավորի կարգավիճակին:
Միաժամանակ, այդ ամեն ինչը կարող է վնասաբեր լինել նաեւ մեր կուսակցության իմիջին: Այդ պատճռով համարում եմ, որ իմ նշանակումը հնարավոր չէ»:
Սիրունյանն ընդգծեց, որ ինքը դեռեւս կուսակցական է եւ ՔՊ-ին իր անդամակցությունը պետք է դադարեցներ ընտրվելուց հետո. «Ես հանում եմ իմ թեկնածությունը եւ պետք է խնդրեմ, որ եթե այդպիսի կարգ կա՝ ԱԺ-ն չքվեարկի», - ասել է նա:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ