Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանն ու Ռուսաստանը երբևէ այսքան սերտ չեն համագործակցել Ուիթքոֆի հանդիպումների նպատակն է՝ համատեղ մշակել խաղաղության առաջարկ Կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ, տրվել են կարգադրագրեր Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին Ռուսական ուժերը հարվածել են Կիևի և Խարկովի մարզերին Նորածնի կյանքը փրկել չի հաջողվել Կոստանյանը պարզաբանել է Արսեն Թորոսյանի՝ ստացած նվերի մասին լուրերը Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է թոշակառուների հետվճարի ծրագիրը շարունակել Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար (տեսանյութ) Նեթանյահուի հետ հանդիպումը կայացել է Օվդա ավիաբազայում Միասին՝ բոլորիս ձայնով՝ հանուն յուրաքանչյուր երեխայի

Իրանն ու Ռուսաստանը երբևէ այսքան սերտ չեն համագործակցելՈւիթքոֆի հանդիպումների նպատակն է՝ համատեղ մշակել խաղաղության առաջարկԿոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. ՓաշինյանՀայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ, տրվել են կարգադրագրերՈւկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ինՌուսական ուժերը հարվածել են Կիևի և Խարկովի մարզերինՆորածնի կյանքը փրկել չի հաջողվելԿոստանյանը պարզաբանել է Արսեն Թորոսյանի՝ ստացած նվերի մասին լուրերըԱշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է թոշակառուների հետվճարի ծրագիրը շարունակել Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար (տեսանյութ)Նեթանյահուի հետ հանդիպումը կայացել է Օվդա ավիաբազայում Միասին՝ բոլորիս ձայնով՝ հանուն յուրաքանչյուր երեխայի Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՉեխիաՓարիզի, Բորդոյի, Նիցցայի և Լիոնի որոշ հատվածներում պարետային ժամ է սահմանվելՔաղաքային կենսաբազմազանության գոտի՝ մայրաքաղաքի սրտում (տեսանյութ)Պենտագոնը ձգձգում է հրթիռների մատակարարումըՄեկնարկել է գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմաներով «Ծագող աստղեր» միջազգային շրջանային մրցաշարի 4-րդ խաղափուլըԱրաղչին քննադատել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների ներկայությունը Տիրանայում ցուցարարների և ոստիկանության միջև նոր բախումներ են տեղի ունեցելՆոր ընձառյուծ՝ Գնդասար համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)Կանգնած եմ բոլոր այն քաղաքացիների կողքին, ովքեր իրենց իրավունքների համար պայքարում են (տեսանյութ)․ Նիկոլ ՓաշինյանՄեզ սպասվում է խաղ աշխարհի լավագույն թիմի դեմԶարգացող երկրներից եկած միգրանտները չեն ընդունում Ֆրանսիայի արժեքներն ու ոչնչացնում են երկիրը. ԹրամփՔննարկվել են ՀՀ-Հորդանան զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՀանուն բնության գործադրվող համատեղ ջանքերը վերածել շոշափելի արդյունքներիՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրելԷրիկ Աֆրիկյանը 5։0 հաշվով պարտության է մատնել մրցակցինՃնշումների մասին տեղեկությունները հիմնավորվելու դեպքում պաշտոնյաները կպատժվենՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱրգելոց-թանգարաններն ու արգելոցները COP17-ի շրջանակներում կաշխատեն այլ գրաֆիկովCOP17. պանելային քննարկում` նվիրված դպրոցական սննդի ազգային ծրագրինՀայաստանը ծով չունի, սակայն մենք կիսում ենք օվկիանոսի պահպանության ձեր հանձնառությունըՀայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ Atyrau Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱնդադար աշխատել երազանքներն իրականացնելու համարՊատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվիԻտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութներըՌուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հարցումԶինվորին տարհանել են ծանր բեռնատար դրոնի միջոցով Հայաստանում մեկնարկում է նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործընթացըՔաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակՉինարեն խոսող հաքերիը կոտրել է ավելի քան 100 ընկերության կայքերԵթե Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ թիմի արդյունքները չբարելավվենՎաշինգտոնը մտադիր է ընդլայնել տնտեսական ներկայությունը Կենտրոնական ԱսիայումՍեյսմիկ ռիսկերից մինչև ռենովացիա. ինչո՞ւ է անհրաժեշտ շենքերի թվային քարտեզըԿարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրՀելեն Հեյնսը երկուշաբթի օրը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոցՏղամարդուն բռնեցին մինչև բնակարանային գողության վերաբերյալ ստացված ահազանգը (տեսանյութ)
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը ներկայի եւ իրատեսական ծրագրերի, իսկ Նիկոլ Փաշինյանը 2050-ի մասին

Մի քանի օր առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց քաղաքագետների հետ եւ նրանց հետ զրույցի ընթացքում անդրադարձավ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրներին եւ մարտահրավերներին, խոսեց առաջիկա անելիքների մասին: Ընդ որում, նա հերթական անգամ ապացուցեց, որ տիրապետում է ոչ միայն Հայաստանի շուրջ, այլ ամբողջ աշխարհում ընթացող գործընթացներին:

Երեկ էլ լսեցինք Նիկոլ Փաշինյանին, որը խոսում էր ոչ թե առկա խնդիրների մասին, ոչ թե հայաստանին նետված մարտահրավերներից, ոչ թե տեսանելի ապագայից, այլ 2050-ից: Իհարկե, այսպես հեշտ է: Ներկայի եւ վաղվա օրվա մասին խոսելը բարդ է, այն պատասխանատվություն եւ աշխատանք է պահանջում, իսկ 2050-ից խոսելը հեշտ է եւ որեւէ պատասխանատվություն չի պահանջում:

Լսելով Ռոբերտ Քոչարյանին եւ Նիկոլ Փաշինյանին միանգամից աչքի է զարնում նրանց միջեւ առկա տարբերությունը: Նրանք, ինչպես ասում են, տարբեր քաշային կարգի գործիչներ են: Ռոբերտ Քոչարյանը խոսում է կոնկրետ, խոսում է փաստարկված, խոսում է պետական գործչին վայել շեշտադրումներով, իսկ Նիկոլ Փաշինյանը տիպիկ պոպուլիստ է:

Ռոբերտ Քոչարյանը անդրադառնում է Արցախի խնդրին եւ ասում այն, անում այն շեշտադրումները, որը պետք է անի գործող իշխանությունը, երկրի փաստացի ղեկավարը, բայց գործող վարչապետը հարկ չի համարում անդրադառնալ նույնիսկ Ալիեւի սկանդալային հայտարարություններին, բայց փոխարենը հրապարակում է 2050 թվականի Հայաստանի մասին իր պատկերացումները, ընդ որում, ճիշտ եւ ճիշտ նույն ձեւով, ինչպես Օստապ Իբրահիմովիչը Վասյուկիի շախմատասերների հետ հանդիպման ժամանակ խոսում էր ապագայի Նյու Վասյուկիի մասին:  

ՀՀ երկրորդ նախագահն անդրադառնալով բանակցային գործընթացի տապալմանը վերաբերող հարցադրմանը եւ Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հայտարարություններին, պետական գործչին վայել ձեւով անդրադարձավ այս հարցին, շեշտելով, որ բանակցություններն, իհարկե, շարունակվելու են, այլ  հարց է, թե ինչ արդյունավետությամբ:

Նման վստահությունը, նման շեշտադրումները բացակայում են գործող իշխանությունների մոտ, ինչը չի կարող չմտահոգել հանրության առողջ հատվածին: Պոպուլիզմը մտավ Արցախի խնդրի կարգավորման շրջանակներ, մտավ բանակցային դաշտ եւ դրա դառը հետեւանքները կրում ենք մենք բոլորս:

Նման իրավիճակից դուրս գալու համար ընդամենը պետք է միավորել ջանքերը եւ փորձել դասեր քաղելով անցյալից ձեւավորել այնպիսի կառավարություն, այնպիսի իշխանություն, որ այլեւս երբեք Հայաստանը չտուժի պոպուլիզմից եւ արկածախնդրությունից:

Վարդան Մխիթարյան

Top-News.am