«Վերացել են ընտանեկան, ընկերական ու մարդկային բոլոր սրբություններն ու արժեքները: Միայն շահն է մեզ հետաքրքիր․․․»․ Արմինկա
Լոս Անջելեսում բնակվող երգչուհի Արմինկան նոր գրառում է կատարել, որում կիսվել է հայոց լեզվի, ընտանեկան արժեքների, Աստծուց հեռանալու, խտրականությունների մասին իր մտորումներով․
«Եթե մի կողմ թողնենք քաղաքական կեղտոտ խաղերն ու մի լավ տնտղենք մեզ ներսից, ապա կտեսնենք ու կընդունենք, որ մեր՝ հայերիս, բոլոր փորձանքների ու ողբերգությունների մեղավորը, մեծ հաշվով, մենք ինքներս ենք…
Առաջին քրիստոնյա ազգն ենք-գոռում ենք աշխարհին: Իսկ ինչպե՞ս ենք ապրում մեր քրիստոնեական կյանքը. չարախոսելով, աջ ու ձախ բոլորին դատելով, նախանձ ու անմաքուր մտքերով:
Մենք երբևէ ավելի հեռացած չենք եղել Աստծուց, ինչքան որ հիմա ենք…
Հայերենն աստվածային լեզու է, ասում ենք…իսկ իրականում եթերը (որն, ի դեպ կրթական միսիա ունի) ողողված է փողոցային խոսակցական գռեհիկ «հայերեն» հնչեցնող սերիալներով ու հաղորդավարների կիսագրագետ հայերենով: Համացանցը փայլում է անեծքի ու հայհոյանքի քանակով ու որակով: Դասագրքերի հայերենի մակարդակի մասին ավելի լավ է լռեմ…
Վերացել են ընտանեկան, ընկերական ու մարդկային բոլոր սրբություններն ու արժեքները: Միայն շահն է մեզ հետաքրքիր. ու՞մ հետ շփվել, ու՞մ կողքին հայտնվել, որպեսզի լավ լինի քեզ ու քո նեղ անձնական շրջանակին…
Մենք ՀԱՅ ենք, ասում ենք:
Բայց միշտ ունենք խտրականություն ինքներս մեր մեջ՝ երևանցի, գյումրեցի, քյավառցի, լոռեցի…էլ չեմ ասում՝լիբանանցի, սիրիացի…
Մենք լուռ ատում ենք բոլոր նրանց, ովքեր մի փոքր ավելի հաջողակ, կայացած ու երջանիկ են մեզնից…
Ու քանի դեռ մենք հաշտ ու խաղաղ չենք ինքներս մեզ հետ ու ինքներս մեր մեջ, Աստված հեռանալու է մեզնից, իսկ թշնամին (նաև ներքին) բաց չի թողնելու առիթը՝ մեզ նորից ու նորից խոցելու…»։
View this post on Instagram


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան