«Մանկապիղծ մոլագար»
Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակն արձագանքել է արխիվային լուսանկարին, որը սոցիալական ցանցում հրապարակել է պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը։ Լուսանկարում փարթամ մազով եւ բեղերով երիտասարդը լրջորեն նայում է տեսախցիկին: Պրիգոժինը առաջարկել է գուշակել, թե քանի տարեկան է նա լուսանկարում։
Որոշ հետեւորդներ ենթադրել են, որ այդ լուսանկարն արվել է անձնագրի համար: Պարզվել է, որ լուսանկարում ապագա պրոդյուսերը 15 տարեկան է, իսկ կադրն արվել է քաղաքացու առաջին փաստաթուղթը ստանալուց առաջ, հաղորդում է MK.RU-ն։
Սակայն հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը կատակել է, որ եթե երիտասարդ տարիքում հանդիպեր նման Պրիգոժինին, ապա հաստատ կվախենար եւ ոստիկանություն կկանչեր․ «Մտածեցի ինչ-որ մանկապիղծ մոլագար է»։
Իոսիֆ Պրիգոժինը ռուս գործարար է, պրոդյուսեր, համերգների եւ երաժշտական փառատոնների կազմակերպիչ: Երգչուհի Վալերիայի ամուսինն ու համատեղության կարգով պրոդյուսերը։ 2017 թվականից «Ավտո +» հեռուստաալիքի գլխավոր տնօրենն է: «Տարվա պրոդյուսեր» անվանակարգում «Օվացիա» մրցանակի դափնեկիր, «Տասնամյակի լավագույն պրոդյուսեր»՝ (2019) ըստ «Муз-ТВ»-ի:


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան