«Մի անգամ մերկ վիճակում լողացել եմ Մայքլի հետ»
Ամերիկացի հայտնի դերասանուհի Ջեյն Ֆոնդան հիշել է Մայքլ Ջեքսոնի հետ ընկերության մասին։ «Չինական համախտանիշ» ֆիլմի աստղը երկար ժամանակ մտերիմ է եղել երգչի հետ եւ չի դադարեցրել շփումը նրա հետ, ընդհուպ մինչեւ նրա մահը՝ 2009թ.։
1981թ.-ին դերասանուհին նկարահանվել է Մարկ Ռայնդելենի «Ոսկե լճի վրա» ֆիլմում, որը «Օսկար»-ի երեք արձանիկի է արժանացել։ Նկարահանումները տեղի են ունեցել Հեմփշիր կոմսությունում՝ Անգլիայի հարավում։
Ջեյնը զանգահարել է Մայլքին ու մեկ շաբաթով հրավիրել նրան։ Երգիչն ուրախությամբ ընդունել է այդ առաջարկը։ «Նա քնում էր ներքնակի վրա, որը դրել էր հյուասենյակի հատակին»,- Watch What Happens Live շոուի եթերում պատմել է Ջեյն Ֆոնդան, որը քնել է ձեղնահարկում։
Դերասանուհին խոստովանել է, որ լավ է ճանաչել կուլտային երգչին։ Նա հաճախ է հյուրընկալել Ֆոնդային եւ մի քանի օրով մնացել, որտեղ էլ այդ պահին լիներ աստղը։ Դերասանուհին խոստովանել է, որ մի անգամ մերկ վիճակում լողացել է Մայքլի հետ։ «Ի՞նչ կասեք»,- կատակել է Ջեյնը։
Աստղը պարզաբանել է, որ իր արխիվում երաժիշտի հետ լուսանկարները քիչ են։ Նա հայտնել է, որ նմանատիպ ֆոտոշարքերի մեծ երկրպագու չէ եւ գերադասում է պարզապես ընկերություն անել մարդկանց հետ։



















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան