Գուրգեն Դաբաղյանը` դստեր հետ առաջին հանդպման, նրա անվան ընտրության ու երեխայի` Մոսկվայում ծնվելու մասին
Գուրգեն Դաբաղյանն ու կինը` Իննան առաջին անգամ ծնողներ են դարձել: Երգչի դուստրը, որին երջանիկ ծնողները Շուշաննա անունն են տվել, ծնվել է Ռուսաստանում, քանի որ Իննան չվերթների չեղարկման պատճառով չի կարողացել վերադառնալ Հայաստան: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգիչը կիսվել է իր երջանկությամբ, ինչպես նաեւ` պատմել, թե ինչ դժվարությունների միջով է կարողացել, վերջապես, հասնել սիրելիին ու առաջնեկին:
Փոքրիկ Շուշաննան ծնվել է հուլիսի 15-ին: Գուրգենի խոսքով` դստեր հետ առաջին հանդիպումը շատ հուզիչ է անցել:
«Աննկարագրելի զգացողություններ էին, նման բան կյանքում չէի ապրել, որպեսզի կարողանամ համեմատել, թե դա ինչ էր: Երբ տեսա դստերս, մի պահ քարացա. չէի հասկանում, թե ինչ էր կատարվում` աննկարագրելի, հետաքրքիր ու երջանիկ պահ էր»,-ասում է երգիչն ու հավելում, որ երբ իմացել է երեխայի սեռն, անչափ ուրախացել է.
«Ինձ համար տարբերություն չկար` աղջիկ կունենանք, թե տղա. նա իմ երեխան է, իմ առաջնեկը, ու ես անչափ ուրախ եմ իմ հրաշք աղջկա ծնունդով»:
Գուրգենը, որը, սովորաբար, մամուլից ու երկրպագուներից չի թաքցնում ստեղծագործական եւ անձնական նորությունները, կնոջ հղիության ընթացքը նախընտրել էր գաղտնի պահել, ինչն իր բացատրությունն ունի.
«Այդպես ստացվեց նաեւ, որ այս իրավիճակից ելնելով` միմյանցից առանձին էինք. Իննան մեկնել էր Մոսկվա ու չէր կարողացել վերադառնալ: Մեզ համար դա ամենաբարդ ժամանակահատվածն էր, նա Ռուսաստան էր մեկնել մի քանի ամսով` քննություններ հանձնելու համար, բայց մեկնեց ու արտակարգ դրություն հայտարարվեց, թռիչքները չեղարկվեցին, դրա համար մեր երեխան Մոսկվայում ծնվեց: Միգուցե, բարին էլ դա էր, որ երեխայի ծնունդից հետո հայտնեցի ուրախ լուրը»,-ասում է երգիչն ու հավելում,-«Կինս ու դուստրս իրենց շատ լավ են զգում, կարեւորը` առողջ են, ու ամենալավն այն է, որ չնայած դժվարություններին` հասել եմ իրենց, շուտով միասին կվերադառնանք Հայաստան»:


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան