Բելառուսում խոստացել են հրապարակել Նավալնիի վերաբյալ Գերմանիայի եւ Լեհաստանի բանակցությունները
Բելառուսում խոստացել են հրապարակել Ալեքսեյ Նավալնիի մասին Գերմանիայի եւ Լեհաստանի միջև բանակցությունների ձայնագրությունները, որի մասին հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս մասին սեպտեմբերի 4-ին հայտնել Է «Пул Первый»-ի Telegram-ալիքը, որը մոտ է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը։
«Այսօր ձայնագրությունները կփոխանցվեն հեռուստատեսություն: Ուստի որքան էլ շատերը «չսիրեն» Հայրենական հեռուստատեսությունը, խորհուրդ ենք տալիս, այնուամենայնիվ, այսօր երեկոյան նորությունները դիտել պետական ալիքներով: Շատ հետաքրքիր կլինի», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նախօրեին Լուկաշենկոն Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ բելառուսական ռադիոէլեկտրոնային ռազմական հետախուզությունը «հետաքրքիր զրույց» է որսացել, որը վկայում է, որ «Նավալնիի ոչ մի թունավորում էլ չի եղել»:
Ալեքսեյ Նավալնին օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ վատ է զգացել։ Նա հոսպիտալացվել է Օմսկի հիվանդանոց, օգոստոսի 22-ին քաղաքական գործչին տեղափոխել են Գերմանիա։ Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ ռազմական տոքսիկոլոգների հետազոտությունների տվյալները կասկած չեն հարուցում, որ ընդդիմադիրին թունավորել են «Նովիչոկ» խմբի թույնով:


















































Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
Նավալնիին բժշկական օգնություն ցուցաբերած ռուս բժիշկը հանկարծամահ է եղել
Նավալնին դուրս գրվեց Բեռլինի հիվանդանոցից
«Մարդկանց չէի ճանաչում, չէի հասկանում՝ ինչպես խոսել»․ Նավալնին պատմել է թունավորումից հետո ապաքինման ընթացքի մասին
Բորել. Նավալնու թունավորումը ցնցել է Եվրամիությունում բոլորին
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին