Նավալնուն տեղափոխող օդանավը ժամանել է Բեռլինի Շենեֆելդ օդանավակայան
Ալեքսեյ Նավալնուն տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել Բեռլինի օդանավակայանում, հետեւում է FlightRadar ծառայության տվյալներից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Bombardier Challenger 604-ը Օմսկի օդանավակայանից ժամանել է Բեռլին տեղական ժամանակով 8.47-ին։
Հինգշաբթի առավոտյան օդանավը, որով Ալեքսեյ Նավալնին Տոմսկից Մոսկվա էր ուղեւորվում, շտապ վայրէջք էր կատարել Օմսկում։ Բլոգերի ինքնազգացողությունը վատացել էր, վայրէջքից հետո նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք։ Պացիենտի վիճակը գնահատել են ծանր, նա կոմայի մեջ էր։
S7 ավիաընկերության տվյալներով՝ ուղեւորն օդանավում ոչ մի բան չի կերել եւ չի խմել։ Թռիչքից առաջ նա օդանավակայանի սրճարանում թեյ է խմել։
Օմսկի բժիշկները պացիենտի արյան եւ մեզի մեջ թույն եւ դրա հետքեր չեն հայտնաբերել։ Բժիշկները հիմնական աշխատանքային ախտորոշում են համարում նյութափոխանակության խանգարումը, որն առաջացրել է արյան մեջ շաքարի պարունակության կտրուկ նվազում։
Բեռլինյան Cinema for Peace կազմակերպությունն առաջարկել էր Նավալնուն տեղափոխել բեռլինյան «Շարիտե» կլինիկա եւ Օմսկ էր ուղարկել օդանավ։ Սկզբում բժիշկները կարծում էին, որ բլոգերին չի կարելի տեղափոխել այդ վիճակում, սակայն ուրբաթ երեկոյան ազգականներին թույլատրել էին դա անել։ Թռիչքը մի քանի ժամով հետաձգել էին գերմանացի օդաչուների խնդրանքով, քանի որ նրանք հանգստանալու կարիք ունեին։


















































Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
Նավալնիին բժշկական օգնություն ցուցաբերած ռուս բժիշկը հանկարծամահ է եղել
Նավալնին դուրս գրվեց Բեռլինի հիվանդանոցից
«Մարդկանց չէի ճանաչում, չէի հասկանում՝ ինչպես խոսել»․ Նավալնին պատմել է թունավորումից հետո ապաքինման ընթացքի մասին
Բորել. Նավալնու թունավորումը ցնցել է Եվրամիությունում բոլորին
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին