Ես ընտանիքիս հետ գտնվում եմ Մոսկվայում. Արամեն՝ արտագաղթելու մասին
Երգիչ Արամեն ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ցանկանում եմ անդրադառնալ վերջերս շրջանառվող լուրերին՝ իբր ես արտագաղթել եմ Հայաստանից
Ուզում եմ Ձեզ ասել, որ այդպես չէ !!!
Իմ գործունեությանը հետևելով, տեղյակ եք, որ վերջին 15 տարիներին ես շատ ժամանակ անցկացրել եմ արտերկրում, շրջագայել եմ, բայց երբեք արտագաղթելու միտք չեմ ունեցել:
Եվ այսօր ես՝ ընտանիքիս հետ, գտնվում եմ Մոսկվայում՝ իմ աշխատանքի և ընտանեկան հարցերով:
Ելնելով իմ աշխատանքի բնույթից այսօր ես Ռուսաստանում եմ, վաղը կարող եմ լինել ԱՄՆ ֊ ում, մյուս օրը Հունաստանում։
ՈՒզում եմ մեր ազգին մաղթել խաղաղություն. Մենք միշտ մեր երկրի կողքին ենք աշխարհի բոլոր հայերով։
Սիրում եմ Ձեզ, լավն ու բարին բոլորին
հ.գ․ Ի դեպ լուսանկարը արված է առաջնագծում՝ մի քանի օր առաջ
Փառք հա՛յ զինվորին, փառք հայո՛ց բանակին»։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան