Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ուկրաինայում կալանավորվել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը Իրանը մեղադրել է Քուվեյթին իրանական նավի վրա հարձակման համար Ժամանակակից արվեստի ոլորտում տարբեր ուղղություններով շարունակվելու են գործող հիմնական ծրագրերը Հայ ըմբիշը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում Հայ ըմբիշները Սուրակատ Ասիյատիլովի անվան ըմբշամարտի հուշամրցաշարում 6 մեդալ են նվաճել Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել Կառավարությունը կապահովի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրման շարունակականությունը Երևանում ձերբակալվել են հայր և որդի. հայտնաբերվել է կոկաինի ապօրինի շրջանառության դեպք Թատրոնը որպես վերասոցիալականացման միջոց․ նոր նախաձեռնություն՝ «Արմավիր» ՔԿՀ-ում Գրառման մեջ տեղ գտած դեղերը հասանելի են ՀՀ դեղատներում Կառավարության որոշմամբ հիմնանորոգվելու են կլաստերային դպրոցներ տանող ճանապարհները COP17 համաժողովին մասնակցող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն ՀՀ մուտքի վիզայի տրամադրման պետտուրքի վճարումից

Ուկրաինայում կալանավորվել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ ԵրմակըԻրանը մեղադրել է Քուվեյթին իրանական նավի վրա հարձակման համարԺամանակակից արվեստի ոլորտում տարբեր ուղղություններով շարունակվելու են գործող հիմնական ծրագրերըՀայ ըմբիշը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունումՀայ ըմբիշները Սուրակատ Ասիյատիլովի անվան ըմբշամարտի հուշամրցաշարում 6 մեդալ են նվաճելԱնցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվելԿառավարությունը կապահովի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրման շարունակականությունըԵրևանում ձերբակալվել են հայր և որդի. հայտնաբերվել է կոկաինի ապօրինի շրջանառության դեպք Թատրոնը որպես վերասոցիալականացման միջոց․ նոր նախաձեռնություն՝ «Արմավիր» ՔԿՀ-ումԳրառման մեջ տեղ գտած դեղերը հասանելի են ՀՀ դեղատներումԿառավարության որոշմամբ հիմնանորոգվելու են կլաստերային դպրոցներ տանող ճանապարհներըCOP17 համաժողովին մասնակցող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն ՀՀ մուտքի վիզայի տրամադրման պետտուրքի վճարումիցՀայաստանը մարդասիրական աջակցություն կտրամադրի ԼիբանանինՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազիԸնտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կփոխվի. Ալեն Սիմոնյան Լատվիայի ամբողջ նախարարական կաբինետը հրաժարական է տալիսԵվրամիությունը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկըԱռևանգել են անչափահաս աղջկան, կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, տեսաձայնագրել և հրապարակել սոցցանցում․ մեղադրական վերդիկտ՝ 4 անձի վերաբերյալՀայաստանի մշտական բնակչությունն ավելացել էԱստանայում մեկնարկել են Տոկաևի և Էրդողանի բանակցություններըԿԳՄՍ նախարարին կից խորհրդի նիստում կքննարկեն մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը«Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան փուլն ավարտվեցՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 422.5 քմ մակերեսով անշարժ գույքի նկատմամբԸնտրակաշառքի գործով երկու անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. Հակակոռուպցիոն կոմիտեԿիբեռանվտանգության ոլորտում կսահմանվի կիրառելի միջազգային ստանդարտների ցանկ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են տեղի ունենում. կան ձերբակալվածներ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ցույց է տալիս տարածաշրջանում խաղաղության Բաքվի ձգտումը. Հաջիև«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» 22-րդ մրցույթն անցկացվելու է ՀայաստանումՀասանելի են ընտրությունների մասնակից կուսակցությունների, դաշինքների և թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը․ ԿԸՀՀեռուստաաշտարակի մեդիաֆասադին քաղաքական գովազդի տեղադրումն օրինական է. ՀՀՌՑ-ն հերքում է տարածվող լուրերըԸնտրակաշառքի կասկածի դեպքում գաղտնալսման և բնակարանների ներքին դիտման իրավունքԴատախազությունը պահանջում է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գառնիկի Հովսեփյանից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, շուրջ 237 միլիոն դրամՀայաստանը չի կարող ապրել մշտական վախերովԼիբանանը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին՝ Իրանի դեմՀայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանովՔիր Սթարմերը հրաժարական չի տա և «կպայքարի», եթե առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը որոշի մարտահրավեր նետել իրենԿրիպտոակտիվների ոլորտում բացահայտվել են մի շարք իրավախախտումներ. ՊԵԿՀՀ գլխավոր դատախազը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է դատախազին ներկայացվող պահանջներինՀամագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերինԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Նեթանյահուի այցի մասին տեղեկությունները «լիովին անհիմն» ենՌուսական զորքերը զանգվածային հարձակում են գործել Կիևի վրաՔրեական ոստիկանները զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ են բացահայտելԸմբիշ Ալեքսան Շալջյանն՝ արծաթե, Վազգեն Վարդանյանը՝ բրոնզե մեդալակիրԾառը շրջվել է կայանած ավտոմեքենաների վրա․ ՆԳՆ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստան-Թուրքիա երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը․ դեսպանությունԻնչպես և որ երկրներից է հնարավոր մայիսի 14-ին քվեարկել «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի օգտին Թայվանի անկախության տեսլականը և Թայվանի նեղուցում խաղաղությունն անհամատեղելի ենՎրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր - 2026» բազմազգ զորավարժություններըՖիլիպիններում հետախուզվող սենատորին ձերբակալելու ժամանակ կրակոցներ են լսվել
Հայաստան

Ադրբեջանցի ժողովրդի ձեւավորումը. Ադրբեջաներենի առաջացումը․ Մաս III

NEWS.am-ը ներկայացնում է հրապարակումների շարք՝ նվիրված ադրբեջանցի ժողովրդի ձեւավորմանը, ադրբեջանական պետության քաղաքականությանը, պահանջատիրություններին եւ կեղծիքներին: «Ադրբեջանական ժողովրդի ձեւավորումը (թաթարացումից մինչեւ ադրբեջանացում)» հոդվածի հեղինակը Արցախի նախագահի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանն է: Ներկայացնում ենք հոդվածաշարի երրորդ մասը։

Հետաքրքիր է, սակայն «ադերբիջանական բարբառ» հասկացության՝ շրջանառության մեջ դրվելը նույնպես բացառապես ռուսական լեզվական նորամուծությունն է, որը նախկինում երբեք եւ ոչ մի տեղ չի օգտագործվել: Անգամ կան մարդկանց անունները, ովքեր դա արել են: Մի շարք հետազոտողներ կարծում են, որ առաջինը դա արել է ռուս ականավոր արեւելագետ Ալեքսանդր Կասիմովիչ Կազեմ-Բեկը, որի ամենահայտնի գործերից մեկը 1840-ական թվականներին Կազանում լույս տեսած «Թուրք-թաթարերենի ընդհանուր քերականությունը» գիրքն է: Ինքը՝ գիտնականն ադերբիջանական բարբառը վերագրում էր թաթարերենին:

Հայտնի ռուս արեւելագետ Բորիս Անդրեեւիչ Դորնը Դեմիդովի անվան մրցանակի համար Կազեմ-Բեկի ներկայացված «Թուրք-թաթարական լեզվի քերականությունը» գրքի գրախոսության մեջ նշել է հետեւյալը. «Գիտակների հատուկ երախտագիտությանն են արժանի ուսմունքները դերբենտի, իսկ ավելի շատ մինչ այժմ գրեթե անհայտ, սակայն այժմ Միրզա Կազեմ-Բեկի կողմից բացահայտված ադերնիջանական բարբառ մասին, քանի որ երկուսն էլ բավականին առանձնահատկություններ ունեն, որոնք խրախուսում են հետագա հետազոտությունները, եւ հիմնականում՝ ադերբիջանականը, որը շատ կարեւոր է մեր կովկասյան ուսումնարանների համար: Նույնիսկ կարելի է արդարությամբ ասել, որ այս բարբառի վերաբերյալ Կազեմ-Բեկի կողմից հաղորդվող որոշ դիտողություններ արդեն իսկ նրա գրքին հատուկ արժանապատվություն են տալիս»:

Մյուսները կարծում են, որ առաջին անգամ «ադերբիջանական բարբառ» տերմինն օգտագործվել է դեկաբրիստ գրող Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Բեստուժեւ-Մարլինսկին, որի աշխատանքները Կովկասի վերաբերյալ վերագրվում են XIX դարի 30-ական թվականներին: Իր գրքերից մեկում նա նաեւ նշել է, որ Անդրկովկասի տարածաշրջանի թաթարերեն լեզուն քիչ է տարբերվում թուրքերենից, եւ դրա հետ, ինչպես Եվրոպայում ֆրանսերենով, կարելի է սկզբից մինչեւ վերջ անցնել ամբողջ Ասիայով: Բառբառին անուն էր տրվել, ինչպես նշվեց վերեւում, ի պատիվ պատմական Ատրպետական/Ադրբեջանի, Պարսկաստանում, որը սահմանակից է Անդկովկասին: Սակայն Անդրկովկասի թյուրքալեզու բնակչության լեզուն թաթարերենին, իսկ դրա կրողներին թաթարներին վերագրելը, նույնիսկ եթե դա գիտական, պատմական, մշակութային եւ մի շարք այլ տեսանկյուններից վիճահարույց եւ սխալ էր, նպատակահարմար էր աշխարհքաղաքական տեսակետից: Անդրկովկասի թյուրքալեզու զանգվածի «թաթարացումը» հնարավորություն էր տալիս միաժամանակ լուծել մի քանի կարեւոր աշխարհաքաղաքական խնդիր։

Այստեղ հիմնական հրամայական էր Արեւելյան Անդրկովկասի թրքական զանգվածի աշխարհաքաղաքական եւ (կամ) էթնոկրթական դրեյֆի արդեն հիշատակված կանխարգելումը դեպի Թուրքիա կամ Իրան: Անդրկովկասի թուրքերի՝ որպես թուրքերենի դասակարգումը լուրջ խթան կհաղորդեր այս էթնոկրթական զանգվածի ներկայացուցիչների ինքնորոշման համար՝ որպես թուրքեր՝ իրենց աստիճանական թրքացումով եւ աշխարհաքաղաքական կողմնորոշմամբ դեպի Թուրքական կայսրություն:

Նրանց նույնականացնել պարսիկների հետ, բայց՝ թյուրքալեզու, իր հերթին, կարող էր համապատասխան խթան հաղորդել այս զանգվածի իրանականացմանը, ինչը, հաշվի առնելով իրանական ժողովուրդների ներկայությունն Արևելյան Անդրկովկասում, որոնք պահպանել են իրանցի ժողովուրդների իրենց էթնոազգային ինքնությունը, կարող էր իրանական բաղադրիչը քանակական առումով տարածաշրջանի գերիշխող տարր դարձնել: Դա ոչ միայն կուժեղացներ Պարսկաստանի ազդեցությունը, իսկ դրա միջոցով՝ նաեւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական մրցակիցներին տարածաշրջանում, այլեւ կխախտեր վերահսկողության առանցքային սկզբունքներից մեկը ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող տարածքի նկատմամբ էթնոազգային եւ մշակութային-կրոնական խճանկարի եւ բազմազանության պահպանման միջոցով, ինչը նվազեցնում է բազմազան զանգվածի հնարավոր համախմբման հավանականությունը մեկ ուժի մեջ:

Իսկ «թաթարացումը» շատ հարմար լուծում էր, որը հնարավորություն տվեց լուծել վերը նշված խնդիրները: Կովկասյան թաթարներ կոչվող մեկ էթնիկ խումբը ստեղծվեց խճճված էթնիկ զանգվածից, որը խոսում էր միասնական թյուրքական լեզուներից մեկով, որը տարբեր էթնիկ խմբեր էր ներառում: Այն անջատվում էր իր կիզիլբաշական-իրանական անցյալից, սակայն միեւնույն ժամանակ, չէր միանում թուրք-օսմանյան էթնոկրթական զանգվածին: Չնայած Ռուսաստանի կայսրությունում կային տարբեր թաթար ժողովուրդներ եւ ենթաէթնություններ, ինչպիսիք են կազանյան, սիբիրյան, ղրիմյան, աստրախանյան, ալթայական, լեռնային թաթարները եւ այլն, բայց նրանք միասնական ժողովուրդ չէին կազմում՝ միմյանցից տարբերվելով մարդաբանորեն, մշակույթով, կենցաղոբ եւ կրոնով: Բացի այդ, թաթար ժողովուրդների տարածման տարածքն աշխարհագրականորեն մեկ ամբողջություն չէր կազմում եւ դրանց բավականին մեծ հեռավորություններ էին բաժանում: Այսպիսով, ունենալով այդպիսի տարբերություններ եւ ապրելով միմյանցից մեծ հեռավորությունների վրա, թաթարական էթնիկ խմբերը չկարողացան ստեղծել իրենց սեփական միասնական ժողովրդին միասնական տարածքի վրա: Սա Անդրկովկասի թուրքերի թաթարացումն աշխարհաքաղաքական տեսանկյունից առավել տեղին եւ պակաս վտանգավոր էր դարձնում։

Այս համատեքստում հարկ է նշել, որ Պարսկաստանի թուրքերը, որոնք խոսում էին նույն բարբառով, ինչպես եւ Արեւելյան Անդրկովկասի թուրքերը, շարունակում են ռուսական աղբյուրներում կոչվել «թուրքեր»: Իսկ «կովկասցի թաթարներ» տերմինը նրանց նկատմամբ չէր կիրառվում: Չնայած, երբեմն կարելի էր հանդիպել «թուրք-թաթարներ» անվանմումը։ Այդպես, արդեն հիշատակված հայտնի ռուս գիտնական-թուրքագետ եւ արեւելագետ Իլյա Բերյոզինը, նկարագրելով պատմական Ատրպետական Ադրբեջանի բնակչությանը 1852-ին Կազանում լույս տեսած «Ճանապարհորդություն Հյուսիսային Պարսկաստանով» աշխատության մեջ, նշում էր, որ այս նահանգի բնակչության զգալի մասը թուրքերն ու քրդերն էին: Ռուսական բանակի գլխավոր շտաբի կապիտան Լ.Կ. Արտամոնովի «Հյուսիսային Ադրբեջան. Ռազմա-աշխարհագրական ակնարկ» ուսումնասիրության մեջ, որում հետազոտվում է Անդրկովկասի հետ սահմանակից հյուսիսային, պատմական Ադրբեջանի մի մասը, շրջանի թյուրքական էթնիկ զանգվածը ներկայացվում էր որպես թյուրքա-թաթարական ցեղեր, որտեղ ցեղային մեկուսացումը շատ ուժեղ էր, հատկապես՝ քոչվորների շրջանում: Բացի այդ, «ադերբիջանական բարբառ» տերմինը լայն կիրառություն չի գտել գիտական, հատկապես պաշտոնական եւ քաղաքական շրջանակներում: Դա հասկանալի էր, չէ որ այդ դեպքում այստեղ կենտրոնական տարր էր Պարսկաստանում գտնվող պատմական Ադրբեջանը, եւ այստեղի գիտական ​​մոտեցումը կարող էր անհասկանալի կերպով քաղաքական ենթատեքստ ստանալ, ինչից պետք էր ամեն կերպ խուսափել։ Եվ այս մոտեցումն իսկապես ճիշտ էր և ցարական իշխանությունների կողմից ամենաարդյունավետ աշխարհաքաղաքական որոշումներից մեկը՝ ոչ միայն կովկասյան քաղաքականության համատեքստում, այլեւ՝ ընդհանրապես էթնոքաղաքականության, որը գիտական ​​եւ քաղաքական որոշումների, ինքնաբուխության սիմբիոզ էր դարձել՝ վերածվելով հստակ պետական ​​քաղաքականության: Սակայն Անդրկովկասի թուրքերի եւ նրանց թաթարացման դեպքում, ինչպես արդեն նշվեց, կայսրության կենտրոնական իշխանությունները ճիշտ քայլ կատարեցին աշխարհաքաղաքական տեսանկյունից: Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ այս քայլը հիմնարար հետեւանքներ ունեցավ Անդրկովկասի եւ ընդհանուր առմամբ ողջ տարածաշրջանի համար: Առաջին հերթին, այս գործընթացը, բնականաբար, ազդեց հենց Անդրկովկասի թուրքերի վրա: Հենց այս շրջանի թյուրքական ցեղերի եւ խմբերի «թաթարացումն» էր, որը հիմք ստեղծեց ապագայում նրանցից մեկ ժողովրդի ստեղծման համար: Ինչպես արդեն նշվեց, այս քաղաքականությունը պոկում էր թյուրքական զանգվածը Իրանից, խոչընդոտում դրա վերակողմնորոշմանը դեպի Թուրքիա, սակայն միեւնույն ժամանակ չէր կարողանում վերածել այն մեկ թաթարական էթնոազգային զանգվածի: Այս դեպքում գործարկվեցին դրա՝ որպես որոշակի միասնական գոյացության առանձնացման մեխանիզմները։

Խնդիրը, որը անհրաժեշտ էր լուծել, միաժամանակ եւ համեմատաբար հեշտ ու բավականին դժվար էր թվում: Հարաբերական հեշտությունը նրանում էր, որ թյուրքական զանգվածը, ինչպես արդեն նշվեց, ոչ թե մեկ եւ համախմբված ժողովուրդ էր, ինչին խոչընդոտում էին տարբեր ժողովուրդների ու ցեղերի էթնոցեղային բազմազանությունը, ուժեղ միգրացիոն եւ վերաբնակեցման հոսքերը: Հետեւաբար զարմանալի չէ, որ հաճախ թյուրքերի մեջ հայրենիքի գաղափարը սահմանափակվում էր նրանց քաղաքով կամ ավանով:

Հայտնի գրող եւ մտածող Միրզա Ֆաթալի Ախունդովը (1812-1878) Կովկասյան կրթական շրջանի հոգաբարձուին 1852-ին գրած զեկույցում նշում է հետեւյալը. «Անդրկովկասյան երկրամասը, որում թաթարական ցեղը թվով գերազանցում է մյուս բնակիչներին, մինչ Ռուսաստանի իշխանությունը գտնվել է պարսկական պետությունների կամ թուրքական սուլթանների տիրապետության տակ: Առաջին դեպքում թաթարական ցեղի գրությունները կազմվել են պարսկերեն, իսկ երկրորդում՝ թուրքերեն, որն այժմ բավական տարբերվում է անդրկովկասյան թաթարական բարբառից, եւ, հետեւաբար, թաթարական ցեղը դեռեւս չունի իր գրականությունը, եւ չի գտնվի ժողովրդական թաթարերենով բնօրինակ գրված որեւէ գիրք, իսկ եթե գտնվի թաթարերենով գրված ինչ-որ բան, ուրեմն սա իսկական թարգմանություն է ինչ-որ այլ լեզվից, գրված է ճոռոմ բառակապակցություններով եւ այլ անբնական արտահայտություններով` պարսկերեն, արաբերեն կամ թուրքերեն լեզուների ոգով, հետեւաբար, ըստ այդպիսի գործերի, կամ ավելի լավ է ասել թարգմանությունների, անհնար է հասկանալ թաթարերենի ոգին եւ առանձնահատկությունները, ուսումնասիրել այն հիմքի վրա, որով այն գոյություն է ունեցել ժողովրդի մեջ, դատել քերականական կանոնների մասին եւ նույնիսկ ուղեցույց կազմել այն սովորելու համար»:

Այս բոլորը ավելի դյուրին են դարձրել այս զանգվածում նոր ինքնության պատվաստումը: Սակայն եղել են նաեւ դժվարություններ: Այսպես, թյուրքական զանգվածը պահպանել է ինքնության այնպիսի ավանդական բաղադրիչներ, ինչպիսիք են կրոնը, ինչը հաճախ դրա գերակշռող բաղադրիչն է եղել մի շարք ցեղերի մեջ: Մյուս կողմից, թույլ եւ անկայուն թաթարական ինքնությունը հետագայում բարենպաստ հող է ստեղծել այնպիսի ազգայնական գաղափարախոսությունների ներթափանցման համար, ինչպիսին էր պանթյուրքիզմը:

Այս համատեքստում կենտրոնական իշխանությունները ակտիվորեն օգնել են նոր կովկասյան թաթարական մտավորականության ձեւավորմանը եւ թաթարներին լուսավորելուն: Պետք է նշել, որ համեմատաբար կարճ ժամանակահատվածում ձեւավորվեց այն մտավորականության կորիզը, որն, ի դեպ, տվեց ականավոր գործիչների մի ամբողջ համաստեղություն: Հենց այս գործիչներն էլ ապագայում դարձան նոր ժողովրդի մշակույթի ամենակարեւոր հիմքերը:

Այս գործիչները բարձր էին գնահատում Ռուսաստանի դերը իրենց ժողովրդի կյանքում: Այսպես, Միրզա Ֆաթալի Ախունդովը 19-րդ դարի կեսերին նշել է, որ Ռուսաստանը օբյեկտիվորեն նպաստել է տարածաշրջանում թաթարական ազգի պահպանմանը: Նա նաեւ նշել է, որ հենց Ռուսաստանի տիրապետության օրոք էր, որ առաջին հերթին բացվեցին դպրոցները, որտեղ դասավանդումն իրականացվում էր թաթարերենով, իսկ վերջինս, մյուս առարկաների հետ միասին, սկսեց ուսումնասիրվել որպես հատուկ առարկա»:

Մեկ այլ հայտնի գործիչ՝ Հասանբեկ Զարդաբին (1837-1907) նշել է՝ եթե ուզում եք, որ թաթար ժողովուրդը ապրի, առաջադիմի, տիրապետի գիտություններին եւ մշակույթին, ապա տվեք նրան կորցրած լեզուն: «Նրանք չեն հասկանում ձեր խոսքերը: Գտեք իրենց լեզուն, որ գրեն, առաջ շարժվեն, դպրոցներում սովորեն, կրթություն ստանան՝ իրենց մայրենի լեզվով»:

Միրզա Ֆաթալի Ախունդովը, անդրադառնալով այս խնդրին, գրել է հետեւյալը. «Եթե Ռուսաստանի տիրապետությունում մահմեդականները հագեցված են Քեմալ-Ուդ-Դովլի գաղափարներով («Քեմալ-ուդ-Դովլեի նամակներ»-ը հայտնի է որպես «Հնդկական իշխան Քեմալ-ուդ-Դովլեի երեք նամակները պարսիկ իշխանին») ապա նրանք, անշուշտ, նողկանք կզգան մահմեդական բռնակալների հանդեպ․․․ նրանք կմիաձուլվեն ռուս ժողովրդին, կանհետանա մոլեռանդության եւ ոգեշնչման ոգին, որ բխում է կրոնական համոզմունքներից։ Եւ Թուրքիա արտագաղթելու ձգտումը, որտեղ մահմեդականները կույր ֆանատիզմով ենթադրում են հոգեւոր փրկություն մահմեդական տիրակալի տիրապետության ներքո, նրանց մեջ հավերժ կվերանա: Կանհետանա նաեւ Մեքքա ուխտագնացության ցանկությունը, ուր կովկասյան տարածաշրջանից տարեկան միլիոն մարդ է ճանապարհորդում՝ բոլորովին անօգուտ:

Այսպիսով, ժամանակակից ռուսական կրթություն ձեռք բերելը նույնպես կարեւոր դեր է ունեցել նոր ժողովրդի ձեւավորման գործում: Ինչպես արդեն նշել է նշանավոր գիտնական Մ. Կազեմ-Բեկը. «Ռուսաստանը, գտնվելով այդպիսի սերտ հարաբերությունների մեջ Արեւելքի հետ, նախեւառաջ պետք է իր հզոր ուսերին տանի արեւելյան ժողովուրդների լուսավորության մեծ գործը այլ երկրների առջեւ»: Գնահատելով կրթության կարեւորությունը տարածաշրջանի զարգացման համար՝ նախավերջին կովկասյան նահանգապետ Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը (1837-1916) նշել է. «Անկասկած, ճիշտ կազմակերպված ռուսական ժողովրդական դպրոցը, մայրենի լեզվով գրագիտության մեկնարկը հանդիսանում է մահմեդականների վրա ռուս աշխարհայացքի ազդեցության հիմնական միջոցը: Այն փրկում է նրանց պետության տեսանկյունից վնասակար պանիսլամիզմի եւ պանթյուրքիզմի գաղափարախոսությունից՝ դպրոցներում թուրք ուսուցիչների եւ դասագրքերի, որոնք ներծծված են ոչ ռուսական գաղափարներով, այլ բնակչության համար օտար դասավանդման լեզվով՝ այն մասնավոր մուսուլմանական դպրոցներում, որտեղ բնակչությունն ուղարկում է իրենց երեխաներին՝ բավարար քանակի ռուսական դպրոցներ չլինելու պատճառով»:

Սակայն, ինչպես նշվեց վերեւում, կովկասյան թաթարական մեկ էթնոսի ձեւավորումը լիովին չէր ավարտվել, եւ ազգային ինքնությունը, ներառյալ նորաստեղծ մտավորականության մոտ, նոր էթնոսի եւ իսլամի սիմբիոզ էր: Այսպիսով, հայտնի թաթար բանաստեղծ Աբբաս Աղա Գաիբովը (Նազիր) (1849-1919) 1909-ի փետրվարի 24-ին Լեւ Տոլստոյին ուղղված իր նամակում գրում է հետեւյալը.

«Ողորմած տեր, կոմս Լեւ Նիկոլաեւիչ,

Ցանկանալով ծանոթացնել իմ հավատակից մահմեդականներին ձեր ստեղծագործություններին, որպես մահմեդական բանաստեղծ, բախտ ունեմ Ձեր ստեղծագործությունները թաթարերենի թարգմանելու՝ «Որքա՞ն հող է պետք մարդուն» խորագրի ներքո: Հետեւաբար, ես ամենայն ակնածանքով խնդրում եմ ձեր բարեհաճ թույլտվությունը` նշված թարգմանությունը տպագրելու եւ տարածեու համար»: Ինչպես երեւում է նամակից, բանաստեղծը, նոր մտավորականության վառ ներկայացուցիչը, իրեն համարում է միաժամանակ մահմեդական բանաստեղծ եւ կովկասյան թաթար: Ընդ որում, այստեղ իսլամը ոչ միայն կրոնական, այլեւ էթնիկ ատրիբուտ է, որին արդեն կցված է թաթարական բաղադրիչը:

Հարկ է նշել, որ առաջին անգամ Անդրկովկասի թյուրքերի պատմության մեջ «միլիետ» (ազգ) հասկացությունը գործածության մեջ է դրել 19-րդ դարի 70-ականների գրող-լուսավորիչ Միրզա Ֆաթալի Ախունդովը, ով միեւնույն ժամանակ նաեւ խստորեն քննադատել է իսլամի քարացածությունը: Առաջադիմական հրապարակախոս Գամզաթ բեկ Շիրվանսկին (1884-1912) Միրզա Ֆաթալի Ախունդովի ստեղծագործությանը նվիրված իր հոդվածներից մեկում ընդգծել է հետեւյալը. «Նա համարձակորեն նետեց շղարշը մահմեդական մարմնից եւ համընդհանուր ծաղրի առարկա դարձրեց բոլոր մեր հիվանդությունները, խոցերը, թերությունները: Մահմեդականությունը ցնցվեց»: