Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը
ԱՄՆ-ը հուլիսի 4-ից հետո կբարձրացնի եվրոպական ապրանքների մաքսատուրքերը, եթե Եվրամիությունը չկատարի առեւտրային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները եւ չվերացնի ամերիկյան արտադրանքի նկատմամբ մաքսատուրքերը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը։ <…> ԵՄ-ն խոստացել է կատարել իր պարտավորությունները եւ մաքսատուրքերը հասցնել զրոյի։ Ես համաձայնել եմ ժամանակ տալ դրա համար մինչեւ ԱՄՆ-ի 250-ամյակը, հակառակ դեպքում, ցավոք, մեր մաքսատուրքերը կբարձրանան շատ ավելի բարձր մակարդակի», հայտարարել է Թրամփը՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հեռախոսազրույցից հետո։
Մայիսի 1-ին ԱՄՆ նախագահը սպառնացել էր բարձրացնել Եվրամիությունից ներկրվող ավտոմեքենաների եւ բեռնատարների մաքսատուրքերը՝ 15%-ից հասցնելով 25%-ի։ Նա ԵՄ-ին մեղադրել էր, որ այն չի պահպանում ԱՄՆ-ի հետ գործարքի պայմանները։


















































ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվ...
ԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է 50-ից ավելի տեխնիկայով
Վրաստանն ու Չինաստանը հաստատում են համապարփակ ռազմավարական գործընկերություն
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
ԱՄՀ–ն հավանություն է տվել Հայաստանին մոտ 50.2 միլիոն դոլար հատկացնելուն
Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասում ավելացան 650-ով. Վահագն Ա...
Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ